Շատ հպարտ եմ լինել այն 10%-ի մեջ, ովքեր իրենց ձայնը տվել են Ռոբերտ Քոչարյանին․ մեդիափորձագետ

11 Հունիսի, 2026

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը գրում է․

Նախընտրականի ու հետընտրականի մասին՝ համառոտ
— Այս ընտրություններին ևս ձայնս տվել եմ Ռոբերտ Քոչարյանին: Իմեննո Ռոբերտ Քոչարյանին: Շատ հպարտ եմ լինել այն 10 % /145 000 մարդկանց մեջ, ով ձայն ա տվել իրեն, քանի որ, պայմանական ասած, քոչարյանական լինելը դա արդեն գաղափարախոսություն է , իսկ մենք բոլորս անցել ենք այս տարիների թոհուբոհով:
Լևի ու պատահական մարդ այս 145 000- ի մեջ ուղղակի այլևս չկա:
— Ամբողջ նախընտրականից առաջ գործընթացը, ընտրարշավի ժամանակ, լռության օրը, ընտրության օրը, հետընտրական հաշվարկը եղել են ոչ լեգիտիմ ու կեղծված, կողմերը ու իրենց աջակիցները եղել են բացարձակ անհավասար պայմաններում:
0 լեգիտիմություն:
-Ընդդիմությունը մի քանի հարմար պահ բաց թողեց ու կորցրեց տեմպը ընտրության օրվաավարտից հետո, դրա մասին երեկ խոսել եմ ԹՎ5-ի եթերում:
— Այսքանով հանդերձ նիկոլը պռավալ տվեց ընտրությունները չհավաքելով ԱԺ-ում բաղձալի սահմանադրական մեծամասնությունը , դրա համար մինչև հիմա ոչ Ալիևը, ոչ էրդողանը (կոնկրետ տղերքին կոչկել ա) ու դա մեծ խնդիր ա իրա համար: Ինքը պետք է քերի ձայներ ընդդիմությունից՝ դա ապահովելու համար:
Այսինքն բոլորիս պետք է որ ինքը այդ ձայները ոչ մի պարագայում չստանա:
— Մանդատների պահով: Կա էմոցիոնալ դաշտ՝ չվերցնել , որի մեջ շատերս ենք գտնվում, այդ թվում և իմ սիրտը: Դրա համար երբեք թեկնածու չեմ ցանկացել դառնալ, որ այսպիսի իրավիճակներում չհայտնվեմ 🙂
Կա պրագմատիկ դաշտ, որտեղ գտվում են էլի շատերը՝ այդ թվում իմ բանականությունը: Որպեսզի մանդատներից հրաժարվեն 3 կուսակցությունները, պետք է հրաժարվեն ընտրական ցուցակներում ներկա 500 ավել թեկնածուները:
Կգտնի՞ 2-10 իշխանզաքարյան կամ գեղամնազարյան հոգի նիկոլը այդ 500 հոգու մեջ: Շատ ավելի հավանական է, քան մանդատը վերցնող ընդդիմադիր 44 հոգու մեջ:
Սա արդեն ընդդիմության առաջնորդների խնդիրն է ուշադիր զտել ցուցակներ ու բոլոր հնարավոր տատանվողներին ռադ անել ցուցակներից:
Հ.Գ. Եվս մեկ կանխատեսում անեմ մեր ընդդիմադիր դաշինքներին /կուսակցույթւոների պատասխանատուներին:
Այս մի քանի օրը նիկոլը փորձելու է իր նկարած 49,82 տոկոսը դարձնել 50,01: Սա իր համար շատ կարևոր հոգեբանական շեմ ա, գոնե սա մի թողեք անի:
Հ.Հ.Գ. Սա նիկոլի 4-րդ սռոկն ա:

Նմանատիպ նյութեր

Հայաստանի տարածքով Վրաստան փորձել են ապօրինի ներմուծել մոտ 225 հազար դոլարի 1,7 կգ ոսկու ձուլակտոր

Հայաստանի տարածքով Վրաստան փորձել են ապօրինի ներմուծել մոտ 225 հազար դոլարի 1,7 կգ ոսկու ձուլակտոր

Վրաց-հայկական սահմանին կանխվել է մոտ 225 հազար դոլար արժողությամբ չհայտարարագրված ոսկու խմբաքանակի՝ Վրաստան ապօրինի ներմուծման փորձը, հայտնում է «Նովոստի Գրուզիա»-ն՝ վկայակոչելով Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությանը։ Գերատեսչության տվյալներով՝...

Կիրառվել է 270 կարգապահական տույժ, ծառայությունից ազատվել է 30 ծառայող․ ՆԳՆ

Կիրառվել է 270 կարգապահական տույժ, ծառայությունից ազատվել է 30 ծառայող․ ՆԳՆ

ՆԳՆ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության 2026 թ․ 9 ամիսների վերահսկողության արդյունքները․ «2026 թվականի 9 ամիսների ընթացքում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել են 830 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ:...

Փաշինյանն ու թիմը խայտառակվել են 196 երկրի առաջ․ «Կարճ ասած»

6 տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 29-ը, պատերազմի 33-րդ օրն էր, և թշնամին արդեն Շուշի բերդաքաղաքի մատույցներում էր։ Շուշին հանձնելու մեկնարկը կարելի է նշել այդ օրը։ Արայիկ Հարությունյանը Սուրբ Ղազանչեցոցի մոտից ահազանգեց՝...

ՀՅԴ ներկայացուցիչները Մոսկվայում քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ՀՅԴ ներկայացուցիչները Մոսկվայում քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի և Բյուրոյի անդամ Սևան Դանիելյանի հետ աշխատանքային այցով գտնվում ենք Մոսկվայում։ ՌԴ Պետական Դումայում հանդիպել ենք «Միասնական Ռուսաստան» և «Արդար...

Հայաստանի ղեկավարի արձագանքը ծեծկռտուքին՝ հաստատված սահմաններից դուրս է․ Արթուր Խաչատրյան 

  «Խորհրդարաններում ծեծկռտուքներ միշտ եղել են, ցավոք սրտի՝ կան և միշտ էլ լինելու են։ Լինի դա ավելի քիչ զարգացած, թե առավել զարգացած երկրում՝ դա իրականություն է։ Լավ իրականությո՞ւն է, իհարկե՝ ոչ։ Բայց լավ իրականություն չեն նաև...