Ի՞նչ ընտրախախտումներ են արձանագրվել մինչ այս պահը․ լրացվող

7 Հունիսի, 2026

Ժամը 17:00-ի դրությամբ արձանագրված խախտումները։ Հրապարակումը թարմացվում է։

Աջափնյակի 6/6 ընտրատեղամասում կրկնակի քվեարկության դեպք է արձանագրվել։ Մովսիսյան Արտակ Արթուրի անձը կրկնակի ընտրություն կատարելիս բռնվել է, կանչվել են ոստիկանության մարմինները, կազմվել է արձանագրություն, անձին տեղափոխում են Աջափնյակի բաժին։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց փաստաբան Գագիկ Մայիլյանը։ Նման օրինակ կրկնվել էր նաև կողքի ընտրատեղամասում, սա այսօրվա արդեն երկրորդ դեպքն էր։

Արմավիրի մարզի թիվ 16/25 ընտրատեղամասում ԱՊՀ առաքելության միջազգային դիտորդներին դուրս չեն թողել տեղամասից։ Պնդել են, որ դիտորդները պատռեն դիտարկման լրացված թերթիկը։ Դիտորդների շուրջ հավաքվել են առանց կրծքանշանների 10-15 մարդ։ Սկսել են վիճաբանել և բղավել։ Ոստիկանը հրաժարվել է միջամտել։

Բազմաթիվ քաղաքացիներ ահազանգում են, որ վարչական դատարանը չի տրամադրում դատական ակտերը, որ մարդիկ կարողանան գնալ քվեարկելու:

8/60 տեղամասի քվեախցում քաղաքացին նկարահանում է իր քվեարկությունը:

ՔՊ-ի օգտին բաց քվեարկություն՝ Վայոց ձորի մարզի թիվ 36/33 տեղամասում։

23/42 տեղամասում ընտրողը, ծրարը ձեռքին, քվեախցիկում սպասում է, մինչև հանձնաժողովի անդամներն իր քվեախցիկում կորած կտրոն են ման գալիս։

Ընտրողը քվեարկություն կատարելիս խախտում է արձանագրել Երևանի թիվ 4/45 ընտրատեղամասում՝ 32 մանկապարտեզում։ Նա հայտնում է․
«Քվեախցիկում, որտեղ մտա, դատարկ ծրար կար։ Դրված էր սեղանին։ Ես բարձրաձայն ասացի այդ մասին, որ այստեղ դատարկ ծրար կա։ Տեղամասի նախագահն ի պատասխան ասաց՝ ոչինչ, պատահաբար սխալմամբ 2 հատ են տվել։ Ասում եմ՝ ոչ, դա նորմալ չէ։ Դիտորդուհիներից մեկն ասաց՝ մոտեցեք, վերցրեք։ Նա մոտեցավ ու ինձ հարցնում է՝ ի՞նչ է պատահել։ Ասում եմ՝ դատարկ ծրարն այստեղ է։ Եվ սեղանից հեռու կանգնեցի։ Նա ուզում էր շրջվել գնալ, ասում եմ՝ այնուամենայնիվ վերցրեք։

Կանգնել էր ոչխարի պես։ Նույն դիտորդուհին ասում է՝ վերջապե՛ս վերցրեք այս ծրարը։ Դժգոհությամբ վերցրեց։

Հարևան քվեախցիկում մի կնոջ 2 քվեաթերթիկ չէին տվել։

Երբ իմ ծրարին դրոշմանիշն էին փակցնում, մի կերպ կպցրին, հիմքը կարծես պոկվել էր, մի կտոր էր մնացել։ Ասում եմ՝ իսկ սա ի՞նչ է։ Սա նորմա՞լ է։ Չի՞ խանգարի։ Ոչ, գլխավորը տեղամասի թվերը երևում են՝ եղավ աշխատակցի պատասխանը։ Ինքս էլ նայեցի, տեղամասի թվերը հստակ երևում էին, դրա համար էլ այդպես գցեցի քվեատուփի մեջ»։

