Հայկ Մարությանի կուսակցությունն այլևս չի մասնակցի ՍԴ նիստերին

27 Հունիսի, 2026

Հայկ Մարությանի ղեկավարած «Նոր Ուժ» կուսակցությունը հայտարարել է, որ այլևս չի մասնակցելու Սահմանադրական դատարանում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստերին։ Նման որոշում է կայացվել դատարանում իրենց դիմումը և հիմնավորումները բանավոր ներկայացնելուց հետո։

«Մենք չենք բացառում, որ որոշ ընտրողներ միտումնավոր են իրենց քվեաթերթիկները անվավեր դարձրել, սակայն ակնհայտ է, որ խոսքը չէր կարող գնալ ավելի քան 17,000 ընտրողի մասին։ Այս քանակը արդեն իսկ հուշում է, որ եղել է ընտրողների կամքի նկատմամբ էական միջամտություն։ Համեմատության համար նշենք, որ թե՛ 2018, թե՛ 2021 թվականի Ազգային ժողովի ընտրություններում անվավեր քվեաթերթիկների շեմը չի հատել 5,000-ի սահմանը»,- ՍԴ-ում հայտարարել է կուսակցության ներկայացուցիչը՝ նշելով, որ այս բողոքով և դրանում ներկայացված դիրքորոշումներով ավարտում են ՍԴ-ում գործին մասնակցությունը։

Նմանատիպ նյութեր

Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքին

Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքին

Հյուսիսային Եմենը կառավարող «Անսար Ալլահ» (հութիների) շարժումը հայտարարել է Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության վրա հարձակման մասին։ «Վերջին 48 ժամվա ընթացքում մենք իրականացրել ենք 4 թիրախային ռազմական գործողություն՝ օգտագործելով եմենական բալիստիկ հրթիռներ և...

Գեղարվեստական ոճի պատմվածքին բնորոշ նյութերի հավաքածու է․ Օրբելյանը՝ Քոչարյանի դեմ գործի մասին 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը դատական նիստից առաջ կարճ հարցազրույց է տվել լրագրողներին։ Հիշեցնենք, որ դատարանը քննում է նախկին նախագահի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը։ Փաստաբանը...

Ապօրինի գույքի բռնագանձման ուսումնասիրություն չսկսելու վերաբերյալ անձանց տվյալները գաղտնի են․ Դատախազություն

Ապօրինի գույքի բռնագանձման ուսումնասիրություն չսկսելու վերաբերյալ անձանց տվյալները գաղտնի են․ Դատախազություն

Դատախազությունը, ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցումների, պարզաբանում է, որ  «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ ուսումնասիրություն սկսելու հանգամանքը, դրա հիմքերը, դրա...

Այս գործը բացառապես քաղաքական է, մեկ մարդու անձնական վրեժխնդրության արդյունք է․ Խամոյան 

«Որևէ հիմնավորում, թե ինչու խափանման միջոցը պետք է լինի կալանքը, չի ներկայացվել ո՛չ դատախազության, ո՛չ քննիչների կողմից։ Հիմա, երբ դատախազությունը կրկին միջնորդել է ևս երկու ամսով երկարացնել կալանքը, դարձյալ որևէ փաստ չի ներկայացնում՝...

Երիտասարդները մեքենաներից գողություններ են կատարել՝ թողնելով տելեգրամյան ալիքի հասցե

Երիտասարդները մեքենաներից գողություններ են կատարել՝ թողնելով տելեգրամյան ալիքի հասցե

Հոկտեմբերի 14-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հանցագործության մասին հաղորդում էր ստացվել․ մայրաքաղաքի Հովսեփ Էմինի փողոցում գողացել էին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները՝ դիմապակու վրա թողնելով տելեգրամյան ալիքի հասցե։ Նախաձեռնվեց...