Սահմանի բացում և առևտրի ակտիվացում․ ինչ է գրում թուրքական մամուլը

10 Հունիսի, 2026

Թուրքական ընդդիմադիր «Yeni Şafak»-ում լուր է հրապարակվել առաջիկայում հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ։ Նշվում է, որ երկու երկրների միջև դիվանագիտական ​​շփումները արագանում են, և նպատակը հարաբերությունների կարգավորման գործընթացում կոնկրետ քայլեր ձեռնարկելն է, գրում է Ermenihaber-ը։

Կայքը պնդում է, որ նախատեսվում է առաջին փուլով Իգդիրում Ալիջան սահմանային անցակետը բացել փոխադարձ անցումների համար։ Հաղորդվում է, որ հայկական կողմում ավարտվել են նախապատրաստական աշխատանքները, իսկ թուրքական կողմում մտադիր են կարճ ժամկետում ավարտել աշխատանքները։

Այսպիսով կանխատեսվում է՝ ամռան ամիսներին կմեկնարկեն ցամաքային փոխադարձ անցումները և առևտուրը։

Անդրադարձ է կատարվել նաև Կարսի Աքյաքա սահմանային անցակետին և նշվել է, որ աշխատանքներ են տարվում դրա բացման ուղղությամբ։ Ըստ կայքի՝ սահմանային անցակետերի բացումը, ինչպես սպասվում է, կվերաձևավորի երկու երկրների միջև տրանսպորտային և առևտրային ցանցը։

Թուրքիայի ու Հայաստանի միջև առևտրի ծավալը ներկայումս գնահատվում է 300-350 մլն դոլար ու երկկողմ առևտրում գերակշռում են հագուստը, քիմիական արտադրանքը, սնունդը և չմշակված թանկարժեք մետաղները:

«Yeni Şafak»-ի պնդմամբ՝ ուղիղ առևտրի մեկնարկով կանխատեսվում է, որ լոգիստիկ ծախսերը կնվազեն, ապրանքներն ավելի արագ կհասնեն շուկա, և առևտրաշրջանառության ծավալը կարճ ժամանակում կհասնի մինչև 1 մլրդ դոլարի:

Նմանատիպ նյութեր

Զարմանալի չէ, որ վարչապետը ուղղակի արդարացնում է քաղաքական մարմնում բռնությունը․ Արթուր Ղամբարյան

Զարմանալի չէ, որ վարչապետը ուղղակի արդարացնում է քաղաքական մարմնում բռնությունը․ Արթուր Ղամբարյան

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը գրել է. «Զարմանալի չէ, որ վարչապետը ուղղակի արդարացնում է քաղաքական մարմնում բռնությունը: Պարզապես այսօրվա դեպքերը պետք է ընկալել նոր Սահմանադրություն ընդունելու գործընթացում ընդդիմության կամքը կոտրելու,...

Երևան–Միներալնիե Վոդի չվերթն իրականացնող ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանում

Երևան–Միներալնիե Վոդի չվերթն իրականացնող ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանում

Ինչպես արդեն հայտնել ենք, «Ազիմուտ» ավիաընկերության՝ Երևան–Միներալնիե Վոդի չվերթն իրականացնող ինքնաթիռը թռիչքից 15 րոպե անց աղետի ազդանշան է տվել։ Mash-ի տեղեկություններով՝ ինքնաթիռի GPS տվիչի հետ կապված խնդիր է առաջացել, ինչի հետևանքով անձնակազմը նավիգացիոն խնդիրների...

Իրականում, որևէ արտառոց բան տեղի չի ունեցել․ պարզապես Վահագնին իր տեղը ցույց տվեցի․ Արթուր Սուքոյան

Իրականում, որևէ արտառոց բան տեղի չի ունեցել․ պարզապես Վահագնին իր տեղը ցույց տվեցի․ Արթուր Սուքոյան

Պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը գրել է․ «Այսօր առավոտյան տեղեկացա, որ իմ մուտքն Ազգային Ժողով արգելափակվել է՝ երեկ ԱԺ սրճարանում Վահագն Ալեքսանյանի հետ տեղի ունեցած «միջադեպի» պատճառով։ Իրականում, որևէ արտառոց բան տեղի չի ունեցել․ պարզապես Վահագնին...

Աղետի ազդանշան է տվել Երևան–Միներալնիե Վոդի չվերթն իրականացնող ինքնաթիռը՝ թռիչքից 15 րոպե անց

Աղետի ազդանշան է տվել Երևան–Միներալնիե Վոդի չվերթն իրականացնող ինքնաթիռը՝ թռիչքից 15 րոպե անց

«Ազիմուտ» ավիաընկերության՝ Երևան–Միներալնիե Վոդի չվերթն իրականացնող ինքնաթիռը թռիչքից 15 րոպե անց աղետի ազդանշան է տվել։ Այս պահին ինքնաթիռը շրջադարձ է կատարում՝ վերադառնալու մեկնման օդանավակայան։ Օդանավում կարող է գտնվել մինչև 100 ուղևոր։ Այդ մասին հայտնում է «Mash»...