———————————————————————————————————

Ժամը 16:00-ի դրությամբ արձանագրված խախտումները։ 

Թեղուտ գյուղի 38/11 ընտրատեղամասից ահազանգեր են ստացվել հնարավոր ընտրական խախտումների վերաբերյալ։ Տեղեկությունների համաձայն՝ վարչական շրջանի ղեկավարը առավոտյան ժամերից գտնվում է ընտրատեղամասի տարածքում և երկար ժամանակ չի լքել այն, իոկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձինք ընտրողների շրջանում իրականացրել են ուղղորդումներ, հայտնում է Ուժեղ Հայաստանը։

Տեղամաս այցելության ընթացքում արձանագրվել են ընտրողների կուտակումներ։ Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահից ստացված տվյալների համաձայն՝ ժամը 16:00-ի դրությամբ 1159 ընտրողներից քվեարկությանը մասնակցել էր շուրջ կեսը։

Ուղղորդումների վերաբերյալ, հանձաժողովի նախագահը հայտնել է, որ հաշմանդամություն ունեցող անձանց և տարեց քաղաքացիների մասնակցությամբ քվեարկության ընթացքում եղել են օժանդակության դեպքեր, որոնք օրենքով սահմանված կարգով արձանագրվել են գրանցամատյանում:

Նշված ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ տեղեկությունները փոխանցվել են ոստիկանությանը։ Իրավապահ մարմիններից հայտնում են, որ ստացված ահազանգերը գտնվում են ստուգման փուլում։

Լոռու Գարգառ համայնքում տեղակայված թիվ 22/34 ընտրատեղամասում ՀԷՑ-ի աշխատակիցը ուղղորդում է ընտրողներին․ կազմվել է արձանագրություն։

Վայոց Ձորի մարզի թիվ 36/15 ընտրատեղամասում ՔՊ-ի քարոզչական նյութերը տեղամասից անթույլատրելի հեռավորության վրա են։

Թիվ 38/50 ընտրատարածքում ՔՊ-ի վստահված անձը, որը նաև համայնքի ղեկավարն է, ուղղորդում է ընտրողներին և ուսումնասիրում քվեարկության մասնակցածների ցանկը։

Թիվ 13/3 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամը մտել է քվեախցիկ և ընտրողին տվել լրացուցիչ քվեաթերթիկներ։

Վեճ՝ Ծովինարի 21/31 ընտրատեղամասում։

Թիվ 38/50 ընտրատարածքում ՔՊ-ի վստահված անձը, որը նաև համայնքի ղեկավարն է, ուղղորդում է ընտրողներին և ուսումնասիրում քվեարկության մասնակցածների ցանկը։

Ժամը 15:00-ի դրությամբ արձանագրված խախտումները։ 

Թիվ 21/12 ընտրատեղամասում քվեաթերթիկների տրամադրման և պահպանման կետերը դուրս են տեսախցիկի վերահսկողությունից:

Երևանի թիվ 7/3 ընտրատեղամասում քվեարկության համար նախատեսված տարածքի չափը թույլ չի տալիս դիտորդներին վերահսկել քվեաթերթիկների տրամադրման գործընթացը։

Երևանի թիվ 8/38 ընտրատեղամասում չհրկիզվող պահարանը տեսախցիկի տեսադաշտից դուրս է:

Արմավիրի մարզի թիվ 14/14 ընտրատեղամասի ներսում մարդկանց կուտակումներ են, ներսում գտնվում է մոտ 40 մարդ, անգամ քվեախցիկում մեկից ավելի ընտրող կա:

Թիվ 14/15 ընտրատեղամասում քվեախցում գտնվել են միաժամանակ մեկից ավելի ընտրող:

Թիվ 14/15 ընտրատեղամասում ընտրողին չեն տվել 3-րդ համարի՝ «Ուժեղ Հայաստանի» քվեաթերթիկը:

Արագածոտնի մարզի թիվ 18/15 ընտրատեղամասի դիմաց Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառներն են:

