Եթե ձեզ և մեզ այսօր ջարդեցին, վաղը վստահաբար ջարդելու են Հայաստանը․ Արման Աբովյան 

12 Հունիսի, 2026

«Այսօր տեղի է ունենում քվեաավազակություն։ Այսպես կարող ենք անվանել այն խուժանությունը, որին մենք ականատես ենք։

Կարող եմ ասել հետևյալը. հիշում եք չէ՞, նախընտրական փուլում մի մարդ, գույնի կեպկով, իրեն ճղում էր և սպառնում էր կզցնել, խլել, չգիտեմ, գետնով տալ և այլն։ Այո՛, այսօր իրենք փորձում են խլել մեր իրավունքը։ Նույնիսկ մեր մասին չի խոսքը գնում, այն մարդկանց, ովքեր մեզ նայում են և նույնիսկ, միգուցե, մեզ հետ համաձայն չեն։ Այսօր փորձ է արվում կզցնել մարդու արժանապատվությունը։

Ես ներողություն եմ խնդրում, որ ստիպված եմ այս «թավշյա» խոսքերը օգտագործել, բայց կարծում եմ՝ ավելի պատկերավոր լինելու համար պետք է սա ասվի։ Այսօր փորձ է արվում գետնով տալ նույնիսկ այն մարդկանց իրավունքը որոշել, նույնիսկ այն մարդկանց, ովքեր, կրկնում եմ, մեզ հետ համաձայն չեն, միգուցե, բայց այստեղ խնդիրը բնավ միայն մենք չենք։ Գետնով տալ մեզ բոլորիս»,- այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ԲՀԿ պատգամավորության թեկնածու Արման Աբովյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

ԱՄՆ-ն պատրաստ է վերսկսել Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը․ Թրամփ

ԱՄՆ-ն պատրաստ է վերսկսել Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը․ Թրամփ

Միացյալ Նահանգները պատրաստ է վերսկսել Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը։ Այս մասին հայտարարել է Դոնալդ Թրամփը՝ N12 հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Մենք լուրջ բանակցություններ ենք վարում Իրանի հետ, և եթե դրանք անհաջող լինեն, մենք կվերադառնանք լայնածավալ...

Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ

Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ

Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը: ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը հայտնել է, որ զրույցի ընթացքում Պուտինը և Փաշինյանը ընդգծել են Հայաստանում հանրաքվեի հնարավորինս շուտ անցկացման...

Պուտինն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել.  ի՞նչ են քննարկել

Պուտինն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել. ի՞նչ են քննարկել

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների օրակարգի, մասնավորապես, երկկողմ տնտեսական հարաբերություններում առաջացած խնդիրների վերաբերյալ։ Վարչապետ...

Պարեկների մասնակցությամբ 570 վթար ու պատահար է տեղի ունեցել. «Փաստինֆո»

Պարեկների մասնակցությամբ 570 վթար ու պատահար է տեղի ունեցել. «Փաստինֆո»

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության տրանսպորտային միջոցների մասնակցությամբ վերջին 1․5 տարում 570 պատահար է գրանցվել, որի մասնակից ոստիկանության միայն 93 ծառայողի նկատմամբ է կարգապահական տույժ կիրառվել։ «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՆԳՆ-ից հայտնել են, որ...