Բացառում եմ դադարեցնել մերձեցումը ԵՄ-ի հետ․ դա հնարավոր չէ․ Փաշինյան

2 Հուլիսի, 2026

Բացառում եմ 2013թ․ իրավիճակը, երբ Հայաստանը կհրաժարվի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման պայմանավորված գործընթացից և որոշեց ԵԱՏՄ գնալ։ Դա հնարավոր չի, առավել ևս հիմա, երբ ՀՀ ժողովուրդը հստակ աջակցություն է հայտնել այն քաղաքականությանը, որ վարում է ՀՀ-ն։ Այս մասին Երևանում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Մյուս կողմից, մենք, ինչպես հայտարարել ենք, երբեք խնդիր չենք դրել, չունենք և չենք դնի Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների միջև ճգնաժամ ստեղծելու։ Մենք գործում ենք մեր երկրի շահերի շարջանակներում և, բնականաբար, մեր միջազգային ոչ մի գործընկերոջ շահերը չենք արհամարհում, բայց մյուս կողմից էլ որևէ այլ գործընկերոջ շահերը չենք կարող ավելի բարձր դասել, քան ՀՀ շահերը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ինչ վերաբերում է ՌԴ կառավարության ղեկավարի հետ երեկվա հեռախոսազրույցին, ապա Փաշինյանը հայտնեց, որ դա եղել է իր նախաձեռնությամբ։

Նմանատիպ նյութեր

1 զոհ, 5 վիրավոր․ «Գազ 53»-ը Ճամբարակից Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 6 հետիոտնի․ Շամշյան

1 զոհ, 5 վիրավոր․ «Գազ 53»-ը Ճամբարակից Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 6 հետիոտնի․ Շամշյան

Այսօր՝ օգոստոսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21:20-ի սահմաններում «Գազ 53» մակնիշի առանց համարանիշի բեռնատարը Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 6 հետիոտնի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է...

Պետք է ձգտել նրանց արժանապատվությանը․ Ոսկանյան

Պետք է ձգտել նրանց արժանապատվությանը․ Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է․ «Արցախի գերեվարված արտգործնախարար Դավիթ Բաբայանի՝ Բաքվի բարբարոսական վարչախմբի բանտից հղած ուղերձը, իրոք, շատ հուզիչ է՝ «Մենք նստած ենք, բայց ծնկաչոք չենք»։ Այն որ մեր հայրենակիցները նստած են Բաքվի բանտերում համազգային մեր ամոթի...

ԵՄ ինտեգրում, հարաբերությունների խորացում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ․ hրապարակվել է Կառավարության 2026-2031 ծրագիրը

ԵՄ ինտեգրում, հարաբերությունների խորացում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ․ hրապարակվել է Կառավարության 2026-2031 ծրագիրը

ՀՀ Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը: Վերոնշյալի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ մշակվել է Հայաստանի Հանրապետության...

Եվրասիական վարկանիշային գործակալությունը Հայաստանում ներկայացուցիչ է նշանակել

Եվրասիական վարկանիշային գործակալությունը Հայաստանում ներկայացուցիչ է նշանակել

Հայաստանում իր աշխատանքն է սկսել Եվրասիական վարկանիշային գործակալության ներկայացուցչի գրասենյակը: Արմենիա Sputnik-ի փոխանցմամբ այս մասին հայտնում են գործակալության մամուլի ծառայությունից։ Երևանում ներկայացուցչությունը բացվել է ավելի քան կես տարվա կազմակերպչական...

Թրամփը հնարավոր է համարել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Թրամփը հնարավոր է համարել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը կարող է «ինչ-որ պահի» վերսկսել Իրանի հետ տարվող բանակցությունները, սակայն հստակ ժամկետներ դեռևս չկան, հայտնում է Associated Press-ը։ Չորեքշաբթի օրը Սպիտակ տանը պատասխանելով լրագրողի այն հարցին, թե երբ է ԱՄՆ-ն...