ՊԵԿ-ի e-Invoicing-ը կաթվածաhար է անում բիզնեսը. գործարար

30 Սեպտեմբերի, 2025

Ինչպես գիտենք, վերջին տարիներին հարկայինը գնալով խստացնում և կոշտացնում է իր ստուգումները՝ վերածվելով ավելի շատ տնտեսվարողների դեմ գործող ռեպրեսիվ կառույցի։ Այս անգամ անդրադառնամ հարկայինի ռեպրեսիվ գործունեության մեկ այլ մեթոդիկայի՝ համալիր հարկային ստուգում իրականացնող անձնակազմի գործունեության ընթացքում օրենքների երկակի մեկնաբանման թեմային, որին առնչվում են հիմնականում ստուգումների տակ հայտնված գործարարները։ Այս մասին գրել է «Մանթաշյանց» գործարարների ակումբի համահիմնադիր նախագահ Վահրամ Միրաքյանը:

«ՊԵԿ աշխատակիցները ստուգման ամենասկզբում տնտեսվարող սուբյեկտից պահանջում են հաշվապահական բազա։ Հիմնական դեպքերում դա «Հայկական Ծրագրեր»-ի բազան է։ Սակայն, քանի որ ստուգող տեսուչների մասնագիտական մակարդակը հաճախ շատ ցածր է, բազայից բացի պահանջում են նաև բազայում առկա տեղեկատվության Excel տարբերակները՝ իրենց հարմար ձևաչափերով, տեսքով և արդեն իսկ մշակված։ Այսինքն՝ այն ամենը, ինչ իրենք պետք է կարողանային ՀԾ բազայից արտածել և օգտագործել ստուգման ժամանակ, թողնում են տնտեսվարողի վրա՝ ծախսելով նրա ամենաթանկ ռեսուրսը՝ ժամանակը, և աշխատացնելով իրենց փոխարեն։

Այստեղ էլ ՊԵԿ տեսուչները հիմնվում են հարկային օրենսգրքի լղոզված ձևակերպման վրա, ըստ որի՝ իրավունք ունեն պահանջելու այն ամենը, ինչը անմիջականորեն առնչվում է ստուգման նպատակներին ու հարցերին։ Արդյունքում տնտեսվարողներին սպառնում են տուգանքներով և առգրավումներով, չնայած որ օրենքում ոչ մի տեղ նշված չէ, թե տնտեսվարողը պետք է վերլուծություններ կատարի տեսուչի փոխարեն։

Տեսուչները հաշվի չեն առնում, որ մեկ այլ օրենքով, որը ուղիղ կապված է վարչարարության հետ, գոյություն ունի ձևական պահանջները չարաշահելու արգելք։ Ըստ դրա՝ նրանց արգելվում է միայն ձևական պահանջների պահպանման նպատակով անձանց ծանրաբեռնել պարտականություններով կամ մերժել նրանց որևէ իրավունք տրամադրելը, եթե նրանց վրա դրված պարտականությունները բովանդակային առումով արդեն կատարված են։ Այսինքն՝ երբ տնտեսվարողը տրամադրում է ՀԾ բազան, մնացած ամեն ինչ արդեն դառնում է ձևական պահանջ, քանի որ այդ տվյալները ՀԾ-ում առկա են։

Բացի դրանից, լինում են դեպքեր, երբ համալիր հարկային ստուգման ընթացքում տնտեսվարողը հայտնաբերում է վրիպակ, որի արդյունքում նախկինում ավել հարկ է հաշվարկել և պատրաստվում է ներկայացնել ճշտված հաշվարկեր, որով հարկը նվազելու է։ Սա ստուգում իրականացնող ստորաբաժանման համար դառնում է առանձին պատմություն, և նրանք ամեն ինչ անում են, որ այդ ճշտումը չներկայացվի։ Սպառնում են գործը քննչական ուղարկելով, ստուգումը կասեցնելով, չփակելով և այլ նմանատիպ քայլերով։ Սակայն օրենքով համալիր հարկային ստուգումը նախատեսված է հաշվարկների և հաշվետվությունների ճշգրտության ապահովման համար, և կարևոր չէ՝ դրա արդյունքում հարկը ավելանում է, թե պակասում։

Ստուգողները ստուգման են գնում չպատրաստված՝ առանց ուսումնասիրելու, թե ուր են գնում, ինչ ոլորտ են ստուգելու, օրենսգրքի որ մասը կամ հոդվածն է տարածվում և որը չի տարածվում տվյալ դեպքի վրա։ Բայց դրա փոխարեն տեսուչները գնում են ստուգումների մեծ ինքնավստահությամբ՝ կարծելով, թե հանցագործի մոտ են գնացել, և պատրաստակամությամբ կիրառելու օրենքը ըստ իրենց կամայականությունների։ Արդյունքում տնտեսվարողը մի կողմից տուգանվում է և դիտարկվում որպես հանցագործ, մյուս կողմից՝ ստիպված է իր ժամանակի հաշվին բացատրել ու «սովորեցնել» հարկային տեսուչներին։

Ստուգումների ու ստուգումների ընթացքում ՊԵԿ-ի կողմից խախտումների թեման մեծ է, հետագայում էլի կշարունակեմ այս թեմայով գրառումները»,- գրել է նա:

Share

Նմանատիպ նյութեր

Օմանը համաձայն է Հորմուզի նեղուցի կառավարման հարցում Իրանի դիրքորոշման հետ․ Փեզեշքիան

Օմանը համաձայն է Հորմուզի նեղուցի կառավարման հարցում Իրանի դիրքորոշման հետ․ Փեզեշքիան

Օմանը համաձայն է Հորմուզի նեղուցի կառավարման հարցում Իրանի դիրքորոշման հետ, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Նա նշել է, որ Օմանը կիսում է Թեհրանի դիրքորոշումը՝ Հորմուզի նեղուցը Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի դրույթների հիման վրա կառավարելու...

Լեհաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ Բաքվին քննադատող ռեպորտաժի պատճառով

Լեհաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ Բաքվին քննադատող ռեպորտաժի պատճառով

Բաքվում Լեհաստանի դեսպան Պավել Ռադոմսկին կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա են հանձնել TVP World-ով հեռարձակված հանրապետության մասին քննադատական ​​ռեպորտաժի կապակցությամբ։ Այդ մասին հաղորդում է Ադրբեջանի արտաքին գործերի...

Վրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներ

Վրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներ

Վրաստանի Իմերեթի նահանգում ուժեղ անձրևներից հետո տներ, ճանապարհներ և կամուրջներ են վնասվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Սպուտնիկ գործակալության վրացական ծառայությունը։ Հաղորդվում է, որ Բագդաթիի մունիցիպալիտետում ջուրը դուրս է եկել ափերից՝ վնասելով...

Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն

Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն

Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն՝ կապված իշխանությունների կողմից ճնշման հետ։ Ռուս-հայկական միջազգային «Լազարևյան ակումբի» խորհրդի համակարգող, Ռուսաստանի Պետական ​​դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը Մոսկվայի պատրիարքարանի...

Ռուսաստանում զnրահավաքի ծրագրեր չկան․ Մեդվեդև

Ռուսաստանում զnրահավաքի ծրագրեր չկան․ Մեդվեդև

Ռուսաստանում զորահավաքի ծրագրեր չկան, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը բավարար թվով պայմանագրային զինծառայողներ...