Ռուբիոյի կողմից այնքան էլ տեղին չէ ասել, թե Անքորիջում որևէ համաձայնություն չի եղել. Լավրով

26 Հունիսի, 2026

Լավրովը պատասխանել է Ռուբիոյի խոսքերին Ալյասկայում ձեռք բերված համաձայնությունների վերաբերյալ։

Ալյասկայում կայացած գագաթնաժողովի ընթացքում Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը քննարկել են Վաշինգտոնի՝ Ուկրաինայի վերաբերյալ առաջարկները, որոնք ընդունվել են ռուսական կողմի կողմից, հետևաբար ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից այնքան էլ տեղին չէ ասել, թե Անքորիջում իբր որևէ համաձայնություն չի եղել, հայտարարել է ուրբաթ օրը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Երբ իմ գործընկեր Մարկո Ռուբիոն ասում է, որ Ալյասկայում եղել են միայն առաջարկներ, իսկ համաձայնություն չի եղել, ինձ մոտ հարց է առաջանում՝ ինչ ենք մենք հասկանում «համաձայնություն» ասելով։ Եթե մի կողմը՝ այս դեպքում ԱՄՆ-ը, սեղանին է դրել իր առաջարկները կարգավորման վերաբերյալ, այն մասին, թե ինչպես մոտենալ այս ճգնաժամին, իսկ մյուս կողմը իր համաձայնությունն է հայտնել այդ առաջարկներին, ապա ասել, թե համաձայնություն չի եղել, ինչ-որ առումով այնքան էլ տեղին չէ», — լրագրողներին ասել է Լավրովը։

Լրատվամիջոցների հարցին տրված պատասխանը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում։

Նմանատիպ նյութեր

Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի զnհերի թիվը հասել է 920-ի

Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի զnհերի թիվը հասել է 920-ի

Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 920-ի, ավելի քան 3,300 մարդ վիրավորվել է, հայտնել է Խորհրդարանի խոսնակ Խորխե Ռոդրիգեսը: Հիշեցնենք, որ երեկ Վենեսուելայում 7,2 և 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր էին տեղի ունեցել, մասնագետները մեծ թվով...

Թմրամիջոցների հետ կապված հանցագործության 1313 դեպք է արձանագրվել 5 ամիսների ընթացքում

Թմրամիջոցների հետ կապված հանցագործության 1313 դեպք է արձանագրվել 5 ամիսների ընթացքում

Հանրային անվտանգության ապահովման գործում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը շարունակում է մնալ իրավապահ համակարգի առաջնահերթությունը։ Կյանքեր կործանող այս չարիքի դեմ պայքարն անզիջում է, իսկ կանխարգելման միջոցառումները՝ շարունակական։ Ու նաև այս խնդրի շուրջ...

Պայմանագրային զինծառայող է մահացել

Պայմանագրային զինծառայող է մահացել

  Հունիսի 26-ին արձանագրված պայմանագրային զինծառայող Ռ.Խ.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում են անհրաժեշտ...

ԱՄՆ միջնորդությամբ Իսրայելն ու Լիբանանը հասել են համաձայնության

ԱՄՆ միջնորդությամբ Իսրայելն ու Լիբանանը հասել են համաձայնության

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնում կայացած բանակցություններից հետո Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն։ Իսրայելը և Լիբանանը կսկսեն պաշտոնական բանակցություններ պետական մակարդակով։...

Իրանը Հորմուզի նեղուցով անցնող նավերի վրա արձակել է առնվազն 4 ԱԹՍ․ Թրամփ

Իրանը Հորմուզի նեղուցով անցնող նավերի վրա արձակել է առնվազն 4 ԱԹՍ․ Թրամփ

Իրանը Հորմուզի նեղուցով անցնող նավերի վրա արձակել է առնվազն 4 ԱԹՍ, որոնցից մեկը հարվածել է մեծ և շատ թանկարժեք բեռնատար նավի։ 3 ԱԹՍ խոցել ենք։ Սա համաձայնագրի ակնհայտ խախտում է, գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Հիշեցնենք, որ ըստ ԱՄՆ-Իրան համաձայնագրի՝ Հորմուզի...