Վերաքննիչ վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բողոքը

8 Հուլիսի, 2026

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հայցադիմում է ներկայացրել  ընդդեմ ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության՝ պահանջելով անվավեր ճանաչել ՔԿԾ պետի որոշումը՝ ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հոգևոր ծառայություն մատուցող Սուրբ Եկեղեցու հոգևորականների մուտքի թույլտվությունները դադարեցնելու վերաբերյալ։

Ինչպես հաղորդում է «Փաստինֆո»-ն, Վարչական դատարանը՝ դատավոր Արգիշտի Ղազարյանի նախագահությամբ, վերադարձրել էր հայցադիմումը, ինչը բողոքարկվել է ՀԱՍԵ ներկայացուցչի կողմից։ ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանը՝ դատավոր Հայկ Խաչատրյանի նախագահությամբ, բավարարել է բողոքը։ ՀԱՍԵ-ն վերաքննիչ բողոքով արձանագրել է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ազատազրկման վայրերում մշտական հոգևոր ներկայացուցիչներով հանդես գալու մենաշնորհ հանդիսացող առաքելություն է ունեցել և այդ հոդվածների ուժով ազատազրկման վայրերում (քրեակատարողական հիմնարկներում) կազմակերպել և իրականացրել է կալանավորված անձանց և դատապարտյալների հոգևոր խնամքը: Արդարադատության նախարարության և ՀԱՍԵ միջև 2014 թվականի նոյեմբերի 25-ին պայմանագիր է կնքվել, համաձայն որի՝ քրեակատարողական հիմնարկներում հոգևոր առաջնորդն ու հոգևոր հովիվները նշանակվում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից։

2026թ․ ապրիլի 10-ին, սակայն, քրեակատարողական ծառայության պետը որոշել է դադարեցնել քրեակատարողական հիմնարկներում հոգևոր ծառայություն մատուցող հոգևորականների մուտքի թույլտվությունը՝ այն հիմնավորմամբ, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առանձին քահանաների հետ կնքվել են աշխատանքային պայմանագրեր։ Ըստ բողոքաբերի՝ վարչական դատարանը ձևական հիմքով վարույթ չի ընդունել հայցը, արհեստականորեն նեղացրել հայցվորի պաշտպանության ենթակա իրավունքը։ ՀԱՍԵ ներկայացուցիչը պնդել է, որ ՔԿԾ ղեկավարի որոշումը դատարանը պարտավոր էր գնահատել որպես վարչական ակտ։

««Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 10-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի ունենալու մշտական հոգևոր ներկայացուցիչ հիվանդանոցներում, մանկատներում, տուն-ինտերնատներում, զորամասերում, ազատազրկման վայրերում, ներառյալ` քննչական մեկուսարաններում: «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ պետությունը չի խոչընդոտում ազգային եկեղեցու մենաշնորհ հանդիսացող հետևյալ առաքելությունների իրագործմանը… ունենալ մշտական հոգևոր ներկայացուցիչ հիվանդանոցներում, զառամյալների և հաշմանդամների տներում, զորամասերում, ազատազրկման վայրերում` ներառյալ քննչական մեկուսարանները:…: Այդ իրավունքի իրավատերը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին է և ոչ թե  քահանան կամ այլ հոգևորականը: Դատարանն այս իրավունքը նեղացրել և «պատկերացրել է» որպես Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից նշանակված հոգևորականի հարց, մինչդեռ, ինչպես վերը նշվել է, այս իրավունքը Եկեղեցու մենաշնորհ հանդիսացող առաքելությունն է՝ ազատազրկման վայրերում ունենալ մշտական հոգևոր ներկայացուցիչ»,- նշել հայցվոր կողմը։

Վերաքննիչ վարչական դատարանը, վերլուծելով օրենսդրական կարգավորումները, արձանագրել է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ ազատազրկման վայրերում մշտական հոգևոր ներկայացուցիչ ունենալու իրավունքը ծագում է օրենքից և ոչ թե որևէ պայմանագրից, իսկ քննարկվող դեպքում հայցվորի կողմից ներկայացված և Դատարանի կողմից մատնանշված 2014 թվականի նոյեմբերի 25- ին կնքված «Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայության գործունեությունը կանոնակարգելու մասին» պայմանագիրն ուղղված է օրենքով սահմանված այդ իրավունքի իրացման կանոնակարգմանը. նման պայմանագիրը կարող է կարգավորել համապատասխան գործունեության կազմակերպական, ընթացակարգային կամ գործնական հարցերը, սակայն չի կարող հանդիսանալ այն իրավունքի ծագման հիմքը, որը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն վերապահված է օրենքով։ Ուստի այն հանգամանքը, որ կողմերի միջև առկա է պայմանագիր, ինքնին բավարար չէ եզրակացնելու, որ վեճը ծագում է մասնավոր իրավահարաբերություններից։

Վերաքննիչ դատարանը գտել է, որ Դատարանը հայցադիմումը վերադարձնելիս դուրս է եկել հայցադիմումի ընդունելիության փուլին բնորոշ ստուգման սահմաններից՝ հայցապահանջի ենթադրյալ ոչ ճիշտ ձևակերպումը և վիճելի իրավահարաբերության բնույթի վերաբերյալ իր գնահատականը վերածելով հայցադիմումը վերադարձնելու հիմքի։ Մինչդեռ  հայցադիմումի բովանդակությունից հնարավոր է պարզել, որ հայցվորը դատական պաշտպանության է դիմել քրեակատարողական հիմնարկներում իր հոգևոր ծառայության իրականացման հնարավորությունը սահմանափակող կամ դադարեցնող վարչական մարմնի արտաքին ներգործություն ունեցող վարքագծի կապակցությամբ։ Հետևաբար, բողոքարկվող որոշումը ենթակա է վերացման։ Նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ սույն գործով առկա տվյալների պայմաններում նման պատճառաբանությամբ չէր կարող վերադարձվել հայցադիմումը։ Վերաքննիչ վարչական դատարանը բավարարել է բողոքը՝ վերացնելով առաջին ատյանի դատարանի՝ հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը։

 

Նմանատիպ նյութեր

Թուրքիան պատրաստ է ընդունել Մոսկվայի և Կիևի բանակցությունները․ Էրդողան

Թուրքիան պատրաստ է ընդունել Մոսկվայի և Կիևի բանակցությունները․ Էրդողան

Թուրքիան պատրաստ է ընդունել Մոսկվայի և Կիևի բանակցությունները, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։ «Այս պատերազմը վերածվել է սպանող մեքենայի, որի արդյունքում ամեն ամիս տասնյակ հազարավոր մարդիկ են մահանում։ Մենք պատերազմի սկզբից ի վեր կոչ ենք անում...

Գորիսում գայլերի հարձակումից տուժածներից մեկի վիճակը ծանր է, 5-ի վիճակը՝ թեթև կամ միջին ծանրության

Գորիսում գայլերի հարձակումից տուժածներից մեկի վիճակը ծանր է, 5-ի վիճակը՝ թեթև կամ միջին ծանրության

Այսօր՝ հուլիսի 8-ին, Սյունիքի մարզի Գորիսի համայնքի Քարահունջ գյուղում գայլը հարձակվել է բնակիչների վրա։ «Սյունիք Նյուզ»-ի տեղեկություններով՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 6 մարդ, որոնց թվում է նաև 2-ամյա երեխա։ Դեպքի վայր են մեկնել...

Երևանը պատրաստվում է միանալ Երկրորդ համաշխարհային պшտերազմի պատմությունը վերաշարադրելու վտանգավոր միտմանը․ Զախարովա

Երևանը պատրաստվում է միանալ Երկրորդ համաշխարհային պшտերազմի պատմությունը վերաշարադրելու վտանգավոր միտմանը․ Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել է Արծրուն Հովհաննիսյանի՝ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ նշանակվելու մասին։ «Մենք ուշադրություն դարձրել ենք Ա. Հովհաննիսյանի նոր պաշտոնում նշանակմանը: Անցյալ տարի նա հիշվեց մայիսի 9-ին՝ Մեծ...

Այն, ինչ տեղի կունենա Իրանում, շատ արագ կլինի․ Թրամփ

Այն, ինչ տեղի կունենա Իրանում, շատ արագ կլինի․ Թրամփ

Այն, ինչ տեղի կունենա Իրանում, շատ արագ կլինի։ Մենք երկարաժամկետ գործընթացի չենք ձգտում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ այլևս չի ցանկանում բանակցել Իրանի հետ, քանի որ Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել էր ԱՄՆ-ին պատկանող նավերի...

Թուրքի պահանջով Վեհափառի վրա հարձակվողները բռնվել են. Նարեկ Կարապետյան

Թուրքի պահանջով Վեհափառի վրա հարձակվողները բռնվել են. Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը շեշտում է՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն, ով կարծելով, թե զրուցում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, իրականում  շփվել է պրանկերներ Վովանի և Լեքսուսի հետ ու բացահայտ խոստացել, թե...