Ռուսաստանի վառելիքի շուկայում առկա դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:
«Կառավարությունը և ոլորտի պատասխանատու կառույցները վերահսկում են իրավիճակը և ձեռնարկում են անհրաժեշտ քայլեր՝ շուկան կայունացնելու համար։ Առաջացած խնդիրները կլուծվեն, և վառելիքի շուկան կվերադառնա բնականոն աշխատանքի»,- նշել է նա։





