Ադրբեջանը շարունակում է հայկական պատմական ներկայության փաստերի հետևողական ժխտումը

13 Հունիսի, 2026

«Ադրբեջանական պաշտոնական և կիսապաշտոնական տեղեկատվական դաշտում շարունակվում է հայկական պատմական ներկայության, գիտական հետազոտությունների և միջազգային ակադեմիական շրջանառության մեջ գտնվող բազմաթիվ փաստերի հետևողական ժխտումը»,- նշված է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org-ի հոդվածում։

«Արևմտյան Ադրբեջան հեռուստատեսությունը եթեր է արձակել մի ռեպորտաժ՝ նվիրված «Համաշխարհային գրքի և հեղինակային իրավունքի օրվա» կապակցությամբ կազմակերպված «Հին տեքստերն ու դասական աղբյուրները բացահայտում են հայկական կեղծարարություններն ու հորինվածքները» և կամ «Հին Թուրանի, Փոքր Ասիայի տարածքներում գոյություն ունեցած պրոտոթյուրքական ցեղերը և նրանց կապերը Կովկասի հետ» ներկայացումներին, որի մասնակիցներն էին Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի, կրթության նախարարության, պետական համալսարանների և մի շարք այլ պետական կառույցների ներկայացուցիչները։  Խոսքի հիմնական թեման կապված է Ադրբեջանի պատմության, Ղարաբաղյան հակամարտության և հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ։ Ռեպորտաժի վերնագիրն արդեն տալիս է ամբողջ միջոցառման ուղղությունը՝ «Ադրբեջանի նոր պատմության մեջ հայկական ստերին տեղ չկա» (https://www.youtube.com/watch?v=ong6OTcSNog):

Ըստ ելույթ ունեցողների, երկար տարիներ պատմությունը «խեղաթյուրված» է ներկայացվել։ Եվ հիմա Ադրբեջանը պետք է ներկայացնի իր սեփական պատմական մոտեցումը և ավելի ակտիվ խոսի միջազգային հարթակներում։ Խոսքի ընթացքում անդադար օգտագործվում են «պատմական փաստեր», «ճշմարտություն», «կեղծիքների բացահայտում» արտահայտությունները։ Արցախի մասին խոսելիս տարածաշրջանը ներկայացվում է բացառապես որպես ադրբեջանական պատմական տարածք, որ պատերազմից հետո իրավիճակը փոխվել է, և հիմա, ըստ նրանց, ադրբեջանական հասարակությունը թևակոխել է նոր փուլ։ Հաճախ հիշատակվում են պատերազմը և հետպատերազմյան իրավիճակը։ Խոսվում է նաև մշակութային և կրոնական հուշարձանների մասին։ Խոսողները փորձում են բացատրել, թե ինչպես պետք է ներկայացվի այդ ժառանգությունը և ինչ պատմական մեկնաբանություն պետք է տրվի դրան։

Մի քանի հատվածներում խոսողները անդրադառնում են տեղեկատվական պայքարին։ Նրանք ասում են, որ պետք է գրքեր, հոդվածներ, հետազոտություններ և մեդիա նյութեր ստեղծվեն, որպեսզի ադրբեջանական պատմական մոտեցումը ավելի լայն տարածվի։ Ավարտական հատվածներում կրկին վերադառնում են այն մտքին, թե հիմա Ադրբեջանը մտել է նոր պատմական փուլ, և ըստ խոսողների՝ այդ փուլում պետք է ձևավորվի նոր մոտեցում, որտեղ ադրբեջանական պետական և ազգային մոտեցումը դրվելու է կենտրոնում։

Այս համատեքստում խորհրդանշական է Ադրբեջանի ազգային ժողովի գիտության և կրթության հանձնաժողովի անդամ, «Արևմտյան Ադրբեջան» համայնքի նախագահ Ազիզ Ալաքբարլիի խոսքը, որը ցույց է տալիս խաղաղության բանակցությունների ֆոնին իրականացվող քաղաքականությունն ու մտադրությունները․ «Ադրբեջանի այլևս իր պատմությանն էլ է տեր կանգնում, իր պատմությունը նորից է սովորում, նորից է գրում: Եվ այս պատմության մեջ տեղ չկա հայկական ստերի, հայկական կեղծիքների համար։ Ավելին, այս պատմության և այս աշխարհագրության մեջ ոչ մի հայի համար էլ տեղ չկա» (https://www.facebook.com/share/p/1Fmo67zZyf/):

Նման սեմինարները ցույց են տալիս, որ ադրբեջանական պաշտոնական և կիսապաշտոնական տեղեկատվական դաշտում շարունակվում է հայկական պատմական ներկայության, գիտական հետազոտությունների և միջազգային ակադեմիական շրջանառության մեջ գտնվող բազմաթիվ փաստերի հետևողական ժխտումը։ Մասնավորապես խաղաղության բանակցությունների և տարածաշրջանային կայունության մասին քննարկումների ֆոնին նման խոսույթը ոչ միայն խորացնում է փոխադարձ անվստահությունը, այլ նաև մատնում է թշնամական նարատիվները՝ պահպանելով լարվածության մթնոլորտը»,- նշված է monumentwatch.org-ի հոդվածում։

Նմանատիպ նյութեր

Այս գործարքը ծնելու է ավելի մեծ ու դաժան հակամարտություն. Արա Պողոսյան

Այս գործարքը ծնելու է ավելի մեծ ու դաժան հակամարտություն. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ադրբեջանական հնարված «արևմտյան ադրբեջան» խոսույթը թե՛ գիտական, թե՛ բարոյական և թե՛ քաղաքական առումով անհամեմատելի (ոչ անալոգային) է «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի» իրավունքի հետ։ Բազմիցս ասել ենք, որ եթե...

Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ

Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ

2026 թվականի օգոստոսի 8-ին Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում անցկացված Խաղաղության գագաթնաժողովի առաջին...

Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի որդին

Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի որդին

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում առերևույթ փաստական...

Ամոթալի է․ Փաշինյանը  օգոստոսի 8–ի առիթով նաև շնորհավորում է Ադրբեջանի ժողովրդին․ քաղաքագետ

Ամոթալի է․ Փաշինյանը օգոստոսի 8–ի առիթով նաև շնորհավորում է Ադրբեջանի ժողովրդին․ քաղաքագետ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ժողովրդին շնորհավորում է օգոստոսի 8–ի առիթով, ու նաեւ շնորհավորում է այդ առիթով՝ Ադրբեջանի ժողովրդին։ Թվում է, թե սա պաթոս է։ Իրականում, սա եւս մի ամոթալի շերտ է, որ կա այս ուղերձում։ Ամոթալի է, որովհետեւ...

Այսօր այն օրն է, երբ խոստացան հանձնել Սյունիքից տարածք՝ փաթեթավորելով բիզնես պրոյեկտի անվան տակ․ Հովհաննես Իշխանյան

Այսօր այն օրն է, երբ խոստացան հանձնել Սյունիքից տարածք՝ փաթեթավորելով բիզնես պրոյեկտի անվան տակ․ Հովհաննես Իշխանյան

Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր այն օրն է, երբ ցրեցին Մինսկի խումբը՝ անարգելով Արցախի հայերին։ Խոստացան հետ կանչել միջազգային դատարաններից մարդկության դեմ հացանգործությունների հայցերը, խոստացան հանձնել Սյունիքից տարածք՝...