Ազգի ուժն ու հարատևությունը հիմնված են նրա ավանդույթների և հավաքական հիշողության վրա. Արամ Վեհափառ

24 Հունիսի, 2026

Դպրեվանքի մեծ ընտանիքը սիրո սեղանի շուրջ համախմբվեց Սուրբ Աստվածածին վանքում։ Հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից․

«Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին գլխաւորութեամբ, Երկուշաբթի, 22 Յունիս 2026-ի երեկոյեան, Պիքֆայայի Սուրբ Աստուածածին Վանքի շրջափակին մէջ հաւաքուած էին Կիլիկիոյ Միաբանութիւնն ու Դպրեվանքի մեծ ընտանիքը՝ սիրոյ սեղանի մը շուրջ, որ դպրեվանեան աւանդութեամբ կ՚անուանուի պտղասեղան, նշելու համար օր մը առաջ կուսակրօն քահանայ օծուած երկու դպրեվանեցիներու մուտքը Կիլիկեան Ուխտի Միաբանական շարքեր եւ կատարելու բենիամինութեան աւանդական փոխանցումը: Ներկայ էին նաեւ երկու նորընծայ հայր սուրբերուն կնքահայրութիւնը ստանձնած տէր եւ տիկին Տիգրան եւ Լիւսի Գարակաւուրեան եւ տէր եւ տիկին Ռաֆֆի եւ Անահիտ Քէսմէեան։ Աշակերտութեան քաղցր ձայներով հնչած ազգային երգերու ընդմիջումներուն, խօսքեր արտասանուեցան ներկաներուն կողմէ՝ յայտնելու իրենց երախտագիտութիւնը, զօրակցութիւնն ու շնորհակալութիւնը Դպրեվանքին, որ աւելի քան 95 տարիներ շարունակ մարդուժ կը մատակարարէ հայ եկեղեցւոյ եւ ժողովուրդին։

Օրուան թամատայութիւնը ստանձնած էր Դպրեվանքի փոխ տեսուչ Հոգշ. Տ. Գէորգ Վրդ. Գարակէօզեան։ Յանուն Միաբանութեան կենաց խօսք արտասանեց Հիւսիսային Ամերիկայ արեւելեան Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Անուշաւան Արք. Դանիէլեան, Դպրեվանքի անունով՝ Տեսուչ Գերպ. Տ. Պարոյր Ծ. Վրդ. Շէրնէզեան, ուսուցչաց կազմին՝ դոկտ. Շաղիկ Խիւտավէրտեան, տիկնանց խորհուրդին՝ Անի Տէտէյեան եւ դպրեվանեցիներուն՝ Բարշ. Սարգիս Սրկ. Նահապետեան: աւանդութեան համաձայն, վերոյիշեալ առիթով սարքուած պտղասեղանի ընթացքին, Միաբանութեան կրտսերագոյնը՝ բենիամինը, իր բենիամինութիւնը կը յանձնէ նոր կրտսերագոյնին: Ուստի, Հոգշ. Տ. Դաւիթ Աբղ. Ասայեան զայն յանձնեց նորաօծ Հոգշ. Տ. Հրայր Աբղ. Պայտունեանի, որ իր եւ օծակիցին անունով երախտագիտութեան խօսք արտասանեց եւ խոստացաւ հաւատարիմ մնալ իրենց վստահուած առաքելութեան ու պատասխանատուութեան։

Հաւաքոյթի աւարտին, Արամ Ա. Վեհափառ Հայրապետը արտասանեց եզրափակիչ օրհնութեան խօսքը։ Ան ընդգծեց մեր կեանքին մէջ մեր նախնիներէն եկող աւանդութիւնները պահելու եւ զանոնք նոր սերունդներուն փոխանցելու կարեւորութիւնը, որովհետեւ ազգ մը կամ ժողովուրդ մը իր աւանդութիւններով կը հարստանայ եւ հաւաքական յիշողութեամբ կը գոյատեւէ։ Այս առիթով, ան անգամ մը եւս շեշտեց յատկապէս Սփիւռքի կեանքին մէջ Դպրեվանքին եզակի դերակատարութիւնը եւ գլխագիր մարդ պատրաստելու մեր ժողովուրդին կողմէ անոր վստահուած սրբազան առաքելութեան հաւատարիմ մնալու պատասխանատուութեան գիտակցութիւնը։

Վերջապէս, Վեհափառ Կաթողիկոսը գնահատական խօսքեր ուղղեց Դպրեվանքի տեսչական եւ ուսուցչական կազմերուն, որոնք ջանք չեն խնայեր մեր տղոց՝ դպրեվանեցիներուն ջամբելու քրիստոնէական ու հայեցի դաստիարակութիւն. ան նաեւ գնահատեց բոլոր անոնց, որոնք նեցուկ ու զօրավիգ կը կանգնին Դպրեվանքին ու անոր առաքելութեան։ Երեկոն իր աւարտին հասաւ «Կիլիկիա» օրհներգի եւ «Ի վեհ բարձանց» հայրապետական մաղթերգի միաբերան երգեցողութեամբ»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր

Վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը հրապարակվել են. ՆԳՆ

Վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը հրապարակվել են. ՆԳՆ

Վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական քննությունների նոր հարցաշարերն արդեն հրապարակվել են roadpolice.am հարթակում։ Դրանք հասանելի են հայերեն, ռուսերեն, անգլերեն, արաբերեն և պարսկերեն լեզուներով։ Հարցաշարերը բաժանված են երկու հիմնական խմբի՝ A, B, C...

Յուրաքանչյուր մարդ, ով իշխող քաղաքական թիմից չէ` ենթարկվում է հետապնդման. պատգամավոր

Յուրաքանչյուր մարդ, ով իշխող քաղաքական թիմից չէ` ենթարկվում է հետապնդման. պատգամավոր

ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մամիկոն Ասլանյանը գրում է. «Հերթական շինծու մեղադրանքով ձերբակալվել է Վանաձոր համայնքի «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքից ավագանու անդամ ընտրված, «Հայաստան» դաշինքից պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը։...

Ձերբակալվել է Արթուր Այվազյանը, ով հանրությանը հայտնի է «Մանախ» մականունով

Ձերբակալվել է Արթուր Այվազյանը, ով հանրությանը հայտնի է «Մանախ» մականունով

Փաստաբան Աննա Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է․ «Իրազեկում` ստանձնել եմ Արթուր Այվազյանի՝ «Մանախի», պաշտպանությունը և վերջինս երեկվանից ձերբակալված է։ Այս պահին նրա նկատմամբ հանրային հետապնդում դեռ չկա։ Հաշվի առնելով նախաքննության գաղտնիության հանգամանքը՝ այս...

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը. Օվերչուկ

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը. Օվերչուկ

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ)։ Այս մասին «Վեստի» լրատվական ծառայության լրագրող Մարինա Գրոմովային տված հարցազրույցում հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Այսպես է նա պատասխանել...

Ո՞վ այլևս չի ստանա թաղման նպաստ․ կառավարությունը փոխում է գործող կարգը

«Շրջանառվում է նախագծերի փաթեթ: Առանցքային այդ փաթեթում «Պետական նպաստների մասին» օրենքի նախագիծն է, որով վերանայվում է թաղման նպաստի համակարգը։ Ի՞նչ է վերանայվում։ Բնականաբար, առաջինը վերանայվում է շահառուների շրջանակը։...