ԱՄՆ-ն հրաժարվել է առգրավել իրանական ուրանը բարձր ռիսկի պատճառով․ CNN

13 Հունիսի, 2026

Ամերիկյան զինվորականները մայիսին մտադիր էին ցամաքային գործողություն սկսել Իրանում, որպեսզի առգրավեին բարձր հարստացված ուրանի պաշարները: Սակայն ավելի ուշ ԱՄՆ-ն հրաժարվել է այդ պլանից՝ համարելով այն չափազանց վտանգավոր։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։

Այս ձախողված փորձից հետո Իրանն էլ ավելի է ուժեղացրել իր միջուկային օբյեկտների անվտանգությունը: Վերջին շաբաթներին իրանցիները մասնակիորեն փլուզել են թունելները և ականապատել այնտեղ տանող մուտքերը: Ըստ միջազգային փորձագետների՝ հենց այդտեղ է պահվում զենքի արտադրության համար պիտանի շուրջ կես տոննա ուրանը:

Այժմ այդ պաշարներին հասնելը դարձել է անհամեմատ բարդ, վտանգավոր ու երկարատև գործ: Աղբյուրները նշում են, որ Իրանի այս քայլերը լրացուցիչ խոչընդոտներ են ստեղծում ԱՄՆ-ի հետ հնարավոր համաձայնության համար: Ըստ այդ պայմանավորվածության՝ ուրանը պետք է հանձնվեր և ոչնչացվեր Վաշինգտոնի վերահսկողությամբ:

ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ կողմերը «մոտ են գործարքին», որի շրջանակներում Իրանը պետք է հարստացված ուրանը հանձնի Միացյալ Նահանգներին։ Նրա խոսքով՝ դրանից հետո այդ նյութը կոչնչացվի և դուրս կբերվի երկրից։

Այդուհանդերձ, հնարավոր համաձայնագրի կոնկրետ պայմանները դեռևս վեճերի առարկա են, իսկ իրանական լրատվամիջոցների բացահայտումներն արդեն արժանացել են ԱՄՆ նախագահի կտրուկ արձագանքին:

Միջուկային անվտանգության փորձագետները զգուշացնում են, որ նույնիսկ հենց իրանցի մասնագետների համար ուրանի դուրսբերումն ու տեղափոխումն այժմ ծայրահեղ բարդացել է. դրա համար ծանր տեխնիկա և ականազերծման աշխատանքներ են անհրաժեշտ:

ԱՄՆ Միջուկային անվտանգության ազգային վարչության՝ միջուկային նյութերի հեռացման ծրագրի նախկին ղեկավար Սքոթ Ռեքերը նշել է, որ ստեղծված իրավիճակը կարող է դժվարացնել համաձայնագրի վավերացումը: Բացի այդ, ռիսկ կա, որ նյութի մի մասն անհասանելի կմնա միջազգային վերահսկողության համար:

Ըստ հաշվարկների՝ պաշարների հիմնական մասը կարող է լինել Սպահանի օբյեկտի փլուզված թունելներում, իսկ մնացածը՝ այլ միջուկային տարածքներում:

Աղբյուրները փաստում են՝ նույնիսկ եթե գործարքն ստորագրվի, միևնույն է, բարդ տեխնիկական բանակցությունների առանձին փուլ կպահանջվի: Կողմերը ստիպված կլինեն որոշել, թե ինչպես է միջազգային հսկողության ներքո իրականացվելու նյութի դուրսբերումը, ստուգումն ու տեղափոխումը:

Նմանատիպ նյութեր

Ողբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին

Ողբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին

Այսօր՝ օգոստոսի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Կիևյան կամրջի տակ դի...

Արտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռները

Արտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռները

Հուլիսի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժին է դիմել Երևանի բնակիչ 48-ամյա Արթուր Ի․-ն և հայտնել, որ ժամը 17։00-ի սահմաններում...

ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի առաջընթացը. Գրոնո

ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի առաջընթացը. Գրոնո

Եվրոպական միության Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն X սոցիալական ցանցում գրել է․ «Այսօր լրանում է 2025 թվականի օգոստոսի 8-ին տեղի ունեցած Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի առաջնորդների պատմական Վաշինգտոնյան գագաթնաժողովի...

Եվրոպայում գրանցվել են պատմության ամենաշոգ հունիսն ու հուլիսը. Լևոն Ազիզյան

Եվրոպայում գրանցվել են պատմության ամենաշոգ հունիսն ու հուլիսը. Լևոն Ազիզյան

2026 թվականի հունիսն ու հուլիսը Եվրոպայում դարձել են դիտարկումների պատմության ամենաշոգ ամիսները, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ «Նախորդ երկու ամիսները Եվրոպայում դարձել են...

Այց Եռաբլուր` հայրենիքում Դաշնակցության վերընձյուղման 36-ամյակի առթիվ

Այց Եռաբլուր` հայրենիքում Դաշնակցության վերընձյուղման 36-ամյակի առթիվ

36 տարի առաջ, այս օրը, 1990 թ․ օգոստոսի 8-ին Հայ Յեղափոխական Դաշնակցությունն հայտարարեց Հայաստան իր ՎԵՐԱԴԱՐՁ-ի մասին։ Դաշնակցությունն իր կազմակերպական ներկայությունն էր վերահաստատում Հայրենիքում, որի զորացմանն ու պետականության վերակերտմանը նվիրվել էր անմնացորդ և...