Իմ լեզվի սայթաքումը, ի տարբերություն նիկոլականների մեղքերի, ոչ մի մարդու կյանք չեն արժեցել. Արթուր Խաչատրյան

29 Մայիսի, 2026

«Հայաստան» խմբակցության պատգաամավոր Արթուր Խաչատրյանը տեսանյութ է տարածել, որում ասում է. «Սիրելի հայրենակիցներ,

Այսօր առավոտվանից նիկոլականները շրջանառում են մոտ մեկ շաբաթ առաջ «Ռիսթարտ» նախաձեռնության շրջանակներում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ իմ արտահայտած մի միտք։

Իմ մտքի իմաստը այն էր, որ 2018 թվականին երիտասարդները՝ հույսով լեցուն երիտասարդները, հեղափոխություն իրականացրեցին՝ հավատալով Նիկոլ Փաշինյանին, հավատալով, որ իրենց ավելի լավ ապագա է սպասում։

Այսօր Նիկոլ Փաշինյանին հիմնականում աջակցում են սոցիալապես խոցելի մեր հայրենակիցները։ Ինչո՞ւ։ Որովհետև իրենք կախվածություն ունեն Նիկոլ Փաշինյանից։ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը գիտակցաբար մարդկանց պահում են աղքատ վիճակում, որպեսզի կառավարելի լինեն։

Հիշո՞ւմ եք՝ տարեսկզբին ասում էր․ «10 000 դրամ թոշակ տամ, ինչպե՞ս են ծախսելու։ Այնքան թոշակ ունեն, որ կարող են թռնել Կիպրոս, հետ գան երկու անգամ»։ Բայց հենց մեր ճնշման արդյունքում կենսաթոշակները բարձրացվեցին։

Իմ գործունեությունը հրապարակային է եղել և բոլորի աչքի առաջ է եղել, և բոլորը տեսել են, որ սոցիալական արդարության խնդիրները, աղքատության դեմ պայքարի հարցերը միշտ եղել են իմ ուշադրության կենտրոնում։

Սիրելի հայրենակիցներ, ես հասկանում եմ, որ իմ այս լեզվի սայթաքումը մեր հայրենակիցների համար վիրավորական կարող է լինել, և ես ներողություն եմ խնդրում դրա համար, անկեղծ ներողություն եմ խնդրում։ Բայց իմ լեզվի սայթաքումը, ի տարբերություն նիկոլականների մեղքերի, ոչ մի մարդու կյանք չեն արժեցել։

Հազարավոր երիտասարդներ չեն զոհվել իրենց քաղաքական սայթաքումների հետևանքով։ Հազարավոր մեր հայրենակիցներ չեն մահացել քովիդը «արաղով բուժելու» արդյունքում։ Տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ չեն տնազրկվել, գաղթական չեն դարձել, ցեղասպանության չեն ենթարկվել անկախ պետականության պայմաններում։

Սիրելի հայրենակիցներ, ևս մեկ անգամ եմ ուզում նշել՝ ես որևէ մեկին վիրավորելու ցանկություն չեմ ունեցել։ Երբեք։

Բայց ևս մեկ անգամ կրկնում եմ՝ ներողություն եմ խնդրում ձեզանից, եթե իմ խոսքերը մարդկանց վիրավորել են։

Լավ մնացեք, և ներողություն ևս մեկ անգամ։

Ուղղակի համեմատեք լեզվի սայթաքումը և քաղաքական այն կուրսը, որը վարում է այսօր Նիկոլ Փաշինյանը, որի արդյունքում կորցրել ենք Հայրենիք, հազարավոր պայծառ երիտասարդներ, որոնց մասին հենց խոսում էի, հազարավոր մեր հայրենակիցներ տնազրկվել են»։

Նմանատիպ նյութեր

Կրակոցներ են հնչել Լոռու մարզում․ վիրավոր կա

Կրակոցներ են հնչել Լոռու մարզում․ վիրավոր կա

Այսօր՝ հուլիսի 16-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչությունում «Ստեփանավան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ հրազենային...

Թրամփն ապացուցել է, որ մենք կարող ենք հարվшծել Իրանին ցանկացած պահի. Սպիտակ տան խոսնակ

Թրամփն ապացուցել է, որ մենք կարող ենք հարվшծել Իրանին ցանկացած պահի. Սպիտակ տան խոսնակ

Իրանը շարունակում է բանակցությունները Միացյալ Նահանգների հետ և հայտարարել է մեզ հետ համաձայնության գալու իր ցանկության մասին, քանի որ կրում է ավերիչ հարվածներ։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը։ «Իրանի դեմ վերջին հարվածները պայմանավորված են Իրանի...

Քուչակ գյուղում բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Combo»-ն․ կան վիրավորներ

Քուչակ գյուղում բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Combo»-ն․ կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։55-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին, Քուչակ գյուղի վարչական տարածքում, բախվել են «Opel Zafira» և «Opel Combo» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի...

Զելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի Խմարային

Զելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի Խմարային

Զելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի Խմարային: Մինչև իրավական ընթացակարգերի ավարտը Խմարան կկատարի պաշտպանության նախարարության ղեկավարի պաշտոնակատար։ Դրանից հետո նախագահը կդիմի Ռադային՝ իր նշանակմանն աջակցելու...