Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում. Մարիաննա Ղահրամանյան

22 Հունիսի, 2026

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Մարիաննա Ղահրամանյանը գրել է.

«Սիրելի՜ հայրենակիցներ, ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում։

Ընդամենը երկու լուր` օրվա լրահոսից ոը հետևություներն ինքներդ արեք։

Ադրբեջանում «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը. վերադարձ պատմական արմատներին» խորագրով փառատոն է անցկացվել։ Ուղերձները տեսնում եք կից լուսանկարից։ Այնտեղ Հայաստանի քարտեզն է, որի տարածքը Բաքուն համարում է «Արևմտյան Ադրբեջան»։ Սա ոչ այլ ինչ է, քան Բաքվի` «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» հակահայ ծրագրի սպասարկումը գործողության մեջ։

Ադրբեջանական պետական լրատվամիջոցները հաղորդում են, որ միջոցառումը կազմակերպվել է «Արևմտյան Ադրբեջանի համայնքի և Գյոյգյոլի շրջանի գործադիր իշխանության համատեղ նախաձեռնությամբ։ Փառատոնի նպատակն էր պահպանել Արևմտյան Ադրբեջանի պատմական ժառանգությունը, ազգային-հոգևոր արժեքներն ու հիշողությունը, ինչպես նաև փոխանցել դրանք ապագա սերունդներին»։

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ. նշվում է, որ միջոցառման շրջանակում ելույթ է ունեցել «Իրևան մարզական ակումբի մարզիկները», իսկ

«Արևմտյան Ադրբեջանի համայնքի վարչության նախագահ, պատգամավոր Ազիզ Ալեքբերլին հայտարարել է, որ կազմակերպությունը միավորում է միլիոնավոր հայրենակիցների, որոնք ենթարկվել են տեղահանությունների և էթնիկ զտումների, ինչպես նաև նրանց ժառանգներին» և որ «համայնքի նպատակն է ապահովել մարդկանց ԱՆՎՏԱՆԳ ԵՎ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԻՐԵՆՑ հայր ՀԱՅՐԵՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ»։

Ադրվեջանցի պատգամավորը նաև ընդգծել է, որ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` 2022 թվականի դեկտեմբերի 24-ի ելույթը կարևոր քաղաքական աջակցություն է եղել այդ գործընթացի համար»։ Այս հայտարարությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների նկատմամբ Բաքուն անեբաբարձր` պետական մակարդակով, զավթողական նկրտումներ ունի ու սա է իրականությունը, որը ձեզնից թաքցնում է ՔՊ-ական իշխանությունը։

Հիշեցնեմ` երկու օր առաջ նույն օրակարգով փառատոն էր անցկացվել Նախիջևանում։

Այսօր նաև տեղեկացանք, որ «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են երկկողմ համաձայնագիր, որը նախատեսում է երկու երկրների տարածքներով տարանցիկ ինտերնետի փոխանցում և մատակարարում՝ կոմերցիոն հիմունքներով։ Թե սա ինչ պոտենցիալ երևացող ու չերևացող ռիսկեր կարող է պարունակել Հայաստանի ինտերնետ հաղորդակցության և ՏՏ անվտանգության համար, թերևս մասնագետները մեկնաբանեն»։

Նմանատիպ նյութեր

Դա պետական դավաճանության ակտ է․ փաստաբան

Դա պետական դավաճանության ակտ է․ փաստաբան

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը գրել է․ չգիտեմ քաղաքական առումով ինչ կաշկանդվածություն կարող է լինել 2022 թ հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարությանը գնահատական տալու համար: Իրավական առումով այդ հայտարարությունը ստորագրելը պետական դավաճանության ակտ է, որը կատարողը պիտի ցմահ...

Վեհափառն ընդունել է Քրիստոնյա գործարարների միության անդամներին․ Մայր Աթոռ

Վեհափառն ընդունել է Քրիստոնյա գործարարների միության անդամներին․ Մայր Աթոռ

Օգոստոսի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Քրիստոնյա գործարարների միության» անդամներին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ Հանդիպման սկզբում երախտագիտության...

Նա ապօրինաբար դատվում է իր ազատագրածը պաշտպանելու համար. Սրբազանը՝  գնդապետի մասին

Նա ապօրինաբար դատվում է իր ազատագրածը պաշտպանելու համար. Սրբազանը՝ գնդապետի մասին

«Այսօր 18 արդարներից գնդապետ Միհրան Մախսուդյանի ծննդյան տարեդարձն է, ով Հայրենիքի պաշտպանության ճանապարհ անցած լինելով, ապօրինաբար դատվում է իր ազատագրածն ու պաշտպանածը պաշտպանելու համար: Ասեմ նաև, որ մեր ամբողջ պայքարի ընթացքին դատական գործընթացներով է անցել նաև իր...

Քանի՞ սպա-հոգեբան կա Հայաստանի զինված ուժերում. Վահագն Սարոյան

Քանի՞ սպա-հոգեբան կա Հայաստանի զինված ուժերում. Վահագն Սարոյան

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բանակի բարոյահոգեբանական վիճակը կլուծվի՞ արդյոք «սպա-հոգեբանների» ինստիտուտի համալրմամբ: Երեկ ՊՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ «Բարելավվելու են Ռազմական ոստիկանության վերահսկողական մեխանիզմներն ու սպա-հոգեբանի...

Արենիի համայնքապետարանը 134 մլն դրամի պայմանագրեր է կնքել փոխհամայնքապետի հոր հետ. «Հետք»

Արենիի համայնքապետարանը 134 մլն դրամի պայմանագրեր է կնքել փոխհամայնքապետի հոր հետ. «Հետք»

Արենի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Մհեր Ասատրյանի հոր նորաստեղծ ընկերությունը հիմնադրումից ամիսներ անց դարձել է համայնքապետարանի խոշոր գնումների հաղթողը։ 2025-ի դեկտեմբերին հիմնադրված «Էմ էյ շին» ՍՊԸ-ն Արենիի...