ԵԱՀԿ-ի՝ ազգությամբ թուրք գլխավոր քարտուղարը պատրաստ է օգնել հեռացնել Ամենայն հայոց կաթողիկոսին. «Առաջին ալիք»

8 Հուլիսի, 2026

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն անկեղծ խոստովանություն է արել. նա մտածել է, թե զրուցում է Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ, բայց իրականում շփվել է պրանկերներ Վովանի և Լեքսուսի հետ։

«Իշխանությունները իսկական հալածանքներ են կազմակերպել Հայ Առաքելական եկեղեցու դեմ։ Հոգևորականների ձերբակալություններ, անհաճո անձանց նկատմամբ ճնշումներ։ Այս ամենը՝ Արևմուտքի հրահրմամբ»,– այս մասին նշվում է ռուսական «Առաջին ալիք»-ի «ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը պատրաստ է օգնել հեռացնել Հայ եկեղեցու կաթողիկոսին» ռեպորտաժում։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Արտաքին հետախուզության ծառայությունը, Բրյուսելի վերջնական նպատակը Հայաստանի և Ռուսաստանի դարավոր հոգևոր կապերի լիակատար խզումն է։ Իսկ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը պատրաստ է օգնել փոխարինել կաթողիկոսին։

Ռեպորտաժում նաև ներկայացվում է Ֆերիդուն Սինիրլիօղլուի երկխոսությունը «Հայաստանի վարչապետի» հետ (իսկ իրականում՝ պրանկերներ Վովանի և Լեքսուսի հետ)։

— Ես նաև հույս ունեմ ԵԱՀԿ դիրքորոշման վրա, որ դուք ևս կարող եք ինձ աջակցել այս հարցում։

— Ես նույնպես կզբաղվեմ դրանով։ Ի դեպ, դուք կարո՞ղ եք դա անել։ Կարո՞ղ եք փոխարինել կաթողիկոսին։

— Ես կարծում եմ, որ այժմ իմ ձեռքում հաղթաթղթեր կան, և մենք կարող ենք փոխել կրոնը։ Եվ միակ բանը, ինչի համար կարող եմ ձեզ խնդրել, ձեր աջակցությունն է այն դեպքերում, երբ բախվում ենք Կարապետյանի դաշնակիցների կողմից հնչող խիստ քննադատությանը։

— Լավ, ես կանեմ հնարավոր ամեն ինչ։

 

 

Նմանատիպ նյութեր

Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ. փաստաբան

Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ. փաստաբան

Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ, բողոքս բավարարել և նախաքննական մարմնին պարտավորեցրել անհապաղ հեռախոսը վերադարձնել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել փաստաբան Ռոման...

Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին, մեղավոր են ճանաչվել

Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին, մեղավոր են ճանաչվել

Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվել, հաղորդում է Սպուտնիկ Արմենիան։ Արմավիրի մարզի դատարանը՝ նախագահությամբ Գևորգ Մանուկյանի, մեղադրական վերդիկտ է կայացրել։ Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Գևորգ և Համբարձում...

«Ի դեպ»․ Ոստիկաններին սպասելիս

«Ի դեպ»․ Ոստիկաններին սպասելիս

Ի դեպ, եթե Շաքի գյուղի բնակչուհին չտրվեր մայրական բնազդին և սպասեր ոստիկաններին, ապա ոչինչ էլ չէր լինի։ Նման կարծիք ունի Նիկոլ Փաշինյանը։ Եկեք մի քանի պարզ օրինակով հասկանանք, թե ինչ կլիներ, եթե կինն իսկապես հետևեր Փաշինյանի հորդորին։ Ինչպի՞ն է նրա օրոք...

Հարցաքննել են ադրբեջանցի զինծառայողի կրակոցից ծանր վիրավորում ստացած Անի Ավետիսյանին․ Armlur.am

Հարցաքննել են ադրբեջանցի զինծառայողի կրակոցից ծանր վիրավորում ստացած Անի Ավետիսյանին․ Armlur.am

ՀՀ քննչական կոմիտեի քննիչները գնացել են հիվանդանոց եւ հարցաքննել Ադրբեջանի զինծառայող Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին: Հայտնում է Armlur.am-ը։ Վերջինս դժվարությամբ, բայց կարողացել է պատմել, թե ինչ է կատարվել տանը եւ ինչպես է կյանքի գնով...

Վեհափառն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին

Վեհափառն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին

Հոկտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի Փասադենայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ուխտավորներին՝ առաջնորդությամբ համայնքի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Սարգիս...