Երևանի խցանումները մեր պետության վրա ամեն տարի արժենում են մոտ 200-300 միլիոն դոլար․ Վահրամ Միրաքյան

24 Հուլիսի, 2026

Գործարար, մարքեթոլոգ Վահրամ Միրաքյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Երևանի խցանումները մեր պետության վրա ամեն տարի արժենում են մոտ 200-300 միլիոն դոլար։
Շատ երկրների և քաղաքների համար խցանումների տնտեսական վնասը գնահատվում է ՀՆԱ-ի մոտ 1–2%-ի սահմաններում։ Որոշ դեպքեր կան, որ տրանսպորտի վատ կազմակերպումը մինչև ՀՆԱ-ի 4-5 տոկոսի չափով տնտեսական վնաս է հասցնում։
Երևանի մշտական բնակչությունը 2025 թվականի սկզբին եղել է մոտ 1.148 մլն մարդ։ Հայաստանի միջին ամսական աշխատավարձը 2025 թվականին կազմել է 303,140 դրամ։
Դրանից աշխատաժամի միջին անվանական արժեքը մոտավորապես՝
303,140 դրամ ÷ 176 ժամ = 1,720 դրամ մեկ ժամի համար։
Քանի որ խցանումում կորցրած ժամանակը միշտ չէ, որ ամբողջությամբ վերածվում է չարտադրված ՀՆԱ-ի, հաշվարկում մեկ ժամի տնտեսական արժեքը վերցրել եմ աշխատավարձի մոտ 50%-ի չափով՝ 860 դրամ։ Սա տրանսպորտային տնտեսական գնահատումներում կիրառվող պահպանողական մոտեցում է։
Ենթադրում ենք, որ աշխատանքային օրերին խցանումներից էականորեն տուժում է մոտ 350 հազար մարդ՝ ավտոմեքենաների վարորդներ, ուղևորներ, տաքսիներից և ավտոբուսներից օգտվողներ։
Միջին լրացուցիչ կորուստը վերցնենք՝ օրական 30 րոպե, տարեկան՝ մոտ 240 աշխատանքային օր։
Հաշվարկը կլինի՝
350,000 × 0.5 ժամ × 240 օր × 860 դրամ = 36.1 մլրդ դրամ։
Այսինքն՝ միայն մարդկանց կորցրած ժամանակի արժեքը կարող է կազմել տարեկան մոտ 36 մլրդ դրամ։
Ավելորդ վառելիք
Հայաստանում գրանցված տրանսպորտային միջոցների թիվը 2025 թվականի վերջին հասել է շուրջ 1 միլիոնի, իսկ Երևանում ավտոմեքենաների թիվը մոտ 350 հազար, պլյուս մարզերից Երևան եկող մեքենաները։
Հիմնական սցենարում ընդունենք՝
օրական խցանումների մեջ հայտնվող մոտ 250 հազար մեքենա, յուրաքանչյուր մեքենայի համար միջինում մոտ 0.3 լիտր ավելորդ վառելիք, տարեկան 240 ակտիվ օր,
մեկ լիտրի միջին արժեքը՝ մոտ 500 դրամ։
250,000 × 0.3 լիտր × 240 × 500 դրամ = 9 մլրդ դրամ։
Սրան պետք է ավելացնել մեքենաների ավելի արագ մաշվածությունը՝ արգելակներ, շարժիչ, անվադողեր, յուղ, սպասարկում։ Դրա պահպանողական արժեքը կարելի է գնահատել տարեկան ևս մոտ 3–5 մլրդ դրամ։ Պլյուս մինուս հաշվարկը կարող է փոխվել էլեկտրական մեքենաների քիչ ծախսի հաշվին, բայց առայժմ այդ փոփոխությունն էական չի լինելու։
Բիզնեսի և լոգիստիկայի կորուստները
Խցանումներում հայտնվում են նաև՝
առաքման մեքենաները,
շինարարական և սպասարկման ծառայությունները,
տաքսիները, կազմակերպությունների աշխատակիցները,
հաճախորդների սպասարկման և վաճառքի թիմերը։
Այստեղ տնտեսական վնասը միայն աշխատողի կորցրած ժամանակը չէ։ Մեկ ուշացած մեքենան կարող է խախտել մի քանի աշխատակցի, հաճախորդի կամ արտադրական գործընթացի ժամանակացույցը։
Պահպանողական գնահատմամբ՝ բիզնեսի, առևտրի և առաքումների անկանխատեսելիության լրացուցիչ արժեքը կարող է լինել տարեկան մոտ 8–15 մլրդ դրամ։
Երևանի խցանումները իրատեսական գնահատմամբ Հայաստանի տնտեսության վրա տարեկան առաջացնում են մոտ 59 մլրդ դրամի վնաս, իսկ ծանր սցենարի դեպքում՝ մինչև 110 մլրդ դրամ։ Օրինակ, այս տարի, հաստատ ծանր սցենարի հետևանանքրն ենք ունենալու։ Այս հաշվարկները ներառում են խցանումներում կորցրած աշխատաժամանակը, ավելորդ վառելիքի և մեքենաների մաշվածության ծախսերը, ինչպես նաև բիզնեսի և լոգիստիկայի արդյունավետության կորուստները։
Հետևաբար խցանումների դեմ պայքարը պետք է ընկալել ոչ թե որպես ավտոմեքենաների խնդիր, այլ որպես երկրի արտադրողականության, մրցունակության և տնտեսական աճի հարց։
Ի՞նչ անել։ Առաջարկեք մեկնաբանություններում։
ՀԳ. Նկարը Երևանից Աշտարակ ճանապարհին է, Հյուսիս-հարավ մայրուղու վրա, որտեղ հերիք չի արագության սահմանափակումը դրված է 60 կմ ժամ, պլյուս դրան ամեն մի քանի հարյուր մետրը լուսացույց է ու ամեն անգամ տեսնում եմ, թե ոնց մի հոգի սեղմում է լուսացույցը ու մինչ անշտապ անցնում է ճանապարհը, հարյուրավոր մեքենաներ երկու կողմից սպասում են։ Մի հոգու տնտեսական նշանակությունն է ավելի մե՞ծ, թե միջպետական մայրուղով անցնող հազարավոր մեքենաների, ո՞վ է արել հաշվարկ, որ մի հոգու համար միջպետական մայրուղին կամայական կանգնեցնում եք։ Մենակ էս քայլը հերիք է պատկերացնելու համար, թե ինչքան անգրագետ են մեր ճանապարհների նախագծողները, քանի որ մենակ այդ լուսացույցերը տարեկան հարյուրավոր միլիոն դրամների վնաս են հասցնում մեր տնտեսությանը, երբ կարելի էր ուղղակի վերնանցում կամ գետնանցում կառուցել»։