Երևանի թիվ 9/18 ընտրատեղամասում քաղաքացին ընտրության է եկել ՔՊ-ի քարոզչական սիմվոլ հանդիսազող քարտեզով:

Թիվ 19/27 ընտրատեղամասի մուտքի մոտ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածուի պաստառն է:

9/50 տեղամասի ընտրացուցակում ներառված են մարդիկ, որոնք մահացել են կամ չեն բնակվում այդ հասցեում

Թիվ 14/12 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամների սեղանների վրա գտնվող քվեաթերթիկների մնացորդների քանակը տարբեր է․ 15, 16 և 19 համարների սեղանների վրա դրանք զգալիորեն ավելի շատ են, իսկ 3 և 7 համարների սեղանների վրա՝ քիչ։

Արարատի մարզի 11/11 ընտրատեղամասի մոտ կայաԼիճքի գյուղապետն իր կողմնակիցներով հարձակվել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի վստահված անձի վրա:նել է ավտոմեքենա 16 համարի քվեաթերթիկի գովազդով:

Թիվ 26/22 ըն տրատարածքում ևս քվեաթերթիկների տրամադրումը դուրս է նկարահգանող սարքի տեսադաշտից:

Կոտայքի մարզի 10/7 ընտրատեղամասի մուտքի անմիջական հարևանությամբ փակցվսած են Փաշինյանի քարոզչական նյութերը:

Երևանի Շենգավիթ համայնքի 8/59 ընտրատեղամասում քվեարկությունից հետո քաղաքացին փորձել է քվեաթերթիկ դուրս բերել:

Երևանի թիվ 1/3 ընտրատեղամասում տեսահսկման խցիկի տեսադաշտում չեն գտնվում քվեաթերթիկների տրամադրման և պահպանման վայրերը։

Թիվ 9/54 ընտրատեղամասում արձանագրվել են ընտրողների կողմից չօգտագործված քվեաթերթիկները դուրս բերելու դեպքեր, ինչը կարող է վկայել քվեարրկության նկատմամբ վերահսկողության մասին:

Թիվ 21/7 և 21/8 ընտրատեղամասերում արձանագրվել է անհայտ անձանց խմբի ներկայություն․ նույն մարդիկ, նույն տրանսպորտային միջոցը։ Նրանք ազատ տեղաշարժվում են ընտրատեղամասերում՝ չունենալով որևէ կարգավիճակ կամ լիազորություն:

Գեղարքունիքի մարզի 8/46 ընտրատեղամասում քվեատուփը կապարակնքված չէ:

Տղամարդը Արմավիրի մարզի 14/20 ընտրատեղամասում ուղղորդում է զինվորականներին:

Ալավերդու 24/11 ընտրատեղամասում քաղաքացին քվեարկությունից հետո փորձել է չօգտագործված քվեաթերթիկները դուրս բերել ընտրատեղամասից՝ ցույց տալու, որ ՔՊ-ին է ընտրել:

Քվեարկության գաղտնիության սկզբունքի խախտում 8/59 տեղամասում:

23/45 տեղամասի ընտրացուցակում քաղաքացին հայտնաբերել է իր հասցեում գրանցված 2 անծանոթների:

_______________________________________________

Ժամը 14:00-ի դրությամբ արձանագրված խախտումները։  

Ահազանգ․ դիմակավորված անձինք Գյումրիում շրջափակել են «Ուժեղ Հայաստանի» գրասենյակը, այս մասին հայտնում են կուսակցությունից։

ՔՊ-ական Գնել Սանոսյանը տևական ժամանակ գտնվում է 19/36 ընտրական տեղամասի տարածքում և ուղղորդում է ընտրողներին։

Իջևանի 38/24 ընտրատեղամասում արձանագրվել են ահազանգեր, որ ՔՊ-ի վստահված անձը ուղղորդում է ընտրողներին, գտնվում է քվեախցիկներին չափազանց մոտ և հետևում է քվեարկության ընթացքին, հայտնում են «Ուժեղ Հայաստան» կուսակցություից։

31/09 տեղամասում պատգամավորության ՔՊ-ական թեկնածու Սարիկ Մինասյանը, չլինելով տվյալ տեղամասի ընտրող, եկել ու զրուցում է քաղաքացիների հետ, ինչն ակնհայտ ընտրախախտում է:

Գյումրիի 31/33 ընտրատեղամասում քվեախցիկից բոլորին երևում են քաղաքացիների քվեարկություննները։

_________________________________________________

Ժամը 13:00-ի դրությամբ արձանագրված խախտումները։

ՔՊ-ի քարոզչանյութով քվեարկության հերթական դեպքը 8/29 տեղամասում։

Արմավիրի մարզի 15/19 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամի կամ վստահված անձի ուղղորդմամբ, քվեախուց են մտնում մեկից ավելի անձինք

36/31 տեղամասային կենտրոնում, քաղաք Վայք, Վայոց ձոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածու Սերգեյ Բագրատյանը ապօրինի վերահսկողություն է իրականացնում՝ միջամտելով ընտրական գործընթացին։

Գորիսի 34/60 տեղամասում հանձնաժողովի ՔՊ-ական քարտուղարը հրաժարվում է արձանագրել տեղ գտած խախտումները:

Ահազանգ Գորիսի 34/12 ընտրատեղամասից: ՔՊ վստահված անձը 34/12 ընտրատեղամասում ուղղորդում է քաղաքացիներին, հայտնում են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից։

Սպիտակի Արևաշող գյուղում մի խումբ ՔՊ-ականներ մուտք են գործել ընտրատեղամաս և ուղղորդում են քաղաքացիներին` քվեախցիկում միջամտելով քվեարկությանը, հայտնում են «Ուժեղ Հայաստանից»։

8/32՝ ընտրողը հանել է թիվ 16 քվեաթերթիկը ծրարից՝ ցուցադրելով այն․ հանձնաժողովը վավեր է ճանաչել։

________________________________________________________

Ժամը 12։00-ի դրությամբ արձանագրված խախտումները։ 

8/10 տեղամասում թափվել են չքվեարկված քվեաթերթիկները։

Գորիսում տեղակայված թիվ 34/12 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը տեղամասի ներսում և դրսում ուղղորդում է քաղաքացիներին։

Արտաշատի 12/4 ընտրատեղամասի դիմաց ՔՊ քարոզչական պաստառն է․ «Հետք»

Ահազանգ. Գարգառի 22/34 ընտրատեղամասում վարչական ղեկավարը ու իր թիմակիցները ուղղորդում են քաղաքացիներին։

ՔՊ վստահված անձը շատ մոտ է գտնվում քվեախցիկին ու աչքը ուղիղ ընտրողին է։

8/46 տեղամասում կոտրված է քվեատուփի կապարակնիքը:

Մեծ Այրում համայնքում տեղակայված թիվ 24/37 ընտրատեղամասից ահազանգում են, որ վարչական ղեկավար Արսեն Ղարագյոզյանը ընտրատեղամասի մուտքի մոտ կանգնած է եղել ցուցակներով ու ուղղորդելիս է եղել բնակիչներին։ Վարչական մասն ու մանկապարտեզը նույն շենքում են, ղեկավարի աշխատասենյակի դուռը և ընտրատեղամասի մուտքի դուռը իրար մոտ ու ըստ ահազանգող բնակչի` վերջինս միջամտում է ընտրական պրոցեսին։ Նկարահանման պահին վարչական ղեկավարը տարածքում չէր, սակայն նրա եղբայրը՝ Կամո Ղարագյոզյանը, ընտրատեղամասի բակում էր մի խումբ երիտասարդների հետ ու «կառավարում» էր իրավիճակը։ Ահազանգից հետո հենց վարչական ղեկավարի եղբայրն է զգուշացրել Արսեն Ղարագյոզյանին հեռանալ տարածքից՝ տեսախցիկի առջև չերևալու համար։

