Ինչո՞ւ Փաշինյանը լռեց Իսրայելի որոշման վերաբերյալ․ Հարութ Սասունյան

21 Հուլիսի, 2026

Մենք բոլորս ամեն օր այնքան շատ ապատեղեկատվություն ենք ստանում, որ գրեթե անհնար է դառնում տարբերակել իրականությունը հորինվածքից։ Լրատվական ոլորտի աշխատակիցներիս համար այս մարտահրավերն է՛լ ավելի մեծ է։ Եթե սովորական մարդիկ կարող են անհիմն լուրերը տարածել միայն իրենց անմիջական շրջապատում, ապա զանգվածային լրատվամիջոցները շատ ավելի մեծ պատասխանատվություն են կրում․ առանց փաստերի նախնական ստուգման՝ նրանք ռիսկի են դիմում կեղծ տեղեկատվություն տարածել հազարավոր կամ նույնիսկ միլիոնավոր մարդկանց շրջանում։

Փաստից բամբասանքի վերածված պատմության թարմ օրինակ է անցյալ ամիս Իսրայելի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը, որ իր կառավարությունը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս լուրը կայծակի արագությամբտարածվեց միջազգային լրատվամիջոցներում: Սկսվեցին անվերջ մեկնաբանություններ ու վերլուծություններ այն մասին, թե ինչու Իսրայելը որոշեց տասնամյակների մերժումից հետո, ի վերջո, ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Իսրայելի արտգործնախարարի հայտարարությունից կարճ ժամանակ անց կառավարությունը (կաբինետը) միաձայն հավանություն տվեց Հայոց ցեղասպանության ճանաչմանը և որոշեց նախագիծն ուղարկել Քնեսեթ (խորհրդարան)՝ վերջնական հաստատման համար։

Զարմանալի չէ, որ Թուրքիայի կառավարությունը խստորեն դատապարտեց Իսրայելի կաբինետի որոշումը՝ մեղադրելով նրան Գազայում իրականացվող վայրագություններից աշխարհի ուշադրությունը շեղելու փորձի մեջ: Հեգնական է, որ նման մեղադրանք է հնչեցնում Թուրքիայի կառավարությունը, որը մեկ դարից ավելի աներևակայելի ջանքեր է գործադրում՝ թաքցնելու հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունները:

Հայոց ցեղասպանության Թուրքիայի ժխտողականությանը միացավ Ադրբեջանի կառավարությունը, որն ինքը մի շարք զանգվածային սպանություններ է իրականացրել հայերի դեմ։ Ինչպես ասում են՝ «նման զնմանն գտանէ»: Ադրբեջանցի պաշտոնյաները իրենց առարկությունը հայտնեցին՝ Իսրայելի ղեկավարներին հիշեցնելով իրենց գնած միլիարդավոր դոլարների իսրայելական սպառազինության մասին, որի դիմաց Իսրայելին էին վաճառել վերջինիս ներմուծվող նավթի առյուծի բաժինը։ Ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ նրա դաշնակից Թուրքիան, որը հանդիսանում է դեպի Իսրայել ադրբեջանական նավթի արտահանման տարանցիկ ուղի, չեն հիշատակում սեփական դերը Իսրայելի ռազմական մեքենան վառելիքով ապահովելու գործում:

Ադրբեջանի և Թուրքիայի առարկությունները բամբասանքների տեղիք տվեցին, թե Իսրայելի կառավարությունը հրաժարվել է Քնեսեթում Հայոց ցեղասպանության հարցի քննարկումից, թեև Իսրայելի կողմից որևէ պաշտոնական հաստատում այդպես էլ չեղավ։

Իրականությունն այն է, որ Քնեսեթի օրակարգը նստաշրջանի վերջին մի քանի օրերին ծանրաբեռնված էր մի շարք կարևորագույն հարցերով, ինչի պատճառով Հայոց ցեղասպանության քննարկման համար պարզապես ժամանակ չմնաց։ Անցյալ ուրբաթ Քնեսեթն անցավ արձակուրդի մինչև հոկտեմբեր, երբ նախատեսված է անցկացնել նոր ընտրություններ։ Արդյոք հաջորդ գումարման Քնեսեթը կանդրադառնա այս հարցին, ցույց կտա ժամանակը։

Անկախ նրանից, որ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումը նպատակ չէր հետապնդում հաճոյանալու Հայաստանի կառավարությանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի անփույթ ու անտարբեր արձագանքը, անկասկած, հիասթափեցնող էր։

Նրանք, ովքեր հետևել են վերջին տարիներին Փաշինյանի արած ամոթալի հայտարարություններին, որոնցով կասկածի տակ էր դնում Հայոց ցեղասպանության փաստերը, չպետք է զարմանային՝ տեսնելով, որ նա անտեսում է Իսրայելի կաբինետի որոշումը։ «Արձագանքի կարիք մենք չենք տեսնում, որովհետև կարծում ենք՝ Հայոց Ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից», հայտարարեց Փաշինյանը։

Սակայն, երբ ԱՄՆ կառավարությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, Փաշինյանը դա չհամարեց «զենքայնացում»։ Ընդհակառակը, նա մեծ ոգևորությամբ ընդունեց ԱՄՆ Սենատի կողմից 2019 թվականին Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Նա X-ում (այն ժամանակ՝ Twitter) գրել էր. «ԱՄՆ Սենատի թիվ 150 բանաձևը արդարության և ճշմարտության հաղթանակ է։ Համայն հայության անունից երախտագիտություն եմ հայտնում Սենատին այս պատմական որոշման համար։ Սա հարգանքի տուրք է 20-րդ դարի առաջին ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակին և համարձակ քայլ՝ կանխարգելման օրակարգի առաջխաղացման գործում։ #NeverAgain»։

Այնուհետև Փաշինյանը հավելեց. «Հայ ժողովրդի անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԱՄՆ Սենատի [և] ․… Ներկայացուցիչների պալատի բոլոր անդամներին ․… Մենք պետք է երախտիքի խոսքեր ուղղենք Ամերիկայի Միացյալ Նահանգների հայությանը, այն բոլոր կազմակերպություններին և անհատներին, որոնք իրենց ներդրումն են ունեցել այս կարևոր ու պատմական որոշման կայացման գործում»։ Հատկանշական է, որ Փաշինյանն իր երախտագիտությունն է հայտնել ամերիկահայ համայնքին այս ճանաչման համար, ինչը կտրուկ հակասության մեջ է Սփյուռքի դեմ ուղղված նրա հետագա հայտարարությունների հետ:

Ավելի ուշ՝ 2021 թվականի ապրիլի 24-ին, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, Փաշինյանը դարձյալ մեծ ոգևորությամբ արձագանքեց. «Սա կարևոր օր է ողջ հայության համար: 2019 թվականին ԱՄՆ Կոնգրեսի ընդունած բանաձևերից հետո նախագահ Բայդենը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: ԱՄՆ-ը ևս մեկ անգամ ի ցույց դրեց իր անսասան հանձնառությունը մարդու իրավունքների և համամարդկային արժեքների պաշտպանության գործում… Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության հանցավոր քաղաքականության զոհ դարձած 1,5 միլիոն նահատակների հիշատակի առջև: Հայոց ցեղասպանությանը հանգեցրած գաղափարախոսությունները դեռևս կենդանի են այսօր, ինչի մասին են վկայում վերջին պատերազմի ընթացքում Արցախի հայության դեմ իրականացված վայրագությունները»:

Բացի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում իր դիրքորոշումը փոխելուց, Փաշինյանը վերջին տարիներին հակասել է ինքն իրեն տասնյակ այլ հարցերում։ Ամենից ուշագրավը՝ 2019 թվականին Ստեփանակերտում հազարավոր ոգևորված արցախցիների առաջ նա հայտարարեց․ «Արցախը Հայաստան է և վե՛րջ»։ Սակայն 2020 թվականի պատերազմից հետո նա որդեգրեց ճիշտ հակառակ դիրքորոշում՝ ընդունելով, որ Արցախն Ադրբեջանի մաս է։

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի։

Հարութ Սասունյան

www.TheCaliforniaCourier.com

Նմանատիպ նյութեր

Ավտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿ

Ավտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿ

 Այսօր՝ հուլիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են Լոռու մարզի բնակիչներ 20-ամյա Էրիկ Ա․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան և 65-ամյա Ահարոն Մ․-ի վարած «ГАЗель» մակնիշի...

Իրավունքի գերակայության արժեզրկման գործընթաց է, բայց հուսահատությունը երբեք չի կարող գերակայել․ Արամ Վարդևանյան

Իրավունքի գերակայության արժեզրկման գործընթաց է, բայց հուսահատությունը երբեք չի կարող գերակայել․ Արամ Վարդևանյան

Իրավունքի գերակայության արժեզրկման գործընթաց է, բայց հուսահատությունը երբեք չի կարող գերակայել: Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը։ «Պետք է վճռական ընդգծել, որ հենց իրավունքը պետք է գերակայի: Հստակ գործողություններ դրա...

Վեդի համայնքի ՔՊ-ական ղեկավարը ԱԺ է գնում․ Վեդին առանց ղեկավար կմնա

Վեդի համայնքի ՔՊ-ական ղեկավարը ԱԺ է գնում․ Վեդին առանց ղեկավար կմնա

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Հարգելի՛ հայրենակիցներ, Վեդի համայնքի սիրելի՛ բնակիչներ. Վերջին հինգ տարիներին հպարտությամբ ստանձնել եմ Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնը՝ ձեր կողմից ինձ եւ իմ քաղաքական թիմին տրված վստահության մանդատը...

Հրդեհ է բռնկվել Նազարբեկյան թաղամասում․ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ

Հրդեհ է բռնկվել Նազարբեկյան թաղամասում․ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ

Հուլիսի 21-ին՝ ժամը 20։51-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում: ՆԳՆ-ից հայտնում են՝ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևանի քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու...

Ռուբինյանն ազատվում է Սիմոնյանի կադրերից

Ռուբինյանն ազատվում է Սիմոնյանի կադրերից

Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով օգոստոսի 3-ից պաշտոններից ազատվելու են ԱԺ նախագահի երկու օգնական և երկու խորհրդական։ Մասնավորապես, ԱԺ նախագահի օգնականի պաշտոններից ազատվել են Կարլեն Գրեյանը և Զինա Չալիկյանը,...