Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով։ Այս մասին ԶԼՄ-ներին հայտնել են Դատախազությունից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ փաստաբան Արամ Վարդևանյանը տեղեկացրել էր, որ Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի, քանի որ ԿԸՀ-ն մերժել է Դատախազության միջնորդությունը։






