Կաթողիկոսին սպանելու կոչ հնչեցնելուց 6 ամիս անց մեղադրյալ չկա․ «Հրապարակ»

25 Հունիսի, 2026

«Հրապարակ» թերթը գրում է. 2025թ. դեկտեմբերի 28-ին՝ տարեվերջյան պատարագի օրը, որին մասնակցում էր Նիկոլ Փաշինյանը, ՔՊ-ի պաշտոնական կայքի՝ Civic.am-ի հետ զրույցում քաղաքացին` հենց ուղիղ եթերում բռնության կոչ էր հնչեցրել՝ կաթողիկոսին ուղղված: Լրագրողի հարցին՝ «ինչ պետք է անել, որ Կտրիճ Ներսիսյանը հեռանա», պատասխանել էր. «Մի հատ քար տփեն գլխին, սատկացնեն»։

Ավելի ուշ պարզվեց, որ նա Գառնու համայնքապետարանի աշխատակից Էդվարդ Ստեփանյանն է՝ «Ջնդոյի Էդո» մականվամբ: Հանրային աղմուկից եւ պահանջներից հետո դեպքի վերաբերյալ հունվարի 7-ին նախաձեռնվեց քրեական վարույթ՝ Քրօր․ 330-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (բռնություն գործադրելու հրապարակային կոչ), սակայն պարզվում է` առ այսօր մեղադրյալ չի ներգրավվել։ Կաթողիկոսին սպանելու կոչ հնչեցնելուց 6 ամիս անց դիմեցինք Քննչական կոմիտե` ի վերջո, գործով անցնող մեղադրյալ կա՞, պատասխանեցին՝ ոչ, չկա: Ասացին` քննիչը դիմել է հսկող դատախազին` քրեական հետապնդում հարուցելու համար, սակայն դատախազը մերժել է։ Ահա այսպիսի արդարադատություն:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»․ թերթի՝ 25․ 06․ 26

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...