Ձեր այս որոշումն ի վերջո հանգեցնելու է դատավորի կարգապահական պատասխանատվության ամենախիստ ձևին․ Արամ Վարդևանյան

23 Հուլիսի, 2026

Վստահ եմ՝ ձեր այս որոշումն ի վերջո հանգեցնելու է դատավորի կարգապահական պատասխանատվության ամենախիստ ձևին։ Այս մասին այսօր՝ հուլիսի 23-ին, դատական նիստի ընթացքում հայտարարեց փաստաբան Արամ Վարդևանյանը՝ դիմելով դատավոր Կարեն Ֆարխոյանին։

«Սրանում համոզված եմ։ Անկեղծ եմ ասում՝ սա ցավով եմ ասում, որովհետև չէի ցանկանա, որ այդ որոշումը կայացնողը հենց դուք լինեիք, և դրա պատճառահետևանքային կապը հանգեցներ ձեր լիազորությունների դադարեցմանը։

Մի բան հաշվի առեք. օգոստոսի 1-ին նրան վերջնահաշվարկ են տալու։ Հասկանում եք, որ այստեղ որևէ «անընդհատություն» չի կարող գոյություն ունենալ։ Ազգային ժողովի պատգամավորների դեպքում նման բան բնության մեջ պարզապես չի կարող լինել։ Ի ծնե, ի բնե չի կարող։

Դուք փաստացի հենց այսօր արձանագրեցիք, որ Արթուր Սարգսյանը ձեռք է բերել իններորդ գումարման Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակ։ Դուք արձանագրեցիք Սահմանադրական դատարանի որոշման պահանջը, սակայն դրա իրավական հետևանքը չապահովեցիք»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն». «Հրապարակ»

Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուս ժողովրդի հասցեին սխալ հայտարարություն արած եւ ՌԴ դեսպանության ու Մարիա Զախարովայի արձագանքին արժանացած Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին հնարավոր է «մատաղ անեն»՝ հայ-ռուսական հարաբերությունները փոքր-ինչ շտկելու հույսով։ Հիշեցնենք․ մի...

Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները․ «Փաստ»

Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. « Տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրություններն անցան բացառապես լարված, անհավասար և աննախադեպ ճնշումներով ուղեկցվող միջավայրում։ Իշխանության կողմից գործադրվող տոտալ ճնշումների, թիրախային կալանավորումների, վարչական ռեսուրսի անդադար...

Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է. «Հրապարակ»

Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը, մեր տեղեկություններով, վերջին շաբաթներին վատթարացել է: Նա չէր մասնակցում Հոկտեմբերի 27-ի հիշատակի արարողությանը հուշարձանի մոտ ծաղիկներ խոնարհելուն, նաեւ չեղարկել է վերջին շրջանի մի շարք...

Քննություն «ստանալու» փող են տվել, բայց «կտրվել»՝ դիմել են իրավապահներին․ «Ժողովուրդ»

Քննություն «ստանալու» փող են տվել, բայց «կտրվել»՝ դիմել են իրավապահներին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԵՊՀ երկու ամբիոնի վարիչների ձերբակալության գործով իրավապահներին դիմած անձինք, քննությունը «ստանալու» ակնկալիքով, գումար են փոխանցել, սակայն քննությունից «կտրվել» են։ «Ժողովուրդ» օրաթերթին Երևանի պետական...

Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար․ «Հրապարակ»

Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ըստ որոշ լուրերի, իշխանությունը հող է նախապատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար։ Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների հաջորդ օրը Փաշինյանը գրառում արեց, թե «Պատերազմի եռագլուխ կուսակցությունը...