AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները

24 Հունիսի, 2026

 

Միջոցառումների տոմսերի վաճառքի Eventhubհարթակն ընդլայնում է հնարավորությունները` տեղական շուկայի գնորդների և միջոցառումների կազմակերպիչների համար հասանելի դարձնելով եվրոպական շուկան:

Մասնավորապես, համագործակցելով Ֆրանսիայի, Գերմանիայի, Բելգիայի, Նիդերլանդների, Իսպանիայի և այլ երկրների գործընկերների հետ, Eventhub-ը տրամադրում է տեխնիկական աջակցություն և տոմսերի հասանելիություն տվյալ երկրներում տեղի ունեցող հայկական միջոցառումների համար: Համագործակցության արդյունքում արդեն իսկ իրականացվել են «Վիտամին ակումբի» եվրոպական շրջագայության, ինչպես նաև «Նոա» ֆուտբոլային ակումբի մի շարք արտագնա խաղերի տոմսերի վաճառքները:

Ամերիաբանկի դուստր ընկերության` Դիննոյի կողմից ներդրված Eventhub հարթակն արդեն իսկ համագործակցում է Վրաստանի միջոցառումների ոլորտի առաջատար կազմակերպությունների՝ tkt.ge-ի, biletebi.ge-ի և Starring Georgia-ի հետ։ Համագործակցության արդյունքում հայ օգտատերերը հնարավորություն են ստացել ձեռք բերել տարածաշրջանի ամենապահանջված միջոցառումների` Kanye West-ի, Tom Odell-ի, Moby-ի, Ricky Martin-ի համերգների, Tbilisi Open Air փառատոնի, Մանկական Եվրատեսիլի տոմսերը։

Միաժամանակ, վրացի գործընկերների միջոցով իրականացվել են Հայաստանում կազմակերպվող մի շարք միջոցառումների` Լարա Ֆաբիանի, Արկադի Դումիկյանի, Արմենչիկի համերգների և մի շարք այլմիջոցառումների տոմսերի վաճառք։

«Մենք շարունակում ենք կառուցել ամբողջական էկոհամակարգ, որը միավորում է կազմակերպիչներին, արտիստներին, գործընկերներին և միջոցառումների սիրահարներին։ Մեր նպատակն է ստեղծել վստահելի տեխնոլոգիական միջավայր, որտեղ թե’ տեղական, թե‘ միջազգային միջոցառումների կազմակերպման, տոմսերի վաճառքի և անցկացման գործընթացը կլինի առավել հեշտ, արագ և հասանելի», – նշում է Eventhub-ի պրոդուկտի ղեկավար Էլեն Ղազարյանը։

Ընկերությունն այսօր ակտիվորեն զարգացնում է AIգործիքները՝ լայնորեն կիրառելով դրանքմարքեթինգի, ծրագրավորման, վերլուծության և բիզնես գործընթացների կառավարման ուղղություններում` էականորեն բարձրացնելով թիմի արդյունավետությունն ու մի քանի անգամ բազմապատկելով ծառայությունների մատուցման արագությունը։ Այս մոտեցման շնորհիվ ավելի քան 30 գործիք և հարթակ ստեղծվել է AI օգնականների միջոցով:

Eventhub-ի կարևոր նորամուծություններից է նաև կայքում և Telegram-ում գործող AI+ օգնական Նարեն, որը հնարավորություն է տալիս ստանալ տեղեկատվություն միջոցառումների, տոմսերի և պատվերների վերաբերյալ վայրկյանների ընթացքում։

Հարթակը շարունակում է կատարելագործել նաևտեխնոլոգիական հնարավորությունները։ Վերջին ամիսներին հարթակում ներդրվել են մի շարք նոր հնարավորություններ՝ Add to Calendar, Share Event, միջոցառումների գնահատման համակարգ, «Ձեզ կարող է հետաքրքրել» առաջարկությունների բաժինև այլն։

Eventhub-ում արդեն կարելի է տեսնել նաև փորձառությունների (կինո, արվեստ, գաստրոնոմիա, արկածներ…) կատեգորիան: Մոտ ժամանակներս հարթակում հասանելի կլինեն նաև այլ հնարավորություններ՝ ապահովելով հաճախորդների երեկոն պլանավորելու ամբողջական փորձառություն։

Զարգացման հաջորդ կարևոր քայլը Eventhub.Yerevan միջոցառումների տարածքի բացումն է, որը գտնվում է Երևանում՝ Ավետիս Ահարոնյան 3/8 հասցեում։ Այս վայրը նախատեսված է համերգների, ստեղծագործական միջոցառումների համար։ Առաջին միջոցառումն արդեն իսկ տեղի է ունեցել հունիսի 14-ին, առաջիկայում տարածքը կհյուրընկալի տարբեր ձևաչափերի նախագծեր։

Հավելենք, որ Eventհub-ը հասանելի է ինչպես վեբ կայքի, այնպես էլ Ամերիաբանկի MyAmeria հավելվածի միջոցով:

Eventhub-ի մասին

 

Eventhub հարթակն Ամերիաբանկի դուստր ընկերության՝ «Դիննո» ՓԲԸ-ի պրոդուկտն է, որը գործարկվել է 2023-ին։ Հարթակը պարզեցնում է միջոցառումների կազմակերպումը՝ տրամադրելով տոմսերի վաճառքի, նստատեղերի ընտրության և ստուգման պրոցեսի պարզեցված լուծումներ:

 

Նմանատիպ նյութեր

Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը

Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը

COP17 համաժողովի շրջանակներում Երևանում հոկտեմբերի 16-ին կայացած Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է հռչակագիր, որը կրում է «Երևանի հռչակագիր. գործել հանուն բնության» խորագիրը։ Հռչակագիրն ընդգծում է կենսաբազմազանության պահպանության, էկոհամակարգերի...

Թրամփը Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեթի Զաքարիային ազատել է պաշտոնից՝ նշանակումից հինգ օր անց

Թրամփը Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեթի Զաքարիային ազատել է պաշտոնից՝ նշանակումից հինգ օր անց

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեթի Զաքարիան պաշտոնից ազատվել է այդ պաշտոնում աշխատանքի անցնելուց մեկ շաբաթ էլ չանցած։ Դրա մասին գրում է The New York Times-ը՝ հղում անելով երեք աղբյուրի։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին հայտնել էր, որ Զաքարիային կոչ է...

Տիգրան Կարապետյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Տիգրան Կարապետյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականը շարունակում է հաջող ելույթները Եվրոպայի երիտասարդների ու Մ23 տարեկանների առաջնությունում: Ալբանիայում շարունակվող առաջնության մրցումային հերթական օրը մինչև 23 տարեկանների ու 75 կգ քաշային կարգում Տիգրան Կարապետյանը (Վեդի)...

Պուտինը ցանկանում է վերջ դնել պшտերազմին․ Թրամփ

Պուտինը ցանկանում է վերջ դնել պшտերազմին․ Թրամփ

Պուտինը ցանկանում է վերջ դնել պատերազմին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես գիտեմ մանրամասները, հասկանո՞ւմ եք։ Եվ ինչ-որ պահի ես կհրապարակեմ այդ մանրամասները»,- հայտարարել է Թրամփը՝ խոսելով ռուս-ուկրաինական հակամարտության...

Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է

Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում, Շիրակամուտ բնակավայրի վարչական տարածքում, բախվել են Լոռու մարզի բնակիչներ 20-ամյա Վաչիկ Գ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 59-ամյա...