Աննորմալ է, երբ տեղի է ունենում մանիպուլյացիա. Զախարովան՝ ՀՀ-ի ԵՄ-ին անդամակցելու ձգտման մասին

3 Հունիսի, 2026

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հեգնանքով համեմատել է Հայաստանի իշխանություններին, որոնք ձգտում են միանալ Եվրամիությանը՝ միաժամանակ մնալով ԵԱՏՄ անդամ, «Ա» կետից «Գ» կետ հասնել ցանկացող ուղևորի հետ։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»-ն:

«Պատկերացրեք օդանավակայան, սպասասրահ, տարանցիկ թռիչք։ Մի քանի ուղևոր անցել են բոլոր տեսակի ստուգումները, սահմանային և այլ հսկողություններ։ Նրանցից յուրաքանչյուրը բարեխիղճ է և ունի իր նպատակներն ու խնդիրները։ Եվ ահա, երբ հայտարարվում է նստեցումը, ուղևորներից մեկը, որը կարծես գրանցված է այդ չվերթի համար, հանկարծ ասում է՝ գիտեք, ես «Բ» կետ չեմ գնում, ես գնում եմ… երևի ավելի մոտ է ասել՝ «Գ» կետ»,- Sputnik ռադիոյի եթերում ասել է Զախարովան։

Խոսելով Հայաստանի իշխանության ՝ ԵԱՏՄ-ում մնալով ԵՄ-ին անդամակցելու ձգտման մասին՝ նա նշել է, որ «սա արդեն նույնիսկ երկու աթոռի վրա նստելու փորձ չէ»։

«Աննորմալ է, երբ տեղի է ունենում մանիպուլյացիա։ Երբ բարի մտադրություններն ու օրինականությունը, որոնք ապահովում են որևէ ոլորտի բնականոն գործունեությունը, օգտագործվում են ոչ ազնիվ նպատակներով։ Եթե ցանկանում ես «Գ» կետ հասնել «Բ» կետով, դա նույնպես հնարավոր է։ Դա կոչվում է տարանցում։ Բայց դրա համար գոյություն ունի որոշակի լոգիստիկա։ Երբ գրանցվում ես «Բ» կետի համար, թռչում ես, այնտեղ իջնում, հրաժեշտ տալիս բոլորին և գնում այնտեղ, ուր պետք է։ Դա բաց ընտրություն է։ Եթե ցանկանում ես փոխել քո ընտրությունը, խնդրեմ։ Դրա համար կա քաղաքակիրթ ճանապարհ»,- պարզաբանել է նա։

2025 թվականի գարնանը Հայաստանում ընդունվել էր օրենք, որով ամրագրվում էր Եվրամիությանը միանալու մտադրությունը, թեև ԵՄ-ն երկրին անդամակցություն չէր առաջարկել։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը գիտակցում է ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին միաժամանակ անդամակցության անհամատեղելիությունը, սակայն հնարավորության սահմաններում կշարունակի իր օրակարգը համադրել երկու միավորումների հետ։

Նմանատիպ նյութեր

Փաշինյանը հանրաքվեի է նախապատրաստվում. «Հրապարակ»

Փաշինյանը հանրաքվեի է նախապատրաստվում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ուժեղ Հայաստանում» երեկ երկար են քննարկել՝ հրապարակայի՞ն պատասխանել Փաշինյանի հայտարարությանը, որ եթե չհաջողվի համոզել ընդդիմությանը նոր սահմանադրության հարցում, արտահերթի կգնան, թե՞, այնուհանդերձ, խուսանավել, քանի դեռ հարցն օրակարգ չի մտել։...

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ «Ժողովուրդ»

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության շուրջ սկանդալային և անսպասելի իրավիճակ է ստեղծվել։ Մեզ հաջողվել է պարզել, թե առաջադրված դատավորներից ով քանի ձայն է ստացել ՍԴ ներսում....

Դիջեյ Էդոն նախագիծ է մշակել եկեղեցու վերաբերյալ. «Հրապարակ»

Դիջեյ Էդոն նախագիծ է մշակել եկեղեցու վերաբերյալ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաքիի դեպքերից հետո Նիկոլ Փաշինյանը թիմին թեպետ հանձնարարել էր հանրային ուշադրությունը թեմայից շեղելու համար օրակարգային դարձնել եկեղեցու թեման ու գործի դնել ԱԺ-ում եկեղեցու հարցով ձեւավորված քննիչ հանձնաժողովը, սակայն այդ հանձնաժողովը չի...

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում. «Ժողովուրդ»

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը, թե սահմանադրական փոփոխությունների գործընթացի չիրականացման դեպքում հնարավոր է արտահերթ խորհրդարանական ընտրություններ...

Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»

Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ եթե չստացվի համոզել ընդդիմությանը Սահմանադրության փոփոխություն անցկացնելու հարցում, կգնան այլ ճանապարհով, օրինակ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Այս հայտարարությունն իրար է խառնել իշխանական...