«Արարատցեմենտ»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում գործարանի տարածքում

9 Հուլիսի, 2026

«Արարատցեմենտ»-ի աշխատակիցներն այսօր՝ հուլիսի 9–ի առավոտյան բողոքի ակցիա են իրականացնում գործարանի տարածքում։ Հայտնում է news.am-ը:

Արարատցեմենտի տնօրեն Արտյոմ Պողոսյանը մասնավորապես, նշել է. «Այդ մարցիկ, ըստ երևույթին, պատվեր են իրականացրել, պետք է եղել, եկել են, փակել, գնացել են։ Հարց եմ տալիս՝ բա ի՞նչ ենք անելու։ Ասում է՝ չգիտեմ, կասեք։ Մինչև այսօր այդ հարցին ոչ մեկ չի պատասխանել։ Ամեն օր գալիս մեզ հարցնում են՝ ժողովուրդը աշխատելո՞ւ է, ժողովրդի ճակատագիրը ի՞նչ է լինել։ Ասում եմ՝  ես էլ այս ժողովրդի նման ոչ մի բան չգիտեմ, սպասում ենք։ Դիմել ենք քննչական կոմիտե, ասել ենք՝ արի այդ դրած կապարակնիքները հանի, կարողանանք աշխատել, ժողովրդի օրվա հարցի հարցը լուծել: Մինչև այսօր այս պահի դրությամբ որիցե նորություն չունենք։

Այն հիմքերով, ինչով իրենք եկել էին, ինչ փաստաթուղթ ունեին, դրանով իրենք իրավունք չունեին անել այն գործողությունները, որոնք արել են։ Քննչականին ասում ենք՝ ձեր արածը ապօրինի է, մի արա, չի կարելի։ Ասում է՝ ես իմ գործը կանեմ, բողոք ունես գնա ուրիշ տեղ բողոքի»։ Գործարանի աշխատակիցներն էլ բողոքեցին, որ բոլորն էլ ապառիկներ ունեն մուծելու, ու հիմա չեն կարողանալու մուծել, քանի որ չեն աշխատում։

Արտյոմ Պողոսյանն էլ նկատեց. «Հաշվապահությունը փակ է, իրացում չկա, ֆինանսներ չկան, այս պայմաններում ի՞նչ աշխատավարձի մասին է խոսքը»։

Հիշեցնենք՝ հուլիսի 6-ի վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։

Ավելի ուշ առանձնատան խուզարկության ավարտից հետո Ծառուկյանը ձերբակալվել է և տեղափոխվել Քննչական կոմիտե։ Նրա հետ միաժամանակ ձերբակալվել է ևս մեկ անձ։

Քննչական կոմիտեն իր հաղորդագրությամբ ներկայացրել է, թե ինչի համար է ձերբակալվել Ծառուկյանը. «Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթներից մեկով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գ.Ծ.-ի կազմակերպմամբ մի շարք անձինք 2022-2024 թվականների ընթացքում առերևույթ կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում»։

Ծառուկյանը մեղադրանքը «սուտ, սարքած, փուչիկ» է որակել։

Նմանատիպ նյութեր

Գորիսի առաջնորդանիստ մայր եկեղեցին կվերաօծվի․ Սյունյաց թեմ

Գորիսի առաջնորդանիստ մայր եկեղեցին կվերաօծվի․ Սյունյաց թեմ

Սյունյաց թեմը հայտարարություն է տարածել՝ Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ մայր եկեղեցու նավակատիքի և վերաօծման հանդիսավոր արարողությունների վերաբերյալ, որում մասնավորապես ասվում է. «ՆԱՎԱԿԱՏԻՔ ԵՎ ՎԵՐԱՕԾՈՒՄ՝ ԳՈՐԻՍԻ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԱՌԱՋՆՈՐԴԱՆԻՍՏ ՄԱՅՐ...

Խուլիգանության դեպք՝ Երևանում. 2 կասկածյալ է ձերբակալվել. Շամշյան

Խուլիգանության դեպք՝ Երևանում. 2 կասկածյալ է ձերբակալվել. Շամշյան

Հունիսի 24-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Մոլդովական փողոցի 56 հասցեում ծեծկռտուք և...

«1000 հրթիռ արդեն պատրաստ է». Թրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանը,  եթե իր դեմ  մահափորձ անեն

«1000 հրթիռ արդեն պատրաստ է». Թրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանը, եթե իր դեմ մահափորձ անեն

1,000 հրթիռն լիցքավորված է և ուղղված է դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, և հազարավոր այլ հրթիռներ անմիջապես կհարձակվեն, եթե Իրանի կառավարությունը գործի՝ իրականացնելով իր սպառնալիքը, որը հնչեցվել է աշխարհի տարբեր անկյուններում՝ սպանելու կամ սպանության փորձ...

Հրդեհ է բռնկվել Մայակովսկի բնակավայրի տներից մեկում․ տուժածներ չկան

Հրդեհ է բռնկվել Մայակովսկի բնակավայրի տներից մեկում․ տուժածներ չկան

Հուլիսի 11-ին` ժամը 04։34-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի բնակավայրի առաջին փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից...