Մոսկվա-Երևան ավտոտրանսպորտային երթուղի է գործարկվել։ Տեղեկությունը Մոսկվայի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունն է հայտնել՝ նշելով, որ դեպի Երևան ուղերթը շաբաթական մեկ անգամ է իրականացվելու՝ Մոսկվայի «Կրասնոգվարդեյսկի» միջազգային ավտոկայանից։
«Այժմ «Կրասնոգվարդեյսկի» միջազգային ավտոկայանից հնարավոր է հասնել Հայաստանի մայրաքաղաք։ Դեպի Երևան երթուղին կիրականացվի շաբաթը մեկ անգամ՝ ամեն հինգշաբթի»,- նշված է հաղորդագրությունում։






