Մոսկվայում չեն հասկանում, թե ինչու Հայաստանը չի անցկացնում հանրաքվե ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հարցով. Գալուզին

29 Հունիսի, 2026

ԵԱՏՄ անդամների համար անընդունելի է այն իրավիճակը, երբ Հայաստանն իր օրենսդրության մեջ ամրագրում է ԵՄ-ին անդամակցելու մտադրությունը՝ շարունակելով օգտվել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու բոլոր բարիքներից և առավելություններից: Այդ կապակցությամբ Մոսկվայում ոչ այնքան հասկանում են, թե ինչու հայկական ղեկավարությունը չի շտապում հանրաքվե անցկացնել այդ միավորումներին անդամակցության վերաբերյալ: Այս մասին RTVI-ին տված հատուկ հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

«Ինչպես գիտեք, ԵԱՏՄ անդամ երկրների՝ կոնկրետ Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Բելառուսի տնտեսական անվտանգության համար առկա ռիսկերի վերաբերյալ իրենց մտահոգությունը հայտնել են իմ նշած բոլոր չորս պետությունների ղեկավարները մայիսի 29-ին՝ Աստանայում Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ընթացքում»,- նշել է Միխայիլ Գալուզինը RTVI-ի հետ զրույցում:

Դիվանագետի խոսքով՝ մինչև դեկտեմբեր փորձագետները կմշակեն թե՛ տնտեսական, թե՛ իրավական ասպեկտները՝ կապված ԵԱՏՄ-ում Հայաստանի մասնակցությունը կասեցնելու հնարավոր հետևանքների հետ:

Ռուսաստանի ԱԳ փոխնախարարը հիշեցրել է, որ ԵԱՏՄ երկրների չորս նախագահները համատեղ հայտարարության մեջ հանդես են եկել այն բանի օգտին, որ այդ հանրաքվեն անցկացվի մոտ ապագայում, քանի որ հանրաքվեի անցկացումը, ըստ հայկական օրենսդրության, անհրաժեշտ է Հայաստանի՝ վերպետական ինտեգրացիոն կառույցներին անդամակցելու ժամանակ։

«Ուստի մենք, անկեղծ ասած, այնքան էլ չենք հասկանում, թե ինչու հայկական ղեկավարությունը չի շտապում հարցնել երկրի բնակիչներին՝ նրանց վերաբերմունքը իրենց համար այս շատ կարևոր հարցի վերաբերյալ: Երևի, չեմ բացառում, որ այդ դանդաղկոտության համար կան որոշակի կոնյունկտուրային նկատառումներ, չէ՞»,- մեկնաբանել է փոխնախարարը հանրաքվեի թեման:

RTVI-ի զրուցակցի խոսքով՝ ԵԱՏՄ անդամների համար անընդունելի է այն իրավիճակը, երբ Հայաստանը պաշտոնապես հայտարարում է, օրենսդրորեն ամրագրում իր այսպես կոչված եվրոձգտումները՝ շարունակելով օգտվել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու բոլոր բարիքներից և առավելություններից։

«Իմ կարծիքով, անցյալ տարվա ապրիլին Հայաստանում ընդունված օրենքը կոչվում է «Եվրոպական միությանը անդամակցելու գործընթացը սկսելու մասին»: Ի՞նչ է մեզ ձեզ հետ ևս պետք, որպեսզի արձանագրենք, որ Հայաստանի՝ Եվրոպական միությանը անդամակցելու գործընթացը սկսված է. ընդունվել է հատուկ օրենք այդ թեմայով: Եվ ես այստեղ այլ մեկնաբանություններ չեմ տեսնում»,- ասել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարարը այն հարցի վերաբերյալ, որ Հայաստանը դեռևս պաշտոնական հայտ չի ներկայացրել ԵՄ-ին անդամակցելու համար և չունի թեկնածուի կարգավիճակ:

«Ընդհանուր առմամբ, այն հարցը, թե կոնկրետ ինչ գործողություններ են ձեռնարկվել, սկզբունքային նշանակություն չունի: Սկզբունքային նշանակություն ունի այն, որ կա խորհրդարանի ընդունած և երկրի նախագահի ստորագրած օրենք: Եվ կան Հայաստանը Եվրամիությանը մոտեցնելու գործնական քայլեր»,- եզրափակել է Միխայիլ Գալուզինը։

Նմանատիպ նյութեր

Դուք կուրացած եք Թուրքիայի նկատմամբ վախից․ Իշխան Սաղաթելյան

  «Անցնող օրերին, երբ որ իմ դաշնակցական ընկերները կամ ընդդիմության ներկայացուցիչները այս ամբիոնից խոսում էին հայկական շահի մասին, իշխանության որոշ պատգամավորներ շատ հետևողական, մեղադրական տոնով հարցադրում են հնչեցնում, թե ինչու չեք...

Ամերիկյան բանակին ցանկացած օգնություն կդիտարկենք որպես ագրեuիա Թեհրանի դեմ. Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ

Ամերիկյան բանակին ցանկացած օգնություն կդիտարկենք որպես ագրեuիա Թեհրանի դեմ. Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ

Իրանի զինված ուժերը ուշադիր հետևում են Պարսից ծոցի պետությունների տարածքում ԱՄՆ ԶՈՒ-ի տեղակայմանը և ամերիկյան բանակին ցանկացած օգնություն կդիտարկեն որպես ագրեսիա Թեհրանի դեմ: Այդ մասին հայտարարել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Աբդոլլահին, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «ԱՄՆ...

Արարատի մարզում առևանգել են 18-ամյա աղջկան. 30-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Արարատի մարզում առևանգել են 18-ամյա աղջկան. 30-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Օգոստոսի 16-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած Արտաշատ քաղաքի Վերին Դվին գյուղի բնակչուհին հայտնել էր, որ առևանգել են դստերը։ ՆԳՆ ոստիկանությունից  հայտնում են, որ Արարատի մարզի քրեական ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...

«Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված 48-ամյա տղամարդը մտել է Երևանի ավագ դպրոց և հայհոյանքներ հնչեցրել

«Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված 48-ամյա տղամարդը մտել է Երևանի ավագ դպրոց և հայհոյանքներ հնչեցրել

Օգոստոսի 8-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մի քաղաքացի է մտել «Հերացու» անվան ավագ...

ԵՊՀ ամբիոնի վարիչը խոշոր չափի կաշառք է պահանջել․ Հակակոռուպցիոն

ԵՊՀ ամբիոնի վարիչը խոշոր չափի կաշառք է պահանջել․ Հակակոռուպցիոն

ԵՊՀ ամբիոնի վարիչը քաղաքացու՝ համալսարան ընդունվելու գործընթացն անխոչընդոտ իրականացնելու համար պահանջել է խոշոր չափերի կաշառք․ այս մասին տեղեկանում ենք Հակակոռուպցիոն կոմիտեից։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ...