Փաշինյանը ակնհայտ դժկամություն է ցուցաբերում ԵԱՏՄ-ին անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու հարցում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, հաղորդում է ТАСС-ը։
Նրան հարցրել են Փաշինյանի այն հայտարարության մասին, որ ԵԱՏՄ անդամակցության վերաբերյալ հանրաքվե չի կայանա մինչև Երևանը չներկայացնի ԵՄ անդամակցության հայտ։
«Այս հայտարարությունը արտացոլում է այս հանրաքվեն անցկացնելու ակնհայտ դժկամություն։ Կարող է պարզվել, որ բնակչությունը դեմ կքվեարկի դրան, և Երևանի ներկայիս կառավարությունը ստիպված կլինի տհաճ զրույց ունենալ իր եվրոպացի հովանավորների հետ», — ասել է Շոյգուն Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մամուլի ծառայության կողմից տարածված մեկնաբանության մեջ։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իմաստ չկա հանրաքվե անցկացնելու, քանի որ Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից։



