Մեր անունից տարածում են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ․ Մարիաննա Ղահրամանյան

13 Հունիսի, 2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը գրում է․ «Ահազանգեր ենք ստացել, որ տարբեր կեղծ հարթակներ և օգտահաշիվներ մեր անունից տարածում են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։

Մասնավորապես, «Ուժեղ Հայաստան» դաշինքի աջակից ներկայացող կեղծ օգտահաշիվներից նամակներ են ուղարկվում զանգվածային լրատվության միջոցներին և անհատ լրագրողներին՝ փորձելով ստեղծել թյուր տպավորություններ և տարածել ապատեղեկատվություն։

Պաշտոնապես հայտարարում ենք, որ նման հաղորդագրությունները որևէ առնչություն չունեն «Ուժեղ Հայաստան»-ի հետ և չեն արտահայտում մեր դիրքորոշումը։

Կոչ ենք անում ԶԼՄ-ներին, լրագրողներին և հանրությանը զգոն լինել, տեղեկատվությունը ստուգել բացառապես մեր պաշտոնական հաղորդակցման հարթակներով։

Շնորհակալություն համագործակցության համար»։

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանը շարունակում է հայկական պատմական ներկայության փաստերի հետևողական ժխտումը

Ադրբեջանը շարունակում է հայկական պատմական ներկայության փաստերի հետևողական ժխտումը

«Ադրբեջանական պաշտոնական և կիսապաշտոնական տեղեկատվական դաշտում շարունակվում է հայկական պատմական ներկայության, գիտական հետազոտությունների և միջազգային ակադեմիական շրջանառության մեջ գտնվող բազմաթիվ փաստերի հետևողական ժխտումը»,- նշված է Արցախի մշակութային ժառանգության...

Վեդիում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

Վեդիում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

Հունիսի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12:50-ի սահմաններում «Վեդի» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային պատի...

ԱՄՆ-ն հրաժարվել է առգրավել իրանական ուրանը բարձր ռիսկի պատճառով․ CNN

ԱՄՆ-ն հրաժարվել է առգրավել իրանական ուրանը բարձր ռիսկի պատճառով․ CNN

Ամերիկյան զինվորականները մայիսին մտադիր էին ցամաքային գործողություն սկսել Իրանում, որպեսզի առգրավեին բարձր հարստացված ուրանի պաշարները: Սակայն ավելի ուշ ԱՄՆ-ն հրաժարվել է այդ պլանից՝ համարելով այն չափազանց վտանգավոր։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ հղում...

Գլխավոր դատախազի հրամանով` 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ

Գլխավոր դատախազի հրամանով` 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ

2026 թվականի հունվարի 21-ին Սիսիանի կայազորի զինվորական դատախազությունում և Կապանի կայազորի զինվորական դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող 2 անձի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ: ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովը 2026 թվականի հունիսի...

Դատարանը վարույթ է ընդունել Գագիկ Ծառուկյանի հայցը Փաշինյանի դեմ. Հետք

Դատարանը վարույթ է ընդունել Գագիկ Ծառուկյանի հայցը Փաշինյանի դեմ. Հետք

Hetq.am-ը գրում է․ Դատարանը վարույթ է ընդունել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ զրպարտություն և վիրավորանք համարվող տեղեկությունները հերքելու, ներողություն խնդրելու և 9 մլն դրամ...