Ինչպե՞ս են «Զվարթնոցի» սահմանապահ կետի տեսագրությունները հայտնվում իշխանամետ լրատվամիջոցներում. Գեղամ Մանուկյան

15 Հունիսի, 2026

Քիչ առաջ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին ուղղել եմ պատգամավորական հարցում, պարզելու, թե ինչպես է հատուկ վերահսկվող տարածքից՝ «Զվարթնոց»
օդանավակայանում գտնվող ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հսկիչ-անցագրային կետի խցիկում տեղադրված տեսախցիկով արված տեսանկարահանումը հայտնվում Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթի տելեգրամյան էջում։
Թերեւս հարցադրումներս հռետորական են, քանի որ վաղուց հայաստանյան իրավապահ համակարգը դարձել է Նիկոլի իշխանությանը եւ կամակորություններին սպասարկող
անօրինական գործունեություն իրականացնող հաստատություն։
Ի դեպ, նման բովանդակությամբ հարցում առաջին անգամ չէ, որ հղում եմ Ազգային անվտանգության ծառայությանը։ Բազում անգամներ Ազգային ժողովում բարձրաձայնել եմ այն դեպքերի մասին, երբ քաղաքական նպատակներով, հատուկ պահպանվող տարածքներից՝ ՀՀ Ազգային ժողովից, «Զվարթնոց» օդանավակայանից տեսագրությունները հայտնվում իշխանական քարոզչամեքենային ձեռքում։
Հ.Գ. ի դեպ, ստացել եմ բազում ահազանգեր, որ ընտրություններին նախորդած մի քանի օրը ՀՀ սահմանային անցակետերում հայտնված ռազմական ոստիկանության
հաշվառումների հիման վրա մի քանի հազար մեր հայրենակիցների Հայաստանի տարածքից ելքի վրա դրված է արգելք, որն օրենքի կոպտագույն խախտում է ու ծանր քրեական հետեւանքներով լի։ Նիկոլը բոլորին փորձում է իր հանծագործություններին դարձնի մեղսակից։

Նմանատիպ նյութեր

Կինը կանգառում պայուսակ է մոռացել, որտեղ եղել է 2.3 մլն դրամ և ոսկեղեն. մեկ այլ քաղաքացի գտել է ու վերադարձրել

Կինը կանգառում պայուսակ է մոռացել, որտեղ եղել է 2.3 մլն դրամ և ոսկեղեն. մեկ այլ քաղաքացի գտել է ու վերադարձրել

Սեպտեմբերի 15-ին, Երևանում, ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին է դիմել Երևանի բնակիչ 59-ամյա Լորետա Բ.-ն և հայտնել, որ ժամը 11:20-ի սահմաններում Բագրատունյաց պողոտա 20...

Ձեր ներողությունն ավելի վատն էր, քան ուղղակի լռելը. քաղաքագետը՝ Հ1-ին

Ձեր ներողությունն ավելի վատն էր, քան ուղղակի լռելը. քաղաքագետը՝ Հ1-ին

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Առաջին ալիք, ձեր ներողությունն ավելի վատն էր, քան ուղղակի լռելը։ Հանրայինը նոր հիմնադրված հեռուստաընկերություն չի, որպեսզի չունենա առանձին ընթացակարգեր, եթերային պատասխանատուներ, համապատասխան օրերի ու ամսաթվերի...

«Ի դեպ»․ Ղազախստանում պատժում են, Հայաստանում՝ պարգևատրում

«Ի դեպ»․ Ղազախստանում պատժում են, Հայաստանում՝ պարգևատրում

Ի դեպ, Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարին՝ Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ 14 զինծառայողների զոհվելուց հետո։ Աշխարհում ձևավորված պրակտիկա է որևէ երկրում ողբերգությունից հետո քաղաքական պատասխանատվության ստանձնումը։ Սակայն ի՞նչ ենք...

ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանի ՀԳԱ ինդեքսը նախորդ տարվա համեմատ չի աճել. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանի ՀԳԱ ինդեքսը նախորդ տարվա համեմատ չի աճել. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Համաշխարհային տնտեսական համաժողովի կողմից հրապարակված Համաշխարհային գենդերային անհավասարության 2026թ.-ի զեկույցը։ Այսպես. Հայաստանի գենդերային անհավասարության (ՀԳԱ) ինդեքսը 73.1% է և նախորդ տարվա համեմատ չի փոխվել։ Ինդեքսի համաշխարհային...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ԵԽԽՎ զեկույցը՝ հունիսի 7-ի ընտրությունների վերաբերյալ․ հրատապ ասուլիս

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ԵԽԽՎ զեկույցը՝ հունիսի 7-ի ընտրությունների վերաբերյալ․ հրատապ ասուլիս

  Մամուլի ասուլիսով են հանդես գալիս ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Տիգրան Աբրահամյանը, Հարություն Հարությունյանը և կուսակցության Խորհրդի անդամ Գոհար Մելոյանը։ Թեման Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ...