ՄԱԿ-ի փորձագետները կասկածի տակ են դնում մարդու իրավունքների ՝ ՀՀ-ի ստանձնած միջազգային պարտավորությունները․ փաստաբան

20 Հուլիսի, 2026

ՄԱԿ-ի փորձագիտական խումբը հետազոտման առարկա է դարձրել ոչ միայն զուտ «18 արդարների» գործը, այլ ընդհանուր համատեքստը՝ պետական ապարատի ռեպրեսիաներից տուժած համարելով առնվազն 109 անձի:

Այս մասին հայտնում է փաստաբան Տաթևիկ Սողոյանը:

«Հիշու՞մ էիք, որ ասում էի «Սրբազան պայքարի» գործով դիմելու ենք միջազգային կառույցների։

Հիշու՞մ էիք, որ ասում էի սա ՀՀ արդարադատության պատմության ամենախայտառակ գործն է ճանաչվելու։

Խնդրեմ՝ 8 ամսվա անտրտունջ աշխատանքի առաջին արդյունքը.

Հայաստանի դեմ երբևէ հարուցված 19 հաղորդակցություններից ամենաամոթալին, ամենածանրը ու ամենածաղրականը մարդու իրավունքների և միջազգային իրավունքի նկատմամբ։

Թեև մեր դիմումում ցույց էինք տվել «Սրբազան պայքարի» մասնակիցների քաղաքական հետապնդման ժամանակագրությունը և ընդհանուր համատեքստը (ներառյալ հունիսի 12-ի բռնությունները), այդուհանդերձ շեշտադրել էինք առավելապես «18 արդարների» գործը, «ահաբեկչության» մեղադրանքի անհեթեթությունը։

Այնուամենայնիվ, ՄԱԿ փորձագիտական խումբը հետազոտման առարկա է դարձրել ոչ միայն զուտ «18 արդարների» գործը, այլ ընդհանուր համատեքստը՝ պետական ապարատի ռեպրեսիաներից տուժած համարելով առնվազն 109 անձի։

«Մենք մտահոգված ենք իշխանությունների ձեռնարկած միջոցներով, որոնք համահունչ չեն մարդու իրավունքների ՝ Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին»

Դե ինչ, սիրելի «ժողբաստիոնականներ», վայելեք ձեր բռնապետության ճանաչումը։ Ամեն ինչ դեռ առջևում է 🙂

Իսկ մեր պետության պատասխանները ՄԱԿ-ին միայն իսպանական ամոթ են առաջացնում»:

 

Նմանատիպ նյութեր

Մարդուն առևանգելու, սպանության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթով 2 անձ ձերբակալվել է

Մարդուն առևանգելու, սպանության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթով 2 անձ ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա.Հ.-ն Տ.Ղ.-ի, Գ.Պ.-ի և Ս.Վ.-ի հետ 2026 թվականի հուլիսի 16-ին ներս են մտել հյուրատան տարածք՝ Գ.Խ.-ին...

Ռուսաստանցիների շուրջ 71%-ը հավանություն է տալիս Վլադիմիր Պուտինի գործունեությանը

Ռուսաստանցիների շուրջ 71%-ը հավանություն է տալիս Վլադիմիր Պուտինի գործունեությանը

Ռուսաստանցիների շուրջ 71%-ը հավանություն է տալիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործունեությանը, իսկ 70%-ը հայտարարել է պետության ղեկավարի նկատմամբ վստահության մասին։ Այս տվյալները բխում են «Հասարակական կարծիք» հիմնադրամի (ՖՕՄ) հարցման արդյունքներից։ Հայտնում է...

Ժողովուրդը փաստերի կարիք ունի, ոչ թե` քաղաքական հեքիաթների․ Տեր Վրթանես

Ժողովուրդը փաստերի կարիք ունի, ոչ թե` քաղաքական հեքիաթների․ Տեր Վրթանես

Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը «Կաթողիկոսի բանակի ընկերները՝ եպիսկոպոսնե՞ր ու արքեպիսկոպոսնե՞ր. մի քիչ լրջություն, պարո՛ն Փաշինյան» վերտառությամբ հրապարակում է արել։ Տեր Վրթանեսն ընդգծել է՝ վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի...

Նարիշկինը հայտարարել է Եվրասիայում լայնածավալ հակամարտության վտանգի մասին

Նարիշկինը հայտարարել է Եվրասիայում լայնածավալ հակամարտության վտանգի մասին

ՌԴ արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) ղեկավար Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ ամբողջ Եվրասիայի տարածքում լայնածավալ հակամարտության առաջացման վտանգը իրական է և լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս։ Գրում է «Парламентская газета»-ն։ Նարիշկինը նման...