Նմանատիպ նյութեր

Պուտինը հասկանում է, որ ես զենք չեմ վաճառում Ուկրաինային. Թրամփ

Պուտինը հասկանում է, որ ես զենք չեմ վաճառում Ուկրաինային. Թրամփ

Պուտինը և Սին վստահեցրին ինձ, որ զենք չեն վաճառի Իրանին, այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Նախագահ Սին Պեկինում մեր վերջին հանդիպման ժամանակ ինձ ասաց, որ ոչ մի դեպքում զենք չի մատակարարի կամ չի վաճառի Իրանի Իսլամական Հանրապետությանը, և այս հայտարարությունը...

Հրաժարվելու եմ պատգամավորի աշխատավարձից, իսկ խմբակցությունը հրաժարվելու է պարգևավճարներից․ Նարեկ Կարապետյան

Հրաժարվելու եմ պատգամավորի աշխատավարձից, իսկ ամբողջ խմբակցությունը հրաժարվելու է պարգևավճարներից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստանի» անդամ Նարեկ Կարապետյանը։ «Այնպես չի, որ ժողովրդի համար ինչ-որ բան...

Ցավում եմ, որ պետք է պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելով՝ ազատ արձակվեի․ Դավիթ Ղազինյան

Ես դատարանում էլ հայտարարեցի, որ շատ ցավում եմ, որ պետք է պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելով՝ ազատ արձակվեի։ Այսօր դատարանում բակում լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը։...

Սուբսիդավորման դադարեցումը կամ կրճատումը բերում է սակագների թռիչքաձև աճի․ Հրայր Կամենդատյան

Սուբսիդավորման դադարեցումը կամ կրճատումը բերում է սակագների թռիչքաձև աճի․ Հրայր Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Պետական բյուջեի՝ սոցիալական բեռն ու սակագնային ճնշումները մեղմելու հնարավորությունների սպառումը իսկապես ամենավտանգավոր կետն է, քանի որ այն ուղղակիորեն հարվածում է պետության ֆիսկալ կայունությանը: Երբ ներքին կամ...

Երկու նորություն՝ երկու զուգահեռ իրականությունից. Արման Աբովյան

Երկու նորություն՝ երկու զուգահեռ իրականությունից. Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու նորություն՝ երկու զուգահեռ իրականությունից։ Ադրբեջանը ձեռք է բերել առնվազն յոթ պակիստանա-չինական JF-17 կործանիչ, ինչի մասին վկայում են Ադրբեջանի պաշտպանության նախարարության հրապարակած ուսումնական...