Հեծանիվով խցանման մեջ. Փաշինյանը Երևանում խցանումների իրավիճակը ճգնաժամային է համարում

6 Նոյեմբերի, 2025

Համարում եմ, որ, իրոք, Երևանում խցանումների իրավիճակը ճգնաժամային է. լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես դա տեսել եմ և տարօրինակ է հեծանիվով խցանման մեջ հայտնվել այնպես, որ դժվար լինի տեղաշարժվելը»,-ասաց Փաշինյանը՝ նշելով, որ հանձնարարել է աշխատանքային խումբ ստեղծվի։

Ըստ Փաշինյանի՝ արագ միջանկյալ լուծումներ դժվար է տալ, այն պայմաններում, երբ ամեն օր մեքենաների թիվն ավելանում է։

«Նախ պետք է գնահատենք՝ ինչն է պատճառը, որովհետև, այո՛, մի տեղ լուսացույցը կարող է անջատվել, մի տեղ՝ վթար, բայց հիմնական պատճառը մեքենաների աննախադեպ ծավալն է Երևանում, և պետք է հասկանանք այդ երևույթի հետ ինչպես վարվել։ Հնարավոր է դժվար լուծումների անհնրաժեշտություն լինի, կամ պետք է ընտրություն կատարենք՝ յոլա ենք գնում։ Իհարկե, տեխնիկական կարգավորումների և լավարկումների տեղ միշտ էլ կա, բայց հասկանում ենք, որ մեքենաների թիվը նախ ահռելի է և հետո ամեն օրվա հետ շատանում է, իսկ Երևանի փողոցների կարողություններն անսահմանափակ չեն և պետք  է լուծումներ գտնենք»,-ասել է նա։

Նմանատիպ նյութեր

Որոշ պետություններ փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները. Մեդվեդև

Որոշ պետություններ փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները. Մեդվեդև

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրները և վատթարացնել Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի հետ։ Այդ մասին նա ասել է Իրանի Իսլամական Հանրապետության պետական...

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ։ Այս մասին հայտնում են Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունից։ Ներկայումս զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ...

Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

Հոկտեմբերի 4-ին Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական տիկին Փոլա Ուայթ-Քեյնը, ով Հայաստան էր ժամանել մասնակցելու հոկտեմբերի 2–3-ին Երևանում կայացած Աղոթքի երկրորդ նախաճաշին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցեց Սուրբ և Անմահ Պատարագին։ Սրբազան...

«Flydubai»-ի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր տարածաշրջանի երկրներին մեղադրելու նպատակով․ Իրանի ԱԳՆ

«Flydubai»-ի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր տարածաշրջանի երկրներին մեղադրելու նպատակով․ Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանին ինչ-որ գործողություններ ծրագրելու մեջ մեղադրում են բացառապես այն հայտարարությունների հիման վրա, որոնք հնարավոր չէ ստուգել։ «Օրինակ՝ Ֆեյրֆորդի ավիաբազայի հետ կապված,...

‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը

‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների սիրելի՛ ներկայացուցիչներ, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ջերմորեն շնորհավորում է ձեզ Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ։ Դարեր...