Կաթողիկոսը կմասնակցի՞ ԱԺ առաջին նիստին. «Փաստ»

9 Հուլիսի, 2026

«Փաստ» թերթը գրում է. «Ըստ ՀՀ Սահմանադրության, Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվում է նախորդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտման օրը հրավիրված նորընտիր Ազգային ժողովի  առաջին նստաշրջանի բացման պահին: Իր լիազորություններն ավարտող ԱԺ-ն գործունեությունն սկսել է օգոստոսի 2-ին, սակայն, քանի որ այս տարի օգոստոսի 2-ը կիրակի է, առաջին նիստը կկայանա օգոստոսի 3-ին:

Ըստ օրենսդրության, ողջույնի ելույթներից հետո պատգամավորները երդվում են, որից հետո հայտարարվում է օրակարգը, ըստ որի, առաջին նստաշրջանի ընթացքում խորհրդարանը ստեղծելու է հաշվիչ հանձնախումբ, ապա ձեռնամուխ է լինելու Ազգային ժողովի նախագահի, Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալների ընտրություններին, մշտական հանձնաժողովների ստեղծմանն ու մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններին: Մինչև մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունների հարցի քննարկումն ավարտվելը տեղի են ունենում ամենօրյա նիստեր: Այնուհետև քննարկվելու է կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը, որին նվիրված նիստի օրը և  ժամը հայտարարվում է լրացուցիչ:

«ՀՀ ԱԺ կանոնակարգ» օրենքում գրված է, որ «առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն Հանրապետության նախագահը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը»: Կաթողիկոսը բոլոր նախկին գումարումների առաջին նիստերին ներկա է եղել և ելույթ է ունեցել: Մեր ունեցած տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը, ինչպես և սպասելի է, կտրականապես դեմ է, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը մասնակցի առաջին նիստին և ելույթ ունենա: Ըստ այդմ, ամեն ինչ անելու են՝ նիստն առանց Կաթողիկոսի անցկացնելու համար:

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...