Ապօրինի զենքի շրջանառության ծավալների մասին իշխանությունները պետք է հստակ պատասխան տան. փորձագետ

20 Հուլիսի, 2026

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանում, մասնավորապես` Երևանում հրազենի գործադրմամբ հանցագործությունները գնալով ավելի հաճախակի են դառնում՝ տարբեր ելքերով։ Սա արդեն պարզապես առանձին դեպքերի շարք չէ, այլ հանրային անվտանգության լուրջ խնդիր իր բոլոր հետևանքներով:
Այստեղ մեկ այլ խնդիր էլ կա, օրինակ` ոստիկանությունն ինքն է փաստում, որ բնակչության շրջանում ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերումն ու առգրավումը շարունակում է մնալ կարևոր խնդիր։

Այսինքն՝ խնդիրը միայն այն չէ, որ երբեմն Երևանում և այլ վայրերում կրակոցներ են հնչում։ Խնդիրն այն է, որ հասարակության մեջ շրջանառվում է մեծ քանակությամբ չգրանցված և ապօրինի զենք, որի ամբողջ ծավալը պետությունը, բնականաբար, չի հասցնում հայտնաբերել։

Հայաստանում հրազենային միջադեպերի պարբերականությունը պետք է ստիպի իշխանություններին ոչ թե հերթական դեպքից հետո միայն հաղորդագրություն տարածել, այլ իրական պատասխան տալ հարցին՝ Հայաստանում ապօրինի զենքի ինչպիսի՞ ծավալ կա, որտեղի՞ց է այն հայտնվում, ո՞վ է վերահսկում դրա շրջանառությունը, և ինչո՞ւ է քաղաքացիների ձեռքում շարունակում հայտնվել այնպիսի զինանոց, որը պետք է գտնվեր բացառապես պետության վերահսկողության ներքո։

Այսօր քաղաքացին արդարացի կերպով սկսում է մտածել, որ ցանկացած վեճ կարող է ավարտվել հրազենային կրակոցով, դա արդեն ոչ թե պարզապես հանցագործության վիճակագրության, այլ պետության անվտանգության համակարգի արդյունավետության մասին է խոսում»։

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...