Գյումրու 31/41 ընտրատեղամասից արված այս տեսանյութից պարզ է դառնում, որ քաղաքացիները քվեաթերթիկները դուրս են բերում քվեախցիկից, ցուցադրում վերահսկողներին և այնուհետև նետում աղբարկղը։

23/58 տեղամասում, որտեղ զինծառայողներ են քվեարկում, գտնվում են ռազմական ոստիկանության ներկայացուցիչները՝ չպահպանելով սահմանված 50 մետր հեռավորությունը․ Հայաքվե

Ահազանգ Օշականից. Օշականի մշակույթի տուն, 17/25 ընտրատեղամաս, քաղաքացիները մուտք են գործում քվեաթերթիկով։

_____________________________________________

Ժամը 11։00-ի դրությամբ արձանագրված խախտումները։ 

Երևանի Նոր Նորք համայնքի թիվ 2/37 ընտրատեղամասում հայտնաբերվել է 3 դեպք, երբ ընտրողների հասցեներում այլ քաղաքացիներ են գրանցված եղել:

Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանը շարունակում է իր ապօրինությունները ընտրատեղամասերում

Այս անգամ Տաշիրի Սարատովկա գյուղում Արամ Խաչատրյանը ապօրինի մուտք է գործում ընտրատեղամաս և միջամտում քվեարկությանը:

Արամ Խաչատրյանը պատգամավորի թեկնածու է և իրավունք չունի գործել ընտրատեղամաս քվեարկության ժամանակ:

Նոյեմբերյանի 37/19 ընտրատեղամասից ԱԱԾ-ի և Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից առանց բացատրության, ապօրինի կերպով բերման է ենթարկվել «Հայաստան» դաշինքի 4 աջակից։  Նրանց գտնվելու վայրն անհայտ է։ «Ազգային ճակատ» տգ ալիք

Երևանի 7/3 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը Yerevan.Today-ի նկարահանող խմբին ներս չի թողնում՝ պատճառաբանելով, թե հավատարմագրումը բնօրինակը չէ

7/03 տեղամասում կուտակումներ են, տարածքը փոքր է։

23/53 տեղամասում քվեաթերթիկները հավաքվում են նախօրոք, այլ ոչ թե ընտրողի ներկայությամբ։

Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանը Տաշիրի Մեծավան գյուղի 25/28 ընտրատեղամասում խոչընդոտել տարեց կնոջ քվեարկությանը, որը մինչ այդ պատահաբար հայտնել է, որ ընտրելու է Ուժեղ Հայաստան դաշինքին:

Երևանի 9/53 տեղամասում քաղաքացիներին 3-րդ համարի երկուական քվեաթերթիկ են տալիս, որ Ուժեղ Հայաստանի քվեաթերթիկները արագ սպառվեն։

ՔՊ քարոզարշավի գլխարկով անձը` 12/61 տեղամասում:

—————————————————————

Ժամը 10։00-ի դրությամբ արձանագրված խախտումները։ 

Օձուն գյուղի 24/09 ընտրատեղամասի մոտ գյուղի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրության:

Վանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում ընտրական քվեաթերթիկի ծրար է հայտնվել:

Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու ՔՊ-ական Սերգեյ Բագրատյանը չի հեռանում  36/20 ընտրատեղամասից:

5/08 տեղամասում քաղաքացին մոտեցել է քվեարկելու, բայց իր փոխարեն արդեն ստորագրված էր:

Yerevan.Today-ին հայտնում են, որ Տավուշի մարզի Ոսկեպար համայնքում 45 սահմանապահ զինծառայող հրամանատարի հատուկ վերահսկողության ներքո տարվել է ընտրության։

Yerevan.Today-ը ահազանգ է ստացել, որ Վարդենիս քաղաքի և հարակից գյուղերի տարբեր ընտրատեղամասերում ՔՊ-ի վստահված անձինք ուղղորդում են քաղաքացիներին, ստեղծում են վախի մթնոլորտ՝ օգտվելով տեղացի և ծանոթ լինելու հանգամանքից, քաղաքացիների հետ մտնում են ընտրատեղամասեր և ուղեկցում դեպի քվեախցիկ։

Բաց քվեարկության դեպք 4/19 ընտրատեղամասում։

28/1, 36/5 ընտրատեղամասերում ՔՊ-ի օգտին քարոզչություն է իրականացվում:

Կուտակում 23/41 տեղամասում։

————————————————

Ժամը 09։00-ի դրությամբ արձանագրված խախտումները։ 

Կապանի 35/2 ընտրատեղամասի մոտակայքում փակցված են ՔՊ-ի պաստառները։

23/42 տեղամասի քվեախցիկում նկարում են քվեարկության ընթացքը:

Երևանի Հարավարևմտյան թաղամասի Անդրանիկի փողոցի որոշ շենքերի բնակիչներ չեն կարողանում գտնել իրենց ընտրատեղամասը։

Հայտնում է Սպուտնիկ Արմենիան։ Տարիներ շարունակ իրենց ընտրատեղամասը եղել է թիվ 93 մանկապարտեզում, հիմա տեղափոխել են այլ մանկապարտեզ և չեն ծանուցել բնակիչներին։

Իսկ ընտրատեղամասին նոր տեղանքում նաև ցուցանակ չկա փակցված։

Երևանի 7/35 ընտրատեղամասում քվեարկությունը դադարեցվել է, քանի որ ուղիղ հեռարձակումը ցուցադրում է այլ տեղամասի՝ 7/34-ի կադրերը։

Գորիսի 34/03 ընտրատեղամասում ՔՊ կուսակցության ներկայացուցիչը օգնության կարիք ունեցող բնակչին ուղղորդել է, որ 3-րդ համարի քվեաթերթիկը տրցակի տակ դնի։

ՈՒՂՂՈՐԴՈՒՄ ՔՊ-Ի ՕԳՏԻՆ․ Քաղաքացին ահազանգում է, որ Արմավիրի թիվ 11 մանկապարեզի տարածքում գործող ընտրատեղամասում քվեաթերթիկները ընտրողներին փոխանցելիս 16 համարի քվեաթերթիկը տրցակի վերջում են դնում, որպեսզի ընտրողները հեշտ կողմնորոշվեն, հաղորդում է BIG BROTHER տելեգրամյան ալիքը։

Գորիս քաղաքի 34/03 ընտրատեղամասում ՔՊ-ի՝ լուսանկարում պատկերված ներկայացուցիչը մոտեցել է թիվ 3 քվեաթերթիկն ընտրած քաղաքացուն և հորդորել փոխել իր ընտրությունը։ Դեպքի վերաբերյալ հանձնաժողովի նախագահին ներկայացվել է պահանջ՝ խախտումն արձանագրելու և համապատասխան գրառում կատարելու համար, սակայն վերջինս հրաժարվել է արձանագրել տեղի ունեցածը։

35/7 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը ներկայացել է քարտեզի կրծքանշանով, որը բաժանվում էր քարոզարշավի ընթացքում:

15/21 ընտրատեղամասում արձանագրվել է դեպք, երբ քվեարկությունն իրականացվել է ոչ թե ընտրողի, այլ նրա հարազատի կողմից:

Քվեարկության գաղտնիության խախտում 8/10 ընտրատեղամասում։

Բաց քվեարկության դեպք 8/14 ընտրատեղամասում։

—————————————————

Ժամը 08։30-ի դրությամբ արձանագրված խախտումները։

8/9 տեղամասում խախտված է քվեարկության գաղտնիության սկզբունքը:

Վանաձորի 23/51 տեղամասում մի քվեախցիկի հետևում կարող է շարժ լինել, իսկ մյուսի հետևի պատուհանից հնարավոր է դիտարկել քվեարկությունը: 3/13 տեղամասում քվեատուփը տեղադրված է դռան դիմաց:

Բաց քվեարկության փորձ է եղել 3/13-ում։

Թիվ 95 մանկապարտեզում 7/46 ընտրատեղամասում լույս չկա։

Քարոզչական պաստառներ` 10/1 տեղամասի մուտքի հարևանությամբ։ Խախտումներն արձանագրել է Հայաքվե նախաձեռնությունը։

Երևանի Աջափնյակ համայնքում 6/3 և 6/50 տեղամասերի վրա տեղամասերի անունները գրված չկա, քաղաքացիները ահազանգում են, որ չեն կարողանում գտնել և հեռանում են առանց քվեարկելու։

Երևանի 7/40 ընտրատեղամասում ծրարները թափանցիկ են, ինչի պատճառով քվեարկությունը տեսանելի է։

Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ իր գյուղում՝ Նորապատում, Ուժեղ Հայաստանը ձայն չի հավաքելու, քանի որ բոլորին հանձնարարված է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը: Խախտումներն արձանագրել է BIG BROTHER տելեգրամյան ալիքը։

 

 

Նմանատիպ նյութեր

20:00 դրությամբ եթե դուք տեղամասում եք, ոչ ոք իրավունք չունի ձեզ դուրս հրավիրել․ փաստաբան

20:00 դրությամբ եթե դուք տեղամասում եք, ոչ ոք իրավունք չունի ձեզ դուրս հրավիրել․ փաստաբան

Փաստաբան Տաթևիկ Սողոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Քանի որ մեկ ժամից էլ քիչ է մնացել ընտրություններին և տեսնում եմ, որ շատ ընտրատեղամասերի մոտ հերթեր են, հարկ եմ համարում նշել. 20:00 դրությամբ եթե դուք տեղամասում եք, ոչ ոք իրավունք չունի ձեզ դուրս հրավիրել և...

Գաղտնի ցուցակներ կան․ ընտրողների թիվն ավելացել է․ ԿԸՀ-ից պարզաբանում են․ «Փաստինֆո»

Գաղտնի ցուցակներ կան․ ընտրողների թիվն ավելացել է․ ԿԸՀ-ից պարզաբանում են․ «Փաստինֆո»

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ հրապարակել էր, որ ՀՀ-ում ընտրության իրավունք ունի 2 միլիոն 485 հազար 851 մարդ, սակայն արդեն այսօր, ներկայացնելով քվեարկության մասնակիցների վերաբերյալ տվյալները, նկատեցինք, որ հրապարակվում է ընտրողների մեկ այլ թիվ՝ 2 միլիոն 503...

30.000 արցախցի ապօրինի կերպով զրկված է ընտրական իրավունքը իրացնելուց. փաստաբան

30.000 արցախցի ապօրինի կերպով զրկված է ընտրական իրավունքը իրացնելուց. փաստաբան

Միջազգային կազմակերպությունների և դիտորդական առաքելություն իրականացնող տարբեր անձանց ուշադրությունն այս օրերին սևեռված է լինելու ընտրախախտումների արձանագրմանը, ինչի համատեքստում ես ցանկանում եմ հայտարարել, որ այս պահին ամենակոպիտ ընտրախախտումը դա արցախցիներին ակնհայտ...

Շատ մեծ վստահությամբ գնում ենք հաղթանակի․ Իշխան Սաղաթելյան

  «Մենք շատ մեծ վստահությամբ գնում ենք հաղթանակի և կարծում ենք, որ միասնական ընդդիմությունը ունի բոլոր հնարավորությունները՝ իշխանություն ձևավորելու, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանին և ՔՊ-ին իշխանազրկելու ու վռնդելու։ Մնացածը՝...

Որ մարզն է ամենաակտիվը ընտրել

Որ մարզն է ամենաակտիվը ընտրել

Ժամը 17:00 -ի դրությամբ Հայաստանում ընտրությանը մասնակցել է 1.224.957 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 48.92 %-ը։ Երևան- 412 168 անձ (48.52 %) Արագածոտն- 57 999 անձ (51.13 %) Արարատ -106 622 անձ (48.43 %) Արմավիր – 101 408 անձ (44.80 %) Գեղարքունիք – 83 348...