ՔՊ նիստի ժամանակ իրավիճակը լարվել է, երբ պարզվել է, որ Ալեն Սիմոնյանը ստացել է ընդամենը 5 ձայն. «Ժողովուրդ»

30 Հունիսի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթի՝ ՔՊ վարչության իրազեկ աղբյուրների փոխանցմամբ՝ նիստի ընթացքում, երբ ամփոփվել են քվեարկության արդյունքները, և պարզ է դարձել, որ Ալեն Սիմոնյանը ստացել է ընդամենը 5 ձայն, իսկ առավել մեծ աջակցություն է վայելել Ռուբեն Ռուբինյանը, սրահում իրավիճակը բավականին լարվել է։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ալեն Սիմոնյանի նախկին օգնականը, այժմ ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը, տեղեկանալով քվեարկության արդյունքների մասին, անմիջապես և ցուցադրաբար դուրս է եկել նիստերի դահլիճից՝ չթաքցնելով իր դժգոհությունը։ Դրանից անմիջապես հետո, ըստ մեր աղբյուրների, Ալեն Սիմոնյանն է դուրս եկել, դիմել իր թիկնազորի աշխատակիցներին՝ հարցնելով. «Նայեք՝ լրագրողներ չլինեն, դուրս գանք»։ Աղբյուրների փոխանցմամբ՝ այդ քայլը թիմում ընկալվել է որպես դժգոհության բացահայտ ցուցադրում Ռուբեն Ռուբինյանի օգտին կայացված որոշումից։ ՔՊ-ական մեր աղբյուրների խոսքով՝ այս պահվածքը կուսակցության ներսում միանշանակ չի ընդունվել։

Ավելին՝ վարչության մի շարք անդամներ քննադատել են հատկապես Հասմիկ Հակոբյանի վարքագիծը՝ նշելով, որ, անկախ անձնական համակրանքներից կամ քաղաքական նախընտրություններից, իշխող ուժի պատգամավորից սպասվում էր առավել զուսպ և հավասարակշռված կեցվածք, հատկապես այն պայմաններում, երբ որոշումն ընդունվել էր կուսակցության ներսում՝ վարչապետի ներկայությամբ, և նա եղել է նստած դահլիճում։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Հասմիկ Հակոբյանից մեկնաբանություններ ստանալ հարցի շուրջ, թե ինչու է դեմոնստրատիվ լքել դահլիճը։

«Մեկնաբանելու կարիք չկա, հիմարություն է։ Մեր բոլոր ընտրություններն էլ անակնկալ են լինում, որովհետև նախապես չենք գծում ընտրության արդյունքը»,- ասաց պատգամավորը։ Այս արձագանքից հետո «Ժողովուրդ» օրաթերթը ևս մեկ անգամ ՔՊ-ական իր աղբյուրներից փորձեց պարզել՝ իսկապես նման բան եղել է։ Վերստին հաստատվեցին «Ժողովուրդ»-ի տեղեկությունները, որ, այո, եղել է, ավելին՝ Հասմիկ Հակոբյանը Ալեն Սիմոնյանի հետ նույն մեքենայով է հեռացել գրասենյակից»։

 

 

Նմանատիպ նյութեր

Lեգենդար COP է, 10 օրվա համար ծախսվել է 30 մլն դոլար. Նարեկ Կարապետյան

  «էս COP-ը լեգենդար է COP է, 10 օրվա համար ծախսվել է 30 մլն դոլար: Ամեն օր հայտարարում են, թե ինչ կոռուպցիոն բացահայտումներ են արել․ Տասը տարվա ընթացքում ամենամեծ կոռուպցիոն բացահայտումը, որ իրենք արել են, համահունչ է այս տասն օրվա...

Նկատեցի՞ք՝ COP17-ում ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից․ ինչպե՞ս նկատեիք մի բան, որը չկա․ քաղաքագետ

Նկատեցի՞ք՝ COP17-ում ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից․ ինչպե՞ս նկատեիք մի բան, որը չկա․ քաղաքագետ

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրում է. «Նկատեցի՞ք, Եվրոպայի հետ աննախադեպ մերձեցող Հայաստանում անցկացվող COP17 ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից։ Չե՞ք նկատել։ Դե, ինչպե՞ս նկատեիք մի բան, որը չկա։ Չկա եվրոպական որեւէ...

Բրյուսել աշխատանքային այցի ավարտին Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Կոստաս Մավրիդեսի հետ

Բրյուսել աշխատանքային այցի ավարտին Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Կոստաս Մավրիդեսի հետ

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի ընկերակցությամբ, հանդիպում է ունեցել  Եվրոպական խորհրդարանի սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի անդամ Կոստաս...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Միջազգային համաժողով՝ հայ գերիների մասին

Երևանում անցկացվում է ազատություն, արդարություն և վերահամարկում խորագրով LIBERTAS միջազգային համաժողովը Համաժողովը նվիրված է Ադրբեջանում պահվող հայ գերիների վիճակին, նրանց ազատ արձակման հնարավոր ուղիներին, ազատ արձակված...

Մենք մտահոգություն ունենք տարածաշրջանում և մեր շուրջ ԱՄՆ-ի ցանկացած ներկայության վերաբերյալ․ Արաղչի

Մենք մտահոգություն ունենք տարածաշրջանում և մեր շուրջ ԱՄՆ-ի ցանկացած ներկայության վերաբերյալ․ Արաղչի

Փաստորեն, մենք մտահոգություն ունենք տարածաշրջանում և մեր շուրջ ԱՄՆ-ի ցանկացած ներկայության վերաբերյալ, բայց կոնկրետ այս հարցում մենք սերտ կապի մեջ ենք մեր հայ ընկերների հետ և վստահում ենք նրանց։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 16–ին, Երևանում NEWS.am–ի հարցին ի պատասխան...