Հայաստանում թևածում է «բեսպրեդելը»․ Սրանք իրավական գործընթացներ չեն․ Լիլիթ Գալստյան 

24 Հուլիսի, 2026

«Ոչ միայն ընտրությունների բուն օրը, այլև ընտրություններին նախորդած ամբողջ ժամանակահատվածում Հայաստանում, ուղղակի, խեղվել է ընտրական իրավունքը։

Այն ահռելի վարչական ռեսուրսը, որ հրապարակ էր նետվել, իրավական, կներեք ոչ հայերեն բառի համար, «բեսպրեդելը», քաղաքական հետապնդումները, ատելության խոսքը, վարչական ռեսուրսների սարսափելի, եթե չասեմ՝ խայտառակ կիրառումը, բացարձակապես թույլ չեն տալիս խոսել ազատ և արդար ընտրությունների մասին։

Վերջին փաստն էլ այն էր, երբ ընտրությունների գիշերը, ձայների հաշվարկի ընթացքում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գործընթացը դադարեցվեց։ Դա ուղղակի վկայում էր այն մասին, որ սառեցվեց հաշվարկի գործընթացը, և այնտեղ արդեն տեղի էր ունենում, այսպես ասած, «նկարչություն»։

Այս միջավայրում, և նաև հետընտրական զարգացումների պայմաններում, որոնց հերթական դրսևորումն էլ հենց այս պահին տեսնում ենք՝ քաղաքական հետապնդումները և այլն, այս ամենը ոչ միայն չի խոսում ազատ և արդար ընտրությունների մասին, այլև ցույց է տալիս մի իրականություն, որը կիլոմետրերով հեռու է ժողովրդավարությունից»,- այս մասին այսօր՝ հուլիսի 24-ին, ՔԿ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

ԵՄ յոթ երկրներ Եվրահանձնաժողովին խնդրել են աջակցել սահմանամերձ շրջաններին՝ զբոսաշրջության անկման պատճառով

ԵՄ յոթ երկրներ Եվրահանձնաժողովին խնդրել են աջակցել սահմանամերձ շրջաններին՝ զբոսաշրջության անկման պատճառով

Բուլղարիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովակիան և Էստոնիան դիմել են Եվրոպական հանձնաժողովին՝ խնդրելով լրացուցիչ միջոցներ ձեռնարկել իրենց տնտեսությունները պաշտպանելու համար զբոսաշրջային հոսքի նվազման ֆոնին։ Այս մասին հայտնել է Politico պարբերականը՝ հղում...

Երևանի խցանումները մեր պետության վրա ամեն տարի արժենում են մոտ 200-300 միլիոն դոլար․ Վահրամ Միրաքյան

Երևանի խցանումները մեր պետության վրա ամեն տարի արժենում են մոտ 200-300 միլիոն դոլար․ Վահրամ Միրաքյան

Գործարար, մարքեթոլոգ Վահրամ Միրաքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երևանի խցանումները մեր պետության վրա ամեն տարի արժենում են մոտ 200-300 միլիոն դոլար։ Շատ երկրների և քաղաքների համար խցանումների տնտեսական վնասը գնահատվում է ՀՆԱ-ի մոտ 1–2%-ի սահմաններում։ Որոշ դեպքեր կան, որ...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ |Դատարանը քննում է Դավիթ Ղազինյանի խափանման միջոցը փոխելու հարցը

Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր Դավիթ Ղազինյանի դատավարությունը։ Դատարանը քննում է խափանման միջոցի հարցը: Պատգամավոր ընտրվելու պարագայում դատարանը պետք է նրան ազատ արձակի։...

Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին

Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայից հետ է կանչել արտակարգ և լիազոր դեսպան Ռաշադ Մամեդովին և նրան նշանակել Ուզբեկստանում դեսպան։ Նա Թուրքիայում Ադրբեջանի դեսպանն էր 2021 թվականի հուլիսի 26-ից։ Մեկ այլ հրամանագրով Թուրքիայում Ադրբեջանի նոր արտակարգ և լիազոր դեսպան...

Լավրովը և Արաղչին քննարկել են Պարսից ծոցում տիրող սրումը

Լավրովը և Արաղչին քննարկել են Պարսից ծոցում տիրող սրումը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին քննարկել են Պարսից ծոցում ընթացող սրումը և վտանգված հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարը։ Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։ «Ռուսական կողմից շեշտվել է մարտական...