Իրավապահ համակարգը բացառապես կատարում է Ծառուկյանին պատժելու քաղաքական հրահանգը․ փաստաբան

16 Հուլիսի, 2026

Հայաստանի Հանրապետությունում առկա է իրավական անվտանգության լրջագույն խնդիր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։

«Քաղաքական իշխանությունը ամեն անգամ հրապարակային հայտարարում է որևէ անձի նկատմամբ սկսվելիք քրեական և այլ գործընթացների վերաբերյալ, որից հետո ամբողջ իրավապահ համակարգը, քննչական մարմիններ, դատախազություն, դատարաններ, սկսում են այդ քաղաքական հրահանգի իրականացումը։

Այս դեպքում քաղաքական հրահանգը տրված է Գագիկ Ծառուկյանի մասով, հստակ հայտարարվել է քրեական գործընթացների, նրան կալանավորելու, քրեակատարողական հիմնարկում պահելու, նրա սեփականությունը խլելո՛ւ, այդ թվում՝ Արարատ ցեմենտը պետականացնելու վերաբերյալ, կառավարիչ նշանակելու վերաբերյալ, որը որ ամենօրյա ռեժիմով ամբողջ իրավապահ համակարգը հստակորեն կատարում է։

Ընդ որում, դրանում ներգրավված են նույնիսկ իբր անկախ համարվող դատարանները։

Հետո իրար հերթ չտալով հայտարարում են, թե իբրև դրանք զուտ իրավական գործընթացներ են։

Սակայն չի կարող այնպես լինել, որ այդ ամեն ինչը համընկնի, այսինքն՝ եթե այդ գործընթացները պետք է տեղի ունենային, պետք է տեղի ունենային անկախ քաղաքական իշխանության հրահանգների, հրապարակային հայտարարությունների։

Իսկ առկա իրավիճակը հստակ ցույց է տալիս, որ իրավապահ համակարգը գործում է բացառապես քաղաքական նպատակներով՝ քաղաքական իշխանության ցանկությունները իրագործելու համար և նրանց քաղաքական ռեյտինգը բարձր պահելու համար։

Հայտարարվեց, որ ընտրություններից հետո Գագիկ Ծառուկյանին թույլ չեն տալու, որ լքի երկիրը, թույլ չտվեցին՝ դատախազությունն ակնհայտ ապօրինի մեղադրանք ներկայացրեց և բացակայելու արգելք կիրառվեց։ Հետո այդ մեղադրանքը հենց իրենք հաստատեցին, որ ակնհայտ ապօրինի էր։

Հայտարարվեց, որ Գագիկ Ծառուկյանը ընտրություններից հետո պետք է բանտում հայտնվի՝ անմիջապես նրան ձերբակալեցին, կալանավորեցին, և ներկայումս նա քրեակատարողական հիմնարկում է։

Հայտարարվեց, որ Արարատ ցեմենտը պետք է պետականացվի և կառավարիչ պետք է նշանակվի՝ այսօր արդեն հրապարակում եղավ, որ դատախազության միջնորդությամբ հակակոռուպցիոն դատարան նման որոշում է կայացրել։ Որոշման մասին ընդհանրապես չի էլ տեղեկացվել Գագիկ Ծառուկյանի փաստաբանական թիմը, այդ գործընթացների մասին որևէ տեղեկություն չի հայտնվել, ներկայումս էլ որոշումը չի տրամադրվել։

Այս ամենն ուղիղ վկայությունն է այն բանի, որ նախքան քաղաքական իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները նման գործընթացներ անելու կարիք չկար, հայտարարություններից հետո հանկարծ ամբողջ իրավապահ համակարգը արթնանում է և պարզվում է, որ զուտ իրավական առումով նման գործընթացներ պետք է կատարվեին։

Օրենքի և իրավունքի մասին խոսելն ուղղակի ավելորդ է…»,– գրել է նա։

Նմանատիպ նյութեր

Մարդուն առևանգելու, սպանության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթով 2 անձ ձերբակալվել է

Մարդուն առևանգելու, սպանության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթով 2 անձ ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա.Հ.-ն Տ.Ղ.-ի, Գ.Պ.-ի և Ս.Վ.-ի հետ 2026 թվականի հուլիսի 16-ին ներս են մտել հյուրատան տարածք՝ Գ.Խ.-ին...

Ռուսաստանցիների շուրջ 71%-ը հավանություն է տալիս Վլադիմիր Պուտինի գործունեությանը

Ռուսաստանցիների շուրջ 71%-ը հավանություն է տալիս Վլադիմիր Պուտինի գործունեությանը

Ռուսաստանցիների շուրջ 71%-ը հավանություն է տալիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործունեությանը, իսկ 70%-ը հայտարարել է պետության ղեկավարի նկատմամբ վստահության մասին։ Այս տվյալները բխում են «Հասարակական կարծիք» հիմնադրամի (ՖՕՄ) հարցման արդյունքներից։ Հայտնում է...

Ժողովուրդը փաստերի կարիք ունի, ոչ թե` քաղաքական հեքիաթների․ Տեր Վրթանես

Ժողովուրդը փաստերի կարիք ունի, ոչ թե` քաղաքական հեքիաթների․ Տեր Վրթանես

Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը «Կաթողիկոսի բանակի ընկերները՝ եպիսկոպոսնե՞ր ու արքեպիսկոպոսնե՞ր. մի քիչ լրջություն, պարո՛ն Փաշինյան» վերտառությամբ հրապարակում է արել։ Տեր Վրթանեսն ընդգծել է՝ վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի...

Նարիշկինը հայտարարել է Եվրասիայում լայնածավալ հակամարտության վտանգի մասին

Նարիշկինը հայտարարել է Եվրասիայում լայնածավալ հակամարտության վտանգի մասին

ՌԴ արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) ղեկավար Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ ամբողջ Եվրասիայի տարածքում լայնածավալ հակամարտության առաջացման վտանգը իրական է և լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս։ Գրում է «Парламентская газета»-ն։ Նարիշկինը նման...