ԿԸՀ-ի արածը ստեղծում է չափազանց վտանգավոր նախադեպ և լրջագույն հարված է պետականությանը. Արսեն Թավադյան

15 Հունիսի, 2026

Հայաստանի Հանրապետության պատմության մեջ եղել են կեղծված ընտրություններ։ Բայց սա, թերևս, առաջին դեպքն է, երբ ապօրինությունն այսքան ակնհայտ է։ Այդ մասին բարձրաձայնել են ինձ ծանոթ գրեթե բոլոր մասնագետները՝ անկախ իրենց քաղաքական հայացքներից։ Գրում է ԵՊՀ իրավաբանական գիտությունների դոցենտ  Արսեն Թավադյանը:
«ԿԸՀ-ի արածը ստեղծում է չափազանց վտանգավոր նախադեպ և լրջագույն հարված է պետականությանը։
Ընտրական օրենսգրքի 101-րդ հոդվածը սահմանում է, որ եթե ընտրությունների ընթացքում տեղի են ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է կայացնել երկու որոշում՝ առանձին տեղամասում վերաքվեարկություն կամ Ազգային ժողովի նոր ընտրություններ։
Օրենսգիրքը մանրամասն չի բացատրում, թե ինչ է նշանակում «ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն ունեցող խախտում»։ Բայց դա չի նշանակում, որ ԿԸՀ-ն կարող է գործել «я художник, я так вижу» տրամաբանությամբ։ Տվյալ դեպքում ԿԸՀ-ն հենց այդպես էլ վարվել է։
ԿԸՀ-ն այսօր տարածած հայտարարությունում նշել է.
«Մասնակի վերաքվեարկության դեպքում առաջանում է հետևյալ խնդիրը։ Հիմնական քվեարկությանը մասնակցած ընտրողները քվեարկել են այն պահին, երբ ընդհանուր արդյունքը հայտնի չէր։ Նրանք չգիտեին՝ ով է առաջատար, քանի ձայնի տարբերություն կա, որ ուժը կհաղթահարի շեմը կամ իրենց քվեն ինչ ազդեցություն կունենա վերջնական արդյունքի վրա»։
Այս մեկնաբանությունը խնդրահարույց է առնվազն երկու պատճառով։
ԱՌԱՋԻՆ՝ այն հակասում է «Ut res magis valeat quam pereat» սկզբունքին, որը ոչ բառացի նշանակում է՝ իրավական նորմը պետք է մեկնաբանվի այնպես, որ այն գործի, այլ ոչ թե կորցնի իր իմաստն ու կիրառելիությունը։ Նորմը չի կարելի մեկնաբանել այնպես, որ փաստացի չեղարկվի դրա գործողությունը։ ԿԸՀ-ի մեկնաբանության դեպքում վերաքվեարկություն երբեք չի կարող լինել, որովհետև կրկին քվեարկող ընտրողը միշտ ունենալու է ավելի շատ տեղեկատվություն, քան նախնական քվեարկությանը մասնակցած ընտրողը։
ԵՐԿՐՈՐԴ՝ եթե ԿԸՀ-ն գտնում է, որ կա ընտրողի կամքի ձևավորման կամ տակտիկական քվեարկության խնդիր, և այդ պատճառով վերաքվեարկություն հնարավոր չէ անցկացնել, ապա խախտումների՝ ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն ունենալու դեպքում ԿԸՀ-ն պետք է նշանակեր Ազգային ժողովի նոր ընտրություններ։
Տվյալ դեպքում, սակայն, ԿԸՀ-ն պարզապես ոչինչ չարեց՝ այն պարագայում, երբ ակնհայտ խախտումները կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա։
Իսկ ո՞րն է այդ ազդեցության գնահատման չափանիշը։ Այն, ըստ էության, մաթեմատիկական թեստ է։ Եթե պատկերացնենք, որ համապատասխան ընտրատեղամասերում գրանցված բոլոր ընտրողները քվեարկեին մեկ ուժի օգտին, պետք է հարցնել՝ արդյո՞ք խորհրդարանում ուժերի բաշխվածությունը թեկուզ մեկ մանդատով կփոխվեր։ Եթե պատասխանը այո է, ապա խախտումը կարող էր ազդել ընտրությունների արդյունքների վրա։
Մեր պարագայում երեք տեղամասերում առկա է 4238 ընտրող։ ԲՀԿ-ին պակասում է ընդամենը 156 քվե։ Այդ 156 քվեն որոշում է հինգ մանդատի և 3/5 շեմի ճակատագիրը։ Ուստի ազդեցությունն ակնհայտ է։
Այս պայմաններում, եթե ԿԸՀ-ն գտնում է, որ առկա է կամքի կամ տակտիկական քվեարկության խնդիր, և վերաքվեարկություն չի կարող անցկացվել, ապա պետք է նշանակեր Ազգային ժողովի նոր ընտրություններ։ Սա հակասում է մեկ այլ սկզբունքի` «Ubi Jus Ibi Remedium» («եթե կա խախտում, պետք է լինի նաև հետևանք»):
ԿԸՀ-ն չի կարող զուտ արձանագրել խախտումը և պարզապես անտեսել հետևանքը, այն պատճառով, որ այդ հետևանքն իրեն դուր չի գալիս։ Եթե ԿԸՀ-ի կարծիքով մեկ իրավական հետևանք կիրառելի չէ, դա չի նշանակում, որ խախտում չկա։ Դա նշանակում է, որ պետք է կիրառել օրենքով նախատեսված այլ հետևանք։
Իրականում ԿԸՀ-ն այս մոտեցմամբ ինքն իր ոտքին է կրակել։ Եթե ունենայինք անկախ Սահմանադրական դատարան, այսպիսի մեկնաբանության դեպքում այն միանշանակ անվավեր կճանաչեր ընտրությունները:
Այժմ իշխանության միակ հույսն այն է, որ Սահմանադրական դատարանը կդառնա այս հակաիրավական մոտեցման հանցակիցը և փաստացի կարդարացնի իշխանության զավթումը։
Սա ստեղծում է չափազանց վտանգավոր նախադեպ։ Եթե այս մոտեցումն ուժի մեջ մնա, այն կարող է մտնել համեմատական սահմանադրական իրավունքի դասագրքեր՝ որպես ընտրական մանիպուլյացիայի օրինակ։ Հնարավոր է՝ նույնիսկ կոչվի ԿԸՀ նախագահի անունով»։

Նմանատիպ նյութեր

Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը

Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 23-29-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ -Կենտրոնում՝ սեպտեմբերի 23-24-ը և 26-27-ը, -Արաբկիրում՝ սեպտեմբերի 24-26-ը,...

Սիսիանցին վայելում է իր ընտրության արդյունքը. Գագիկ Համբարյան

Սիսիանցին վայելում է իր ընտրության արդյունքը. Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փաստորեն, պարզվում է սիսիանցիները վախեցած են և նիկոլականների տարածած այն թեզը, թե բա «ազերի դասալիք ասկյարը միամիտ է մտել Շաքիի բնակչի տուն ու փլավ կերել, կոմպոտ խմել, ձեռքի հետ էլ վախից տան կնոջը ծանր վիրավորել...

Պահանջում ենք անհապաղ դադարեցնել Արթուր Օհանյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը․ «Հայաստան» դաշինք

Պահանջում ենք անհապաղ դադարեցնել Արթուր Օհանյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը․ «Հայաստան» դաշինք

«Հայաստան» դաշինքի հայտարարությունը՝ դաշինքի անդամ Արթուր Օհանյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման վերաբերյալ․ «Կեսգիշերին՝  հակակոռուպցիոն դատարանի «հայտնի» դատավորը, չունենալով որեւէ փաստական տվյալ, որեւէ հիմք,կալանավորեց դաշինքի անդամ Արթուր Օհանյանին մեկ...

Երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում հոկտեմբերի 3-ին ժամանակ առ ժամանակ, 5-7-ին` երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...

Ոսկեպարցին հորական տունը կարող է ժառանգել միայն սահմանազատման գործընթացից հետո. «Հրապարակ»

Ոսկեպարցին հորական տունը կարող է ժառանգել միայն սահմանազատման գործընթացից հետո. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրել է. Գրել էինք, որ Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար գյուղի բնակիչ, հանգուցյալ Սայադ Աղամյանի առանձնատունը Ռուսաստանում ապրող նրա որդու կողմից ժառանգություն ստանալու գործընթացի ժամանակ խնդիրներ են առաջացել, նրան հայտնել են, որ անշարժ գույքի...