Կոչուբաևի նկատմամբ դատարանը մեղադրական վերդիկտ է կայացրել

2 Հուլիսի, 2026

Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ դատարանը մեղադրական վերդիկտ է կայացրել։

Ըստ մեղադրանքի՝ 2025 թվականի հոկտեմբերին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարված հրապարակմամբ նա, անդրադառնալով Մկրտիչ Սրբազանի կալանավորմանը վերաբերող քրեական վարույթին, քննիչների, հսկող դատախազի և կալանավորման որոշում կայացրած դատավորի վերաբերյալ օգտագործել էր արտահայտություններ, որոնք, մեղադրող կողմի գնահատմամբ, արատավորել էին նրանց պատիվն ու արժանապատվությունը և վնաս պատճառել իրավունքներին ու օրինական շահերին։

Հիշեցնենք, որ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ձերբակակվել է հոկտեմբերի 16-ին՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Շենգավիթ» նստավայրի մոտից՝ Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստից հետո, ընդ որում, ԱԱԾ-ն փաստաբանի ձերբակալությունն  իրականացրել է անհամաչափ ուժի գործադրմամբ՝ դիմակավորված վիճակում և գետնին պառկեցնելով։ Պարզվել է, որ փաստաբանի ցուցադրական ձերբակալության պատճառը եղել է նրա ֆեյսբուքյան գրառումը, որում փաստաբանը կոշտ քննադատել էր իրավապահներին՝ Մկրտիչ Սրբազանի կալանավորման համար։   Կոչուբաևի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ):

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, հոկտեմբերի 17-ին՝ վաղ առավոտյան, հրապարակեց Կոչուբաևին երկու ամսով կալանավորելու որոշումը։ Այլ խոսքով՝ ՀՀ-ում փաստաբանը կալանավորվել էր խոսքի համար, ընդ որում, ձերբակալվել՝ ցուցադրաբար, ինչը մտահոգություններ է առաջացրել մասնագիտական համայնքում։ Փաստաբանի խափանման միջոցը փոխվել է հոկտեմբերի 28-ին։

Նմանատիպ նյութեր

ԱԺ նախագահի տեղակալն իր հայտարարությամբ խախտեց անմեղության կանխավարկածը․ Վարդևանյան

  «Օրենքները կարող են քաղաքական նպատակահարմարությունից ելնելով ընդունվել, բայց այդ պարագայում էլ մեկ արժեք պետք է գերակայող լինի․ դա իրավունքն է։ Արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունում կա իրավունքի գերակայություն՝ ոչ։ Հիմա այս պնդումը...

Դուք տարածում եք վախի մթնոլորտ, և դա չի կարող չազդել սովորական քաղաքացիների վրա․ Աննա Գրիգորյան 

«Կարծում եմ՝ բավականին կարևոր հանձնաժողովի նախագահի ընտրության հարց ենք քննարկում, և պետք է անկեղծ լինեմ ու ասեմ, որ երբ քննարկում ենք ընդհանրապես հանձնաժողովի ղեկավարի ընտրության հարցը կամ որևէ հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում մեր...

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա

Երևանում օգոստոսի 18-ի ցերեկը, 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։  Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Հանրապետության տարածքում օգոստոսի 18-ին երեկոյան, 19-20-ին գիշերը և երեկոյան առանձին շրջաններում սպասվում է...

«Մուլտի Վելնես» ընկերությունը հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի

«Մուլտի Վելնես» ընկերությունը հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» ընկերությունը հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի՝ պահանջելով անվավեր ճանաչել իրենց իրավունքները դադարեցնելու և այն Երևանի քաղաքապետարանի ենթակայությանը հանձնելու որոշումը: Վարչական դատարանը՝ դատավոր Հերմինե Մուրադյանի...

Հորմուզի նեղուցը չի բացվի․ Իրանը պայմաններ է նշել

Հորմուզի նեղուցը չի բացվի․ Իրանը պայմաններ է նշել

Հորմուզի նեղուցը չի բացվի այնքան ժամանակ, քանի դեռ Իրանից չի հանվել շրջափակումը, չեն ապասառեցվել իրանական ակտիվները, չի չեղարկվել նավթային էմբարգոն, չեն դադարեցվել սպառնալիքներն ու ռազմական գործողությունները բոլոր ճակատներում, ինչպես նաև չեն կատարվել հուշագրի այլ...