1 մլրդ 35 մլն դրամ` ՀՀ մարզպետների աշխատակազմերին

16 Հուլիսի, 2026

2026 թվականի պետական բյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 1 մլրդ 35 մլն դրամ, որը կուղղվի 8 համայնքի 9 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորմանը:

Կառավարության նիստում ներկայացնելով նախագիծը՝ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նշեց․ Առաջարկվում է համաֆինանսավորել Արարատի մարզի 1 ծրագրի, որի համաֆինանսավորումը 157,1 մլն դրամ է, Արմավիրի մարզի 1 ծրագրի, համաֆինասավորումը՝ 31,9 մլն դրամ, Գեղարքունիքի մարզի 1 ծրագրի՝ 310,4 մլն դրամ, Լոռու մարզի 2 ծրագրի՝ 67,6 մլն դրամ, Սյունիքի մարզի 1 ծրագրի՝ 143,9 մլն դրամ, Տավուշի մարզի 3 ծրագրի՝ 323,8 մլն դրամ:

«Սույն որոշման հաստատմամբ կունանանք 2026 թվականի պետական բյուջեից 8,384 մլրդ դրամի համաֆինանսավորված սուբվենցիոն ծրագրեր՝ իրականացրած ընդհանուր 15,65 մլրդ դրամ արժեքով»։

Նախարարի տեղակալը նաև նշեց, որ խոսքը հիմնականում վերաբերում է ասֆալտապատման, գազիֆիկացման, խմելու ջրամատակարարման և ջրահեռացման ցանցի կառուցման, մանկապարտեզի շենքի կառուցման, ճանապարհների սալարկման աշխատանքներին:

Նմանատիպ նյութեր

Հայաստանում  է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարը

Հայաստանում է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարը

Հայաստանում է  Եվրոպական միության գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավար, դեսպան Կոսմին Ջորջ Դինեսկուն։  Հայտնում է ԱԽ քարտուղարության գրասենյակը։ Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության...

Ստամբուլում Ռուսաստանի երկու քաղաքացի է ձերբակալվել՝ Սուրբ Սոֆիայում Աստվածաշունչ ընթերցելու համար․ ՏԱՍՍ

Ստամբուլում Ռուսաստանի երկու քաղաքացի է ձերբակալվել՝ Սուրբ Սոֆիայում Աստվածաշունչ ընթերցելու համար․ ՏԱՍՍ

Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալված Ռուսաստանի երկու քաղաքացիներին նախատեսվում է հուլիսի 17-ին արտաքսել հայրենիք։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են իրավիճակին ծանոթ աղբյուրները։ «Արտաքսումը նախատեսված է ուրբաթ օրը»,- նշել են...

Ուկրաինայի վարչապետ է նշանակվել Սերգեյ Կորեցկին

Ուկրաինայի վարչապետ է նշանակվել Սերգեյ Կորեցկին

Ուկրաինայի Գերագույն Ռադան վարչապետի պաշտոնում ընտրել է Սերգեյ Կորեցկուն, հայտնում է ՏԱՍՍ-ը: Համապատասխան որոշմանը կողմ է քվեարկել 289 պատգամավոր՝ անհրաժեշտ 226-ի դիմաց։ Նոր վարչապետի քվեարկությունը տեղի է ունեցել Ուկրաինայի բազմաթիվ քաղաքներում բողոքի ցույցերի ֆոնին։...

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնեսի» շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին․ Sputnik Արմենիա

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնեսի» շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին․ Sputnik Արմենիա

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնեսի» շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին: Լուրը Sputnik Արմենիայի փոխանցմամբ՝ հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու...