ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Դատական նիստ․ Ռոբերտ Քոչարյանը՝ ընդդեմ ԿԸՀ-ի

24 Հունիսի, 2026

ՀՀ վարչական դատարանում տեղի է ունենում դատական նիստ՝ Ռոբերտ Քոչարյանը՝ ընդդեմ ԿԸՀ-ի գործով։ ՀՀ երկրորդ նախագահը պահանջում է անվավեր ճանաչել իրեն անձեռնմխելիությունից զրկելու որոշումը:

Երրորդ կողմ է ներգրավվել Գլխավոր դատախազությունը:

Հիշեցնենք՝ երկրորդ նախագահի գրասենյակը հունիսի 14-ին հայտնել էր, որ Ռոբերտ Քոչարյանը երկու օրով բացակայելու է Հայաստանից։ Սակայն օդանավակայանում նրան արգելել էին դուրս գալ երկրից, չնայած որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական վարույթ չկար։

Օրեր անց հայտնի դարձավ, որ քրեական գործ է հարուցվել կառավարության՝ 2004թ․ որոշման վերաբերյալ, որի հետ նախագահ Քոչարյանն առնչություն չունի։

Դատախազությունը դիմել էր ԿԸՀ, որն էլ համաձայնություն էր տվել Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու և քրեական գործ հարուցելուն հավանություն տալու միջնորդությանը։

Ռոբերտ Քոչարյանն էլ դատի էր տվել ԿԸՀ-ին։

Նախագահ Քոչարյանի դիրքորոշումը հետևյալն է․ «Գործը ուղղակի աբսուրդային է և կապված է երևի իմ՝ Հայաստանից երեք օրով մեկնելու հետ: Ուղղակի շատ արագ, սենց, երկու օրում գործ են ստեղծել, որովհետև երեք օր առաջ լրատվամիջոցների հարցմամբ իմ վրա որևէ քրեական գործ չկար, հետո մեկ օր անց պարզվեց, որ այդպիսի գործ արդեն կա»:

Դատական նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։

 

Նմանատիպ նյութեր

Վերին Լարս տանող ճանապարհի մի հատվածը փակվել է բեռնատարների համար

Վերին Լարս տանող ճանապարհի մի հատվածը փակվել է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով Վրաստանում ժամանակավորապես սահմանափակվել է տրանսպորտի երթևեկությունը  Լարս միջազգային նշանակության ճանապարհի վրա։ Ինչպես հայտնում է Վրաստանի...

Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»

Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2026 թվականի նոյեմբերի 5-ի որոշումը, որով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս 3 ամսով, հերթական անգամ ի ցույց...

TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են

TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են

Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Բրենդան Հանրահանը, Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը հայտարարել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային...

ՀՔԾ–ից՝ Ավանի թաղապետ․ ով է Վահե Հակոբյանը, ինչ աղմկահարույց պատմության մեջ է հայտնվել նրա անունը․ «Ժողովուրդ»

ՀՔԾ–ից՝ Ավանի թաղապետ․ ով է Վահե Հակոբյանը, ինչ աղմկահարույց պատմության մեջ է հայտնվել նրա անունը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավար Վահե Հակոբյանը մինչ թաղապետ նշանակվելը երկար տարիներ աշխատել է իրավապահ համակարգում՝ Հատուկ քննչական ծառայությունում և Հակակոռուպցիոն կոմիտեում։ Նրա անունը վերջին շրջանում հայտնվել է հանրային...

Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»

Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.  Հայաստանյան քաղաքական դաշտում ընդդիմադիր ուժերն արդեն իսկ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ձևավորելով համազգային համախմբման օրակարգ։ Այն ստորագրել են «Ազատություն», «Ապրելու երկիր», «Բարգավաճ Հայաստան», «Դեմոկրատական այլընտրանք», «Հայ...