Փաշինյանի հաղթանակը արևմուտքը համարում է իր հաղթանակը․ Ռոբերտ Քոչարյան

12 Հունիսի, 2026

 

«Ամենից որոշիչը, իմ կարծիքով, եղել է դրսի աջակցությունը, որովհետև դրսի աջակցությունը հնարավորություն է տվել ՔՊ-ին և Նիկոլ Փաշինյանին անտեսել և՛ օրենսդրությունը, անտեսել բոլոր, այսպես ասենք, քաղաքավարության նաև նորմերը։ Որովհետև այն աջակցությունը, որը ցուցաբերեցին, օրինակ, Միացյալ Նահանգները և եվրոպացիները, կարելի է պարզ լեզվով թարգմանել հետևյալ կերպ՝ «արա՛ ինչ ուզում ես, մենք ճանաչելու ենք քո իշխանությունը»։ Սա ուղղակի այս հայտարարությունն էր, և Նիկոլ Փաշինյանը արեց այն, ինչ հնարավոր էր, ինչ կարելի էր անել կամ չի կարելի՝ թքելով օրենսդրության վրա, թքելով ամեն ինչի վրա։ Նայե՛ք, ես փայլուն հարաբերություններ եմ ունեցել Ժակ Շիրակի հետ, Պուտինի հետ, բայց երբևիցե որևէ ընտրության ժամանակ ոչ Ժակ Շիրակը, ոչ Պուտինը, ոչ այլ նախագահներ, որոնց հետ հարաբերությունները շատ լավ էին, մինչև ընտրությունները կոչ չէին անում քվեարկել, օրինակ, իմ օգտին: Եվ սա ընդունված չէր, սա համարվում էր կոպիտ միջամտություն, և ես չեմ հիշում, որ Հայաստանի պատմության մեջ երբևիցե նման բան լիներ»,- այս մասին YerevanToday-ին, 5-րդ ալիքին և News.am-ին տված հարցազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Երևանի օդի և շրջակա միջավայրի աղտոտվածությունը վերջին տարիներին հասել է մտահոգիչ մակարդակի. Հրայր Կամենդատյան

Երևանի օդի և շրջակա միջավայրի աղտոտվածությունը վերջին տարիներին հասել է մտահոգիչ մակարդակի. Հրայր Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևանի օդի և շրջակա միջավայրի աղտոտվածությունը վերջին տարիներին հասել է մտահոգիչ մակարդակի՝ դառնալով մայրաքաղաքի ամենալուրջ էկոլոգիական և առողջապահական մարտահրավերներից մեկը: 1. Աղտոտվածության հիմնական աղբյուրները...

Զինծառայությունից ազատման նոր նախագիծ․ ովքեր կարող են ազատվել

Զինծառայությունից ազատման նոր նախագիծ․ ովքեր կարող են ազատվել

ՀՀ ներքին գործերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում։ Օրենսդրական  նախաձեռնությունը ՆԳՆ արդեն իսկ հանրային քննարկման է ներկայացրել «e-draft» իրավական ակտերի նախագծերի հրապարակման...

Մենք առաջ ենք մղում «Թրամփի ուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման». ԱՄՆ նախագահի  շնորհավորանքը

Մենք առաջ ենք մղում «Թրամփի ուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման». ԱՄՆ նախագահի շնորհավորանքը

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Անկախության 35-ամյակի առիթով: Շնորհավորական ուղերձում նշված է. «Հարգելի՛ պարոն վարչապետ, Ամերիկայի ժողովրդի անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և հայ ժողովրդին՝...

ՌԴ նախագահը պատրաստ է հանդիպել ԱՄՆ նախագահի հետ. Կրեմլ

ՌԴ նախագահը պատրաստ է հանդիպել ԱՄՆ նախագահի հետ. Կրեմլ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույցների ընթացքում մշտապես ընդգծում են անհրաժեշտության դեպքում ևս մեկ հանդիպում...

Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 16-22-ը (2026թ․) Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ սեպտեմբերի 16-19-ը և 21-ին, Արաբկիրում՝ գրեթե ամբողջ...