Մոսկվայում մեկնարկել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ նախարարները հանդիպում են ունեցել դեմ առ դեմ:
Այնուհետև տեղի կունենա երկկողմ բանակցություններ՝ պատվիրակությունների մասնակցությամբ։
Քննարկումը կկենտրոնան ռուս-ադրբեջանական երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային արդիական խնդիրների և օրակարգային թեմաների վրա։
Բանակցություններից հետո նախարարները նաև համատեղ մամուլի ասուլիս կանցկացնեն։






