Ամբեր Կապիտալի կողմից կառավարվող և արևային էլեկտրակայանների պորտֆել միավորող «Սոլիս» ՓԲ ընկերությունը պարտատոմսեր է թողարկում

4 Հունիսի, 2026

Ամբեր Կապիտալի կողմից կառավարվող և արևային էլեկտրակայանների պորտֆելը միավորող հոլդինգային ընկերությունը` «Սոլիս» ՓԲԸ-ն, մեկնարկում է դոլարային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխումը՝ 2 մլն ԱՄՆ դոլար անվանական ծավալով (ընդհանուր 20,000 հատ պարտատոմս)։ Պարտատոմսերի տեղաբաշխողն է Ամերիաբանկը։

Մեկ պարտատոմսի անվանական արժեքը 100 ԱՄՆ դոլար է, արժեկտրոնային տարեկան տոկոսադրույքը՝ 8% (եռամսյակային վճարման պարբերականությամբ), ձեռքբերման նվազագույն քանակը՝ 5 հատ, շրջանառության ժամկետը՝ 48 ամիս։  Պարտատոմսերի տեղաբաշխումը մեկնարկելու է 2026թ. հունիսի 4-ին և ավարտվելու է 2026թ. հուլիսի 30-ին (կամ ավելի վաղ, եթե ամբողջ ծավալը շուտ վաճառվի)։

«Սոլիս»-ի միակ բաժնետերը և վերջնական վերահսկողը «ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամն» է, որը Հայաստանի առաջին ինստիտուցիոնալ մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդն է և կառավարվում է Ամբեր Կապիտալի կողմից։ «Սոլիս» ՓԲԸ-ն վերականգնվող էներգետիկայի ոլորտի առաջատար հարթակներից է, որի թվով ութ արևային էլեկտրակայանները տեղակայված են Հայաստանի տարբեր մարզերում: Աշխարհագրորեն հավասարակշռված պորտֆելը նպաստում է երկրի տարբեր հատվածներում կայուն և մաքուր էլեկտրաէներգիայի արտադրությանը։

Ընկերությունը տիրապետում է Հայաստանում գործող խոշորագույն արևային էներգետիկ պորտֆելներից մեկին` ընդհանուր 34 ՄՎտ անվանական (դրվածքային) հզորությամբ, որի շնորհիվ տարեկան արտադրվում է 64 ԳՎտժ էլեկտրաէներգիա: Սա բավարարում է ավելի քան 23,500 տնային տնտեսությունների էլեկտրաէներգիայի պահանջարկը։ Արևային էլեկտրակայանների շահագործման արդյունքում հնարավոր է կրճատել տարեկան մոտ 27,750 տոննա CO₂ արտանետում:

Պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում ներգրավված միջոցներն ընկերությունն ուղղելու է վարկերի վերաֆինանսավորմանը, կապիտալ ծախսերին և գործունեության ընդլայնմանը:

Պարտատոմսերը կարելի է ձեռք բերել առցանց՝ Ամերիաբանկի MyAmeria հավելվածի MyInvest ներդրումային հարթակի միջոցով, կամ այցելելով Ամերիաբանկի որևէ մասնաճյուղ և լրացնելով հայտ-հանձնարարականը, կամ ուղարկելով լրացված հայտ-հանձնարարականի ձևն Ամերիաբանկի էլ. հասցեին՝ [email protected]։

Առաջնային տեղաբաշխումից հետո ընկերությունը դիմելու է Հայաստանի ֆոնդային բորսա պարտատոմսերը ցուցակելու նպատակով, ինչից հետո հնարավոր կլինի դրանք գնել կամ վաճառել երկրորդային շուկայում։

«Սոլիս» ՓԲԸ պարտատոմսերի ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2026թ. մայիսի 20-ի թիվ 1/219 Ա որոշմամբ:

Պարտատոմսերի ձեռքբերման կարգին, ազդագրի էլեկտրոնային տարբերակին և պարտատոմսերի հրապարակային առաջարկի վերաբերյալ հայտարարությանը կարելի է ծանոթանալ այստեղ։ Թողարկողի և առաջարկվող պարտատոմսերի բոլոր մանրամասները, ինչպես նաև դրանց առնչվող ռիսկերը ներկայացված են ազդագրում:

«Սոլիս» ՓԲԸ ․ «Սոլիս» ընկերության գործող պորտֆելը նպաստում է Հայաստանի էներգետիկ անկախությանն ու դիվերսիֆիկացիային՝ զարգացնելով վերականգնվող էներգիայի տեղական արտադրությունը։ Ժամանակակից տեխնոլոգիաների և առաջադեմ սարքավորումների շնորհիվ «Սոլիս» ընկերությունների խնբի արևային կայաններն ապահովում են արդյունավետ, հուսալի և էկոլոգիապես մաքուր էներգիայի արտադրություն։

Նմանատիպ նյութեր

62.2 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին․ պարգևավճարների ու գործուղումների համար․ որոշում

62.2 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին․ պարգևավճարների ու գործուղումների համար․ որոշում

ՀՀ պետական բյուջեից վարչապետի աշխատակազմին լրացուցիչ 62 մլն 184 հազար 700 դրամ կհատկացվի, որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։ Գումարի մեծ մասը՝ 40 մլն 544 հազար դրամը, նախատեսվում է ուղղել արտասահմանյան գործուղումներին, իսկ 21 մլն 640 հազար 700 դրամը՝...

Ստեղծվել են իրավական հիմքեր Վեհափառի և մյուս հոգևորականների արդարացման համար․ Արթուր Ղամբարյան

Ստեղծվել են իրավական հիմքեր Վեհափառի և մյուս հոգևորականների արդարացման համար․ Արթուր Ղամբարյան

Ստեղծվել են իրավական հիմքեր Կաթողիկոսի և մյուս հոգևորականների արդարացման կամ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Արթուր Ղամբարյանը։ Նա, մասնավորապես, նշել է....

Կապրենք՝ կտեսնենք․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ զեկույցի մասին 

  «Այդ տվյալների և կանխատեսումների վերաբերյալ կապրենք՝ կտեսնենք։ Եվ, ինչպես նախկինում ասել եմ և նոր էլ կառավարության նիստում ասացի, մեր հիմնական կենտրոնացումը Հայաստանի շարունակական զարգացումն է և մեր անկախության, ինքնիշխանության...

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Երևանում 22-ի ցերեկը, 25-ի երեկոյան սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ։ Հոկտեմբերի 23-24-ին, 25-ի գիշերը, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ի գիշերը, 25-ին...

Մեր խնդիրն է օր առաջ խաղաղության համաձայնագիրը ստորագրել․ Փաշինյան 

  «Ես ասել եմ՝ խաղաղության համաձայնագիրը մինչև 2031-ն է ստորագրվելու, ոչ թե 2031-ին»,- այս մասին Կառավարության այսօրվա նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեր խնդիրն է օր առաջ խաղաղության համաձայնագիրը ստորագրել։ Ամենևին մինչև...