Թրամփը մեղադրել է Իսպանիային ՆԱՏՕ-ի պարտավորությունները լիարժեք չկատարելու մեջ

2 Հուլիսի, 2026

«Իսպանացիները ՆԱՏՕ-ի անդամներ են, բայց ՆԱՏՕ-ի ոչ այնքան լավ անդամներ: Նրանք ասում են, որ չեն ցանկանում օգնել ուրիշներին: Նրանք իրենց այնքան էլ լավ չեն պահում։ Բայց նրանք կսովորեն»,- ասել է նա Հյուսիսային Դակոտա նահանգում ելույթ ունենալիս։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Իսպանիայի իշխանությունները հայտնել են, որ կկարողանան կատարել ՆԱՏՕ-ի հանդեպ իրենց պարտավորությունները՝ ռազմական ծախսերի վրա հատկացնելով ՀՆԱ-ի մոտ 2%-ը։ Միևնույն ժամանակ, 2025 թվականի հունիսին դաշինքի գագաթնաժողովի արդյունքներով տարածված կոմյունիկեում ասվում էր, որ անդամ երկրների ղեկավարները համաձայնել են մինչև 2035 թվականը պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 5%-ի՝ ներառյալ 1,5%-ը պաշտպանական ենթակառուցվածքների զարգացման համար և հաշվի առնելով Ուկրաինային կատարվող ռազմական մատակարարումները։ Մադրիդի դիրքորոշումը հանդիպել է սուր քննադատության ԱՄՆ-ի և անձամբ ամերիկյան վարչակազմի ղեկավարի կողմից։

Նշենք, որ Իսպանիան ի սկզբանե դեմ է արտահայտվել Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությանը։ Մադրիդը նաև թույլ չի տվել օգտագործել թագավորության տարածքում տեղակայված ռազմակայանները։

Նմանատիպ նյութեր

Սա նույնիսկ կոնֆետ չէ, որով փորձում են գայթակղել Հայաստանին․ սա դառը հաբ է․ Վահե Դավթյան

Սա նույնիսկ կոնֆետ չէ, որով փորձում են գայթակղել Հայաստանին․ սա դառը հաբ է․ Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրում է. «Ֆոն դեր Լայենը Երևանում հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին գազի մատակարարումների հետ կապված հնարավոր խնդիրների դեպքում։ Եվրահանձնաժողովի նախագահը հղում...

Փաշինյանը վաղն Իրան է մեկնում՝ մասնակցելու Ալի Խամենեիի հnւղարկավորությանը

Փաշինյանը վաղն Իրան է մեկնում՝ մասնակցելու Ալի Խամենեիի հnւղարկավորությանը

Վաղը մեկնելու եմ Իրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հուղարկավորությանը։ Շփումներ կլինեն Իրանի ղեկավարության հետ, այս մասին լրագրողներին ասել է Նիկոլ Փաշինյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իրանի իշխանությունները ուրբաթ...

Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան

Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ ««Ես կրքոտ հռետոր եմ. ես էդպես եմ խոսում»․ Նիկոլ Փաշինյան։ «Ով չգիտի իր կրքերի վրա իշխել, չի կարող ուրիշներին իշխան լինել» - Տե´ս Պողոս Պատրիարք Ադրիանուպոլսեցի։ Խրատի թանգարան։ Թարգմ.՝ Ս....

Որոշում եմ կայացրել հրաժարվել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնից. Աշոտ Դանիելյան

Որոշում եմ կայացրել հրաժարվել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնից. Աշոտ Դանիելյան

Երկար մտորումներից, քննարկումներից և վերջին օրերի խորհրդակցություններից հետո որոշում եմ կայացրել հրաժարվել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնից։ Այս մասին հայտարարել է Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը։ «Այս որոշումն ինձ համար հեշտ չի եղել։ 2025...

Կոչուբաևը հաստատել է իր դատապարտման լուրը

Կոչուբաևը հաստատել է իր դատապարտման լուրը

Հաստատում եմ իմ դատապարտման լուրը, այսօր դատարանը կայացրել է մեղադրական վերդիկտ։ Այս մասին գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ «Վերդիկտի, դրա հետևանքների և անելիքների մասին քիչ անց կներկայացնեմ ծավալուն պարզաբանումներ»։ Նշենք, որ Կոչուբաևի նկատմամբ դատարանը...