Բանակը ներքաղաքական նպատակներով օգտագործելը անբարոյականություն է․ Ռոբերտ Քոչարյան 

29 Մայիսի, 2026

«Դուք Երևան գալուց երևի տեսնում եք, թե ինչպիսի շինարարություն է գնում Երևանում, և ըստ էության Հայաստանի ֆինանսական ներուժը կենտրոնացված է Երևանում։ Բիզնեսի տեսանկյունից դա հասկանալի է, բայց սա հնարավոր չէ փոխել, եթե պետությունը մասնակցություն չունենա։

Մեր բանաձևը հետևյալն էր․ Երևանում չխանգարել, բայց եթե ուզում ենք, որ Հայաստանը չդառնա մեկ քաղաք ունեցող պետություն, միայն Երևանը չլինի Հայաստանը, ուրեմն պետք է ամեն ինչ անենք, որ բիզնեսը Երևանից դուրս գա, գա նաև դեպի Ստեփանավան։

Առանց պետական աջակցության դա դժվար է լինելու, և մեր ծրագրերով դա նախատեսված է։

Ձեր բնական պոտենցիալն իսկապես շատ մեծ է։ Ինձ համար մի քիչ զարմանալի է, թե ինչու է այսքան դանդաղ զարգացել ամեն ինչ և ինչու ենք ինչ-որ տեղում դոփում։

Ուրեմն կարող ենք խոստանալ մեկ բան․ տարածքների զարգացումը լինելու է մեր ուշադրության կենտրոնում։ Հատկապես այսպիսի բնական, տուրիստական մեծ ներուժ ունեցող տարածքները մենք զարգացնելու ենք»,- այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, Ստեփանավանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը նոր թափ է ստացել․ թուրք նախարար

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը նոր թափ է ստացել․ թուրք նախարար

Թուրքիան ցանկանում է, որպեսզի Հարավային Կովկասում ամրապնդվի խաղաղությունը, հանգստությունն ու բարեկեցությունը,  Aysor.am-ի փոխանցմամբ՝ այս մասինԵրևանում  հայտարարել է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Իբրահիմ Յումակլին։ Նա հույս ունի, որ...

Եկեղեցու վերքը ցույց տվողը դեռ նրա բժիշկը չէ․ Տեր Իսահակ

Եկեղեցու վերքը ցույց տվողը դեռ նրա բժիշկը չէ․ Տեր Իսահակ

Դարեր ի վեր Եկեղեցին անցել է մաքառումների հոլովույթներով ու փորձությունների բովով։ Պատահել է և այնպես, որ երբ նրա մարմնի վրա վերք է գոյացել, գտնվել են մարդիկ, որոնք առաջ են եկել ոչ թե այն բուժելու, այլ ցավը խորացնելու, ոչ թե մոլորյալին վերադարձնելու, այլ սեփական շահը...

Հայփոստը հրաժարվում է Հայաստան-Ադրբեջան ուղղությամբ նամակներ ուղարկել․ Սիրանուշ Սահակյան

  «Բազմաթիվ անգամներ անդրադարձել ենք լիազորագրեր տալու անհնարինությանը։ Ադրբեջանը զրկում է մեր հայ պատանդներին իրենց իրավունքների պաշտպանության կազմակերպման նպատակով միջազգային և Հայաստանի իրավաբաններին լիազորագրեր տալու...

Տարածքի նկատմամբ ինքնիշխանությունն առանց ժողովրդի իմաստազուրկ է դառնում. Եղիշե Կիրակոսյան

«Տարածքային ամբողջականություն և տարածքային ամբողջականությունից անջատում՝ դրա քրեականացումը միջազգային իրավունքին հակասող արարք է»,- «Վերադարձ հայ գերիների» միջազգային  համաժողովի ընթացքում ասաց ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության նախկին...

Բաքվում պահվող հայ գերիների խnշտшնգnւմները շարունակական բնույթ են կրում. Սիրանուշ Սահակյան

  «Բազմիցս բարձրաձայնել ենք Բաքվում պահվող գերիների նկատմամբ խոշտանգումների խնդիրը: Մենք շատ հստակ մեթոդաբանությամբ ենք գործում. եթե համակցենք, կտեսնենք, որ ողջամիտ կասկածից վերև, խոշտագումներ կան, շարունակական բնույթ են կրում, և,...