Ընտրություններից առաջ ՆԳՆ-ում պարգևատրումներ են եղել. «Իշխանություն»

3 Հունիսի, 2026

«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ ընտրություններից ընդառաջ Ներքին գործերի նախարարության մի շարք աշխատակիցներ պարգևավճարներ են ստացել։ Մեր տեղեկություններով՝ պարգևատրվել են միայն «ընտրյալերը, մինչդեռ բազմաթիվ շարքային ոստիկաններ որևէ հավելավճար չեն ստացել։

Հատկանշական է, որ տեղեկությունը ՆԳՆ-ից չեն հերքել։ Գերատեսչությունից միայն առաջարկել են պաշտոնական գրավոր հարցում ուղարկել, ինչը փաստացի չի հերքում պարգևավճարների տրամադրման մասին տեղեկությունը, իսկ գրավոր հարցման անհրաժեշտությունն ինքնին կորում է։

Ինչո՞ւ են պարգևավճարները բաժանվել ոչ թե տարվա արդյունքների ամփոփումից հետո կամ որևէ ծառայողական բացառիկ ձեռքբերման համար, այլ հենց ընտրական գործընթացի նախաշեմին։ Ընտրություններից առաջ ուժային կառույցների աշխատակիցների ֆինանսական խրախուսումը հավատարմության, ներքին վերահսկողության ուժեղացման եւ առաջիկա քաղաքական գործընթացներում առավել ակտիվ ծառայության նպատակ ունեն։

Հենց ոստիկանությունն է ընտրական շրջանում դառնում ամենաակտիվ պետական մարմիններից մեկը՝ ապահովելով հանրային կարգը, ուղեկցելով քաղաքական միջոցառումները և արձագանքելով ընտրական գործընթացների հետ կապված միջադեպերին։

Նմանատիպ նյութեր

Գեղարոտում ուժգին քամու հետևանքով տապալվել են էլեկտրասյուներ, վնասվել են գազախողովակներ

Գեղարոտում ուժգին քամու հետևանքով տապալվել են էլեկտրասյուներ, վնասվել են գազախողովակներ

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում ուժեղ քամու, անձրևի, կարկուտի ու կայծակի հետևանքով Ծաղկահովիտ խոշորացված համայնքի Գեղարոտ բնակավայրում ավերածություններ են տեղի ունեցել։ Ինչպես տեղից հայտնում է...

Միրզոյանը Ռիգա է մեկնում

Միրզոյանը Ռիգա է մեկնում

Սեպտեմբերի 6-7-ը ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ռիգայում: Այդ մասին հայտնում են ԱԳՄԱՆ-ից։ Սեպտեմբերի 7-ին կայանալու է նախարար Միրզոյանի հանդիպումը Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեի հետ, որից հետո նախարարները...

ԵՄ-ի դատարկ խոստումները չեն փոխարինի ՌԴ իրական շուկային․ Օվերչուկ

ԵՄ-ի դատարկ խոստումները չեն փոխարինի ՌԴ իրական շուկային․ Օվերչուկ

Երևանի՝ արտահանումը այլընտրանքային արտաքին շուկաներ վերաուղղելու փորձերը էական արդյունքներ չեն տվել, և Հայաստանի համար առանցքային տնտեսական գործընկերը շարունակում է մնալ ռուսական շուկան։ Այս մասին «Вести» տեղեկատվական ծառայության լրագրող Պավել Զարուբինին տված...

Հայաստանը չի պատրաստվում ճանաչել Սոմալիլենդի անկախությունը․ ԱԳՆ

Հայաստանը չի պատրաստվում ճանաչել Սոմալիլենդի անկախությունը․ ԱԳՆ

Հայաստանը չի պատրաստվում ճանաչել Սոմալիլենդի անկախությունը։ Այս մասին Sputnik Արմենիա-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունից։ Ավելի վաղ ամերիկացի հայտնի վերլուծաբան Մայքլ Ռուբինը «The Armenian Mirror-Spectator»-ի համար...

«Ուիգմոր» բժշկական կենտրոն տեղափոխված 8-ամյա տղան մահացել է

«Ուիգմոր» բժշկական կենտրոն տեղափոխված 8-ամյա տղան մահացել է

Սեպտեմբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել «Ուիգմոր» բժշկական կենտրոնից և հայտնել են, որ իրենց...