16-ը ո՞նց հայտնվավ վերևը. վեճ՝ Ծովինարի 21/31 ընտրատեղամասում․ News.am

7 Հունիսի, 2026

News.am-ը գրում է․ Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքում տեղակայված թիվ 21/31 ընտրական տեղամասում ընտրողներից մեկը բողոքեց հանձնաժողովի նախագահին, որ քվեաթերթիկներն իրեն հերթականությամբ դարսված չեն տվել, այլ ՔՊ–ի 16 համարի քվեաթերթիկը հայտնվել է ամենավերևում։

Հանձնաժողովի անդամներից մեկն ասաց, որ ինքը խառը դնում, տալիս է։ «Այսինքն մարդը չգիտի՝ ում պետք է ընտրի, պետք է սրանով ուղղորդվի՞»,–ասաց հանձնաժողովի անդամը։

Քաղաքացին չէր հանգստանում. «Ինչի՞ եք մարդուն դնում վատ վիճակի մեջ։ Արձանագրեք խախտումը։ Սա շատ կասկածի տեղ է տալիս»։

Հանձնաժողովի նախագահ Քոչարյանն էլ հակադարձեց, որ քաղաքացին ինքն է ընրողի ձեռքւից վերցրել քվեաթերթիկները ու բերել իրենց ցույց տալու. «Ինչի՞ ես քաղաքացու ձեռքից վերցրել քվեաթերթիկները, թողնեիր այնտեղ»։

Նրևանց միջև վեճ առաջացավ։ Հանձնաժողովի այն անդամը, որ մինչ այդ ասում էր, որ քվեաթերթիկները խառն է տվել, սկսեց պնդել, որ հերթով է տվել ու վերջինը եղել է 19 համարի քվեաթերթիկը։

Ի վերջո, խախտումն այդպես էլ չարձանագրվեց գրավոր։

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 7–ին, Հայաստանում ընթանում են խորհրդարանական ընտրություններ, որին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 485 հազար 851 քաղաքացի։

Նմանատիպ նյութեր

Գեղարոտում ուժգին քամու հետևանքով տապալվել են էլեկտրասյուներ, վնասվել են գազախողովակներ

Գեղարոտում ուժգին քամու հետևանքով տապալվել են էլեկտրասյուներ, վնասվել են գազախողովակներ

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում ուժեղ քամու, անձրևի, կարկուտի ու կայծակի հետևանքով Ծաղկահովիտ խոշորացված համայնքի Գեղարոտ բնակավայրում ավերածություններ են տեղի ունեցել։ Ինչպես տեղից հայտնում է...

Միրզոյանը Ռիգա է մեկնում

Միրզոյանը Ռիգա է մեկնում

Սեպտեմբերի 6-7-ը ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ռիգայում: Այդ մասին հայտնում են ԱԳՄԱՆ-ից։ Սեպտեմբերի 7-ին կայանալու է նախարար Միրզոյանի հանդիպումը Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեի հետ, որից հետո նախարարները...

ԵՄ-ի դատարկ խոստումները չեն փոխարինի ՌԴ իրական շուկային․ Օվերչուկ

ԵՄ-ի դատարկ խոստումները չեն փոխարինի ՌԴ իրական շուկային․ Օվերչուկ

Երևանի՝ արտահանումը այլընտրանքային արտաքին շուկաներ վերաուղղելու փորձերը էական արդյունքներ չեն տվել, և Հայաստանի համար առանցքային տնտեսական գործընկերը շարունակում է մնալ ռուսական շուկան։ Այս մասին «Вести» տեղեկատվական ծառայության լրագրող Պավել Զարուբինին տված...

Հայաստանը չի պատրաստվում ճանաչել Սոմալիլենդի անկախությունը․ ԱԳՆ

Հայաստանը չի պատրաստվում ճանաչել Սոմալիլենդի անկախությունը․ ԱԳՆ

Հայաստանը չի պատրաստվում ճանաչել Սոմալիլենդի անկախությունը։ Այս մասին Sputnik Արմենիա-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունից։ Ավելի վաղ ամերիկացի հայտնի վերլուծաբան Մայքլ Ռուբինը «The Armenian Mirror-Spectator»-ի համար...

«Ուիգմոր» բժշկական կենտրոն տեղափոխված 8-ամյա տղան մահացել է

«Ուիգմոր» բժշկական կենտրոն տեղափոխված 8-ամյա տղան մահացել է

Սեպտեմբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել «Ուիգմոր» բժշկական կենտրոնից և հայտնել են, որ իրենց...