Ռոբերտ Քոչարյանը մեղադրյալ չէ որևէ քրեական վարույթով, որի շրջանակներում նրան չթույլատրվեր դուրս գալ ՀՀ տարածքից․ հաստատում են դատարանից և քննչական մարմիններից. «Ֆակտոր»

15 Հունիսի, 2026

Ի՞նչ գործի շրջանակներում է արգելվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելքը Հայաստանի տարածքից, արդյոք նա մեղադրյա՞լ է քննչական մարմիններում քննվող որևէ գործով, որի շրջանակներում նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը․ գրում է factor.am-ը:

Գլխավոր դատախազությունից այս հարցերին պատասխանելու համար խնդրում են գրավոր հարցում ուղարկել։ ԱԱԾ-ն առհասարակ լռում է․ լրատվական ծառայության հեռախոսահամարին Factor TV-ի զանգերն անպատասխան են մնում, որին հաջորդում է ինքնապատասխանիչի հորդորը․ «Բարև Ձեզ։ Հարգելի՛ քաղաքացի, Դուք զանգահարել եք Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոն։ Տեղեկացնում ենք, որ Ձեր զանգը ձայնագրվում է։ Խնդրում ենք թողնել Ձեր հաղորդագրությունը՝ հետադարձ  կապ հաստատելու համար»։ Ու մինչ փորձում ես հավաքել մտքերդ՝ հաղորդագրություն թողնելու համար,  ինքնապատասխանիչը հավելում է, որ օգտատիրոջ ձայնային զամբյուղը լիքն է և չի կարող նոր հաղորդագրություններ ստանալ։ Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ Քոչարյանի ելքն արգելելու տեսանյութը հայտնվել է իշխանական լրատվամիջոցների մոտ։ Տեսախցիկի տեղադիրքը և բովանդակությունը թույլ են տալիս պնդել, որ տեսագրությունը «Զվարթնոց»-ում տեղադրված սահմանային անցակետի հսկողության տեսախցիկներից մեկինն է։

Հարց է առաջանում՝ ի՞նչ ճանապարհով է այն հայտնվել իշխանական լրատվամիջոցների ձեռքում։ Չնայած այն հանգամանքին, որ Դատախազությունն ու ԱԱԾ-ն լռում են Քոչարյանի ելքը սահմանափակելու վերաբերյալ, փորձել ենք պարզել, թե ինչ հանգամանքներում կարող է սահմանափակված լինել նրա ելքը։ Այսպես՝ Հայաստանում երկու քննչական մարմին է գործում՝ Հակակոռուպցիոն կոմիտեն և Քննչական կոմիտեն։ Երկու կառույցից էլ մեր հարցին ի պատասխան հայտնեցին, որ Քոչարյանի սահմանային ելքը իրենց կառույցներում քննվող որևէ վարույթի շրջանակներում չի սահմանափակվել։ Բացի այդ՝ Քոչարյանն անցնում է նաև Մարտի 1-ի գործով, որն այս պահին քննվում է դատարանում։  Դատարանից հետաքրքրվեցինք՝ արդյոք դրա շրջանակներում կայացվել է որոշում, որով արգելվել է Քոչարյանի ելքը, ինչին ի պատասխան հայտնեցին, որ դատարանի կողմից որևէ արգելք չի սահմանվել։

Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ Քոչարյանն այս պահին հայտնի տվյալներով մեղադրյալ չէ ՀՀ-ում քննվող որևէ  գործով, որի շրջանակներում նրան կարող էր չթույլատրվել լքել ՀՀ տարածքը։ Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից  երեկ՝ հունիսի 14-ին,  հայտնել էին, որ նա եռօրյա այցով մեկնում է ՀՀ-ից՝ նշելով, որ այցը կրում է անձնական բնույթ: Սակայն երբ Քոչարյանը գնացել է  օդանավակայան, նրան թույլ չեն տվել  լքել ՀՀ տարածքը։ Օրեր առաջ նման դեպք տեղի էր ունեցել նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեպքում․ նրան ևս թույլ չէին տվել դուրս գալ ՀՀ տարածքից, իսկ ավելի ուշ պարզվել էր, որ Ծառուկյանի նկատմամբ դատախազի որոշմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել։ Նա կանչվել էր Քննչական կոմիտե և մեղադրանք էր ներկայացվել։

Նմանատիպ նյութեր

ՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկության համար Հայաստանում 2 ընտրատեղամաս կբացվի

ՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկության համար Հայաստանում 2 ընտրատեղամաս կբացվի

ՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկության համար Հայաստանում երկու ընտրատեղամաս կբացվի։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը։ Տեղամասերից մեկը կտեղակայվի Երևանում՝ դեսպանության շենքում, երկրորդը կգործի Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսության շենքում։...

Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 21703»-ը

Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 21703»-ը

Այսօր խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 15 կմ հատվածում բախվել են ռուսական համարանիշներով «Kia»-ն և «ՎԱԶ 21703»-ը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են...

Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ բանակցություններում առաջընթաց է գրանցվել, սակայն դեռ վերջնական համաձայնության չենք հասել․ Ռուբիո

Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ բանակցություններում առաջընթաց է գրանցվել, սակայն դեռ վերջնական համաձայնության չենք հասել․ Ռուբիո

Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ բանակցություններում առաջընթաց է գրանցվել, սակայն դեռևս վերջնական համաձայնության չենք հասել։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք հույս ունենք, որ համաձայնագիրը շատ շուտով կյանքի կկոչվի։ Նեղուցներով նավեր են...

Ես կեղտ եմ համարում այն մարդկանց, ովքեր սուտ են խոսում, զրպարտում են․ Լևոն Քոչարյան

  «Այն ոստիկանը, ով քաղաքացուն՝ բացարձակապես ոչինչ չանելու, նույնիսկ հետը առանց մի բառ խոսելու, կսկսի հարվածել, իմ համար դադարում է կրել այն պատիվը, որը պիտի ունենա ոստիկանի համազգեստ կրողը։ Ինքը կեղտ է իմ համար։ Ավելին ասեմ, ու խոսքը...