ՔՊ-ն հույսը դրել է մարդագողության վրա․ «Հրապարակ»

2 Հուլիսի, 2026

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մի քանի օրից ՍԴ-ն կհրապարակի ընտրությունների վերաբերյալ որոշումը, եւ ընդդիմությունը կհայտարարի մանդատները վերցնելու մասին։ Իշխանական թիմում մեծ հույսեր ունեն, որ ընդդիմադիրների շարքերից մարդագողության արդյունքում լրացուցիչ պատգամավորներ են ունենալու եւ սահմանադրական մեծամասնություն են զավթելու խորհրդարանում: Սակայն մեր աղբյուրներն ասում են, որ Սամվել Կարապետյանը լուրջ աշխատանքներ է տարել այս ուղղությամբ՝ նվազագույնի հասցնելով ռիսկերը, եւ պատգամավորության այն թեկնածուները, որոնք խոցելի են ու իշխանությունների ճնշումներին չեն դիմանա, ինքնակամ կլքեն ցուցակը։

Երեկ մենք «ուժեղների» ցուցակի 7-րդ համար Մամիկոն Ասլանյանին հարցրինք՝ մտահոգություն չունե՞ք, որ ձեր պատգամավորներին ՔՊ-ն իր կողմը կքաշի: Ասաց․ «Ցանկացած պայքար հղի է անկանխատեսելի հետեւանքներով, հետեւաբար՝ նախաառաջնորդվել, որ կարող է վատ բան լինել կամ չլինել, այնքան էլ ճիշտ չէ։ Համարձակություն ու պատասխանատվություն է պետք դրսեւորել եւ հստակ քայլերով առաջ գնալ, չնայել, թե իշխանությունն ինչ կարող է անել, այլ հստակ գծել մեր անելիքները»։

Նմանատիպ նյութեր

Դասալիքներն ավելի «կրքոտ» են ատում․ Արա Պողոսյան

Դասալիքներն ավելի «կրքոտ» են ատում․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ստրուկները ատում են ազատներին։ Թշնամուն հանձնվողները ատում են չհանձնվողներին։ Դասալիքներն ատում են չնահանջողներին։ Ինձ համար սա ապացուցման կարիք չունեցող թեզ է։ Իմ կյանքի ընթացքում ես դա տեսել եմ, պատմության իմ...

Բումերանգի օրենքը ոչ ոք չի փոխել. Արզաքանցյանը` իր ու կնոջ վեճի մասին

Բումերանգի օրենքը ոչ ոք չի փոխել. Արզաքանցյանը` իր ու կնոջ վեճի մասին

Շատ եմ ցավում, որ տիկինս վատ հոսանքի ազդեցությամբ դիմել է ոստիկանություն, այս մասին ֆեյսբուքյան եթերում հայտնել է Տիգրան Արզաքանցյանը՝ անդրադառնալով համացանցում տարածված լուրերին, որ բռնություն է գործադրել կնոջ նկատմամբ։ Հիշեցնենք՝  Նատալյա Ռոտենբերգը հաղորդում էր...

Հորդորում եմ ավելի անկեղծ լինել՝ օրենք սահմանել, որով ՀՀ քաղաքացին միայն ՔՊ-ի օգտին կքվեարկի․ Քրիստինե Վարդանյան

  «ՔՊ-ն իր վարչության նիստում որոշում է, թե որն է Հայաստանը, որը՝ ոչ, և որ գյուղերն են հայկական, որոնք՝ ոչ։ Հիմա էլ վարչության հերթական նիստում որոշել են, թե Հայաստանի քաղաքացիներից ովքեր իրավունք ունեն քվեարկելու, և ովքեր՝ ոչ, ու...

Էջմիածնում տղամարդու բակում հայտնաբերվել է մշակված կանեփի 107 թուփ

Էջմիածնում տղամարդու բակում հայտնաբերվել է մշակված կանեփի 107 թուփ

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Էջմիածնի Պռոշյան փողոցի բնակիչ 59-ամյա մի տղամարդ ապօրինի աճեցնում է կանեփ։ Հունիսի 26-ին ստուգման նպատակով համայնքային ոստիկաններն այցելեցին տղամարդուն և բակում, ակնհայտ տեսանելի...

Աբաջյանի և Ուրֆանյանի դիրքը հետ բերող զինվորականին ձերբակալել են ուժեղ Հայաստանում ապրել ցանկանալու համար

Աբաջյանի և Ուրֆանյանի դիրքը հետ բերող զինվորականին ձերբակալել են ուժեղ Հայաստանում ապրել ցանկանալու համար

«Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը գրում է․ «Աբաջյանի և Ուրֆանյանի դիրքը հետ բերող զինվորականն է, Էդիկ Մալոյանը: Մարտական Խաչ 1 ին աստիճան: 2020 թ Պատերազմից հետո սահմանազատման ժամանակ, երբ ադրբեջանցի հրամանատարը անհարգալից է վարվում մեր...