Գյումրու կառավարման հարցը մնում է բաց. ինչ պլան ունեն իշխանությունները. «Ժողովուրդ»

11 Հունիսի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գյումրիում կառավարման ճգնաժամը գնալով խորանում է։

Բանն այն է, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանավորումից հետո քաղաքի ղեկավարումը փաստացի փոխանցվել է նրա փեսային՝ Ավետիս Առաքելյանին։

Ինչպես արդեն հայտնի է, Ավետիս Առաքելյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով մասնակցել է խորհրդարանական ընտրություններին։ Նա նախընտրական ցուցակում զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը, և պատգամավորական մանդատը ստանձնելու դեպքում քաղաքի կառավարման հարցը կրկին մնում է անորոշ։

Նշենք, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում հայտարարել էր, որ Գյումրիում հնարավորինս արագ պետք է անցկացվեն արտահերթ ընտրություններ։

Armlur.am-ի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանությունները դեռևս չեն հստակեցրել ընտրությունների անցկացման ժամկետները, սակայն հակված են Գյումրու քաղաքապետի պաշտոնում կրկին առաջադրել Սարիկ Մինասյանին։

Ի դեպ, Սարիկ Մինասյանը նույնպես պատրաստվում է ստանձնել պատգամավորական մանդատը և ժամանակավորապես աշխատել Ազգային ժողովում, մինչև իշխանությունները վերջնական որոշում կայացնեն արտահերթ ընտրությունների վերաբերյալ»։

Նմանատիպ նյութեր

Վազգեն Թևանյանը կպայքարի չեմպիոնության համար

Վազգեն Թևանյանը կպայքարի չեմպիոնության համար

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը կարիերայում առաջին անգամ նվաճել է եզրափակիչի ուղեգիր: Այս մասին հայտնում է Armsport.am-ը։ Եզրափակիչի ճանապարհին 27-ամյա հայ...

Եթե Հայաստանի Հանրապետությունը ոչինչ չի շահում, դա պերմանենտ զիջում է․ Արամ Վարդևանյան 

«Երեկվա հարցուպատասխանը, երևի, որոշակի հետևանքներ է թողել։ Երեկ մի բան պարզվեց, և կարծես այսօր Նիկոլ Փաշինյանի խոսույթից մի հետաքրքիր հանգամանք բացահայտվեց։ Խաղաղության պայմանագրի շրջանակում, երբ խոսում էին, թե իբր խոչընդոտը...

Ալիևը չի մեկնի Թուրքիա

Ալիևը չի մեկնի Թուրքիա

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կներկայացնի երկիրը Թուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում, որը տեղի կունենա Թուրքիայում։ Այս մասին փոխանցում է Report-ը։ Նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցի գագաթնաժողովին՝ նախապես նախատեսված...

76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ Հակոբյանը

76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ Հակոբյանը

76 տարեկանում կյանքից հեռացել է  Հայաստանի կինոգործիչների և թատերական գործիչների միությունների, Հայաստանի Ազգային կինոակադեմիայի անդամ, չորս տասնյակից ավելի ֆիլմերի հեղինակ, բազմաթիվ մրցանակների դափնեկիր, վավերագրող, կինոռեժիսոր Հրանտ Հակոբյանը։ Այս մասին հայտնում